ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 26.06.2025, 00:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 16 17 18 19 20 ... 38 39 »

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ հանրապետության նախագահի անունից երեկ նախագահի նստավայրում ընդունելություն էր կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար։ Սերժ Սարգսյանը շնորհավորեց գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղեց նրանց. «Հարգելի՛ գործարարներ,
Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում։ Մենք ավանդաբար հանդիպում ենք յուրաքանչյուր տարեվերջին, որպեսզի ամփոփենք անցնող տարին եւ հաջողություն մաղթենք ձեզ գալիք բոլոր նախաձեռնությունների իրականացման ճանապարհին։
Առաջին հերթին, իհարկե, հակիրճ խոսենք, թե ուր ենք հասել։
Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանի իշխանությունները մշտապես առանձնացել են իրենց տնտեսական կարգապահությամբ։ Այս առումով մենք շահեկանորեն տարբերվել ենք շատ—շատերից, քանի որ խուսափել ենք արկածախնդրությունից եւ չհիմնավորված քայլերից։ Ավելին, Հայաստանը մշտապես առանձնացել է կայուն մակրոտնտեսական ցուցանիշներով, հենց այդ պատճառով էլ միջազգային ֆինանսական հաստատությունները Հայաստանը մշտապես գնահատել են որպես կայուն ու վստահելի գործընկեր։
2015թ. աշխարհի տնտեսական զարգացումները նշանավորվեցին բազում բացասական երեւույթներով։
Տարվա ընթացքում հումքային ապրանքների՝ այդ թվում նավթի եւ մետաղների գները շարունակեցին դրսեւորել նվազման միտում, գլոբալ կապիտալի շուկաներում եւ հատկապես Ասիական տարածաշրջանում տեղի ունեցան կարճաժամկետ ցնցումներ, զարգացող երկրների փոխարժեքները ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակեցին ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 499 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19—ին կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները՝ ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։ ՇՀ կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանը տեղի ունեցած հանդիպումը մեկնարկել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, որից հետո սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը։
Բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը եւ հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները։ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բանակցությունների ավարտին պատասխանել է հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ մեկնաբանելով հանդիպման արդյունքները (տե՛ս էջ 3)։
Բեռնում հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 450 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ հանրապետության նախագահը նշել է, որ Չեխիան Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է Եվրոպայում, եւ մեր երկիրը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները բարեկամ Չեխիայի հետ։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ չեխ պատգամավորների այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաեւ լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի եւ Չեխիայի օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության ընդլայնմանը։ Այցի շրջանակներում չեխ պատգամավորները, ըստ նախագահի, հնարավորություն կունենան նաեւ ավելի մոտիկից ճանաչելու հայ ժողովրդին ու Հայաստանը։
Հանրապետության նախագահը գոհունակությամբ է խոսել հայ—չեխական միջխորհրդարանական համագործակցության ներկայիս մակարդակի մասին, որն արտացոլվում է պատգամավորների ակտիվ փոխայցելություններով, երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի սերտ փոխգործակցությամբ։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը միաձայն ընդունելու համար, եւ նշել, որ տեղյակ է վաղը պարոն Համաչեկի գլխավորած պատվիրակության այցի մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ չեխ խորհրդարանականները հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Յան Համաչեկը շնորհակալություն է հայտնել նախագա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Այո եւ ոչ » հեռուստապատումի հյուսիսային եւ հարավային թեւերի մասնակիցները երեկ ամփոփեցին քսանօրյա աշխատանքների արդյունքները։
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում «Այո եւ ոչ» հեռուստաիրապատումի վերջին օրվա ավարտին հյուսիսային թեւի մասնակիցները սեղանի շուրջ ամփոփեցին 20 օրերի աշխատանքը, հայտնում է «panorama. am»—ը։
Հիշեցնենք, որ այս թեւում ընդգրկված են «այո»—ի կողմնակիցներ, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, ԲՀԿ—ական Միքայել Մելքումյանը, ՀՅԴ—ական Արթուր Եղիազարյանն ու «ոչ»—ի կողմնակիցներ, «Միտք» նախաձեռնության ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Նարեկ Այվազյանը։
Նրանք վերջում միմյանց շնորհակալություն հայտնեցին՝ ասելով, որ իրարից շատ բան են սովորել, չնայած մի քանիսը խորհրդարանում միասին են աշխատել, սակայն նոր են ճանաչում իրար։
Մարգարիտ Եսայանի խոսքով՝ պայքարը տեղի ունեցավ զուտ գաղափարական դաշտում ու այն թեմայի շրջանակում, որի համար հավաքվել են։
«Այս քսան օրերին դուք ցուցաբերեցիք անբացատրելի կամքի ուժ, դիմադրողականություն, անբասիր վարք։ Այն խնդիրը, որ դրել էինք մեր առաջ, բոլորս պատվով իրականացրեցինք։ Ամենակարեւորը՝ մարդիկ տեսան, որ շրջադարձային փոփոխություն է  տեղի ունենում քաղաքականության մեջ»,–ասաց պատգամավորուհին։
Մ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 491 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Փարիզում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21—րդ համաժողովին, որի նախագահությունն ստանձնել է Ֆրանսիան։ Համաշխարհային այդ համաժողովին մասնակցել են 150 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, հազարավոր պատվիրակներ։ Աննախադեպ մասնակցությամբ բարձր մակարդակի փարիզյան համաժողովի պատվիրակությունները մինչ օրակարգին անցնելը մեկ րոպե լռությամբ հարգել են ս.թ. նոյեմբերի 13—ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը։ Այդ ողբերգական իրադարձություններից հետո աշխարհի բազմաթիվ երկրների եւ կառավարությունների ղեկավարների ներկայությունը փարիզյան համաժողովին, կազմակերպիչների համոզմամբ, ապացուցում է, որ քաղաքակրթությունը եւ համերաշխությունը համայն մարդկությանը նետված մարտահրավերները դիմակայելու հարցում՝ բարբարոսությունից ուժեղ են։
Համաժողովի բացման իրենց խոսքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, համաժողովը նախագահող Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը եւ հետագայում այլ ելույթ ունեցողներն ընդգծել են կլիմայի փոփոխության մասին 21—րդ համաժողովի կարեւորությունը Երկիր մոլորակի եւ ամբողջ մարդկության ապագայի համար, նշելով, որ այսօր աշխարհի բոլոր ծայրերից մարդկանց հայացքներն ուղղված են դեպի Փարիզ, որտեղից ակնկալում են մարդկությանը մտահոգող լրջագույն մարտահրավերի՝ կլիմայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 510 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ղեկավարների հետ՝ իրավապահ այս կառույցների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ՀՀ ոստիկանության պետի զեկուցումների կապակցությամբ երկրի ղեկավարը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները ստիպում են ուժեղացնել մեր քաղաքացիների եւ մեր երկրում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։ «Այս միջոցառումներն առաջին հերթին պետք է կրեն, անշուշտ, կանխարգելիչ բնույթ եւ որեւէ կերպով չպիտի խաթարեն մեր երկրի բնականոն գործունեությունը ու, բնականաբար, որեւէ սահմանափակում չպետք է լինի մեր քաղաքացիների համար։ Այս առումով, անշուշտ, էական նշանակություն ունի բոլոր այն մարդկանց պրոֆեսիոնալիզմը, ովքեր ներգրավված են այս միջոցառումների իրականացման գործում։ Ես կասկած չունեմ, մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք ունենք համապատասխան մասնագետներ, համապատասխան մարդիկ, ովքեր իրենց նվիրել են այդ գործին՝ մեր երկրում անվտանգություն ապահովելու գործին, եւ նրանք պատվով կկատարեն իրենց աշխատանքը»,–նշել է նախագահը, եւ որպես ասվածի վառ ապացույց, մատնանշել այս գիշեր տեղի ունեցած միջոցառումը։ «Մենք տարիների քրտնաջան աշխատանքով՝ հենց նշածս մարդկանց քրտնաջան աշխատանքով, դասվել ենք աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքը, եւ Հայաստանը պետք է մնա աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում։ Մեր երկրում չպետք է տեղի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 520 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, ով Հայաստան է ժամանել տնտեսական հարցերով հայ—ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է հանձնաժողովի գործունեությունը, որը, նրա համոզմամբ, երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության համակարգման կարեւոր եւ հաջողված ձեւաչափ է։ Ընթացիկ տարում, նախագահի գնահատմամբ, հայ—ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերություններում ունեցած կարեւոր ձեռքբերումներից էր առեւտրի եւ ներդրումների խրախուսման մասին (TIFA) շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչը նաեւ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության մասին է վկայում։
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր հայ—ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրել, եւ դա տեղի է ունեցել երկուստեք ջանքերի ու փոխադարձ քաղաքական կամքի շնորհիվ։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ներկայումս երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար եւ այլն, որոնց շրջանակներում տարեցտարի նոր ձեռքբերումներ են արձանագրվում։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության ձեւաչափերում։
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Արմավիրի մարզպետի եւ մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014թ. եւ 2015թ. հունվար—սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ—տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների եւ զարգացման ծրագրերի քննարկման նպատակով։
«Արմավիրի մարզը մեր հանրապետության գյուղատնտեսության ամենակարեւոր շտեմարաններից մեկն է եւ ունի մի քանի առանձնահատկություն։ Դրանցից մեկն այն է, որ այստեղ գյուղատնտեսական համախառն արտադրանքը երեք անգամ գերազանցում է արդյունաբերական համախառն արտադրանքին, չնայած մարզում է գտնվում մեր արդյունաբերական հսկաներից մեկը՝ հայկական ատոմակայանը։ Եվ մենք, իհարկե, պետք է սրանից եզրակացություն անենք։ Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ չնայած մեծածավալ արտադրանքին, չնայած ոռոգելի ու բերրի հողակտորների առկայությանը, մարզում գյուղատնտեսությունը շատ է կախված բնակլիմայական պայմաններից։ Այսինքն՝ վաղ գարնանային ցրտահարություններ, անձրեւների պակաս, կարկուտ եւ այլն։ Սա մեզ պետք է հուշի, որ մարզում գյուղատնտեսության զարգացման վրա ուշադրությունը ավելացնելով՝ մենք պետք է գնանք պաշտպանված եւ ինտենսիվ գյուղատնտեսության ճանապարհով։ Այսինքն՝ պետք է խրախուսենք գյուղացիական տնտեսություններին, խոշոր ֆերմերներին, որպեսզի նրանք սկսեն օգտագործել ցանցեր, ինչպես ամբողջ աշխարհում է, որը բերքի պաշտպանության ամենահուսալի միջոցն է։ Պետք է ընտրենք կաթիլային ոռոգման ճանապարհը, որովհետեւ անկախ նրանից, որ վերջին տարիների ընթացքում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 496 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
Ողջունելով հյուրին՝ նախագահը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչին, ըստ նրա, անկասկած, նպաստում են տարբեր մակարդակի պարբերական փոխայցերը, որոնց շրջանակներում ընթացիկ տարում Երեւանում եւ Մոսկվայում կայացել են ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումները։ Բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ Եվրասիական միության, ՀԱՊԿ, ԱՊՀ ձեւաչափերով կայացած միջոցառումների շրջանակներում։ ՀՀ նախագահի գնահատմամբ, կանոնավոր բնույթ են կրում երկու երկրների օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների միջեւ շփումները։ Ըստ ժամանակացույցի, ընթացիկ տարում արդեն անցկացվել են միջկառավարական եւ միջխորհրդարանական հանձնաժողովների նիստեր։ Օրերս Երեւանում հաջողությամբ գործունեությունն ավարտեց միջտարածաշրջանային համագործակցության չորրորդ համաժողովը, որին մասնակցեց նաեւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Հոկտեմբերի վերջին Երեւանում անցկացվեց արեւելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200—ամյակին նվիրված Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը։
Բոլոր այդ հանդիպումներն ու միջոցառումները, ըստ նախագահի, եղել են երկուստեք օգտակար եւ արդյունավետ։ Սերժ Սարգսյանի համոզմամբ, շփումների նման ինտենսիվությունը վկայում է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են բարձր մակարդակի հայ—վրացական հարաբերությունների օրակարգը, նախանշել այն առաջ մղելու նոր հեռանկարները, անդրադարձել քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին։ Նախագահներ Սարգսյանը եւ Մարգվելաշվիլին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով փոխշահավետ նախագծերի իրականացման համար կարեւորել են ինտեգրացիոն տարբեր գործընթացների շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի շարունակական համագործակցությունը։
Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների շուրջ՝ ընդգծելով տարածաշրջանի կայուն, խաղաղ եւ անվտանգ զարգացման կարեւորությունն ու այդ ուղղությամբ եւս համագործակցությունը։
Սերժ Սարգսյանը եւ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ—ների առջեւ համատեղ հայտարարություններով։
«Մեծարգո՛ պարոն նախագահ, սիրելի՛ Գիորգի,
Նախ եւ առաջ խորին շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար։
Հարգելի՛ գործընկերներ,
Շատ ուրախ եմ, որ սույն աշխատանքային այցի ընթացքում նախագահ Մարգվելաշվիլիի հետ հանգամանալից քննարկել ենք մեր հարաբերությունների օրակարգային հարցերը եւ նախանշել երկկողմ բազմաբնույթ համագործակցությունն առաջ մղելու նոր հեռանկարները։
Վստահ եմ, որ տեղյակ եք՝ այս այցի շր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վեսթմինսթրյան աբբայությունում մասնակցել է 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը։ Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Նորին սրբություն Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Արարողությանը ներկա է գտնվել նաեւ Նորին արքայական մեծություն, Ուելսի արքայազն Չարլզը։
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի տարում Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների հիշատակությունն ու նրանց անմահ հոգիների համար էկումենիկ աղոթքը հնչել է նաեւ որպես հրավեր բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ազգերին ու ժողովուրդներին՝ միանալու արդարության հաստատման համար աղոթքին եւ իրենց ձայնը հնչեցնելու մարդկության դեմ մեծագույն հանցագործության՝ ցեղասպանության դեմ պայքարում, աղոթելու աշխարհում խաղաղության հաստատման ու պահպանման համար։
Արարողության ժամանակ հոգեւոր երգերը կատարել է Լոնդոնի Ս. Եղիշե հայկական եկեղեցու երգչախումբը։ 
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 482 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին։
Նախագահը ողջունել է հյուրին՝ նշելով, թե ուրախ է, որ հանդիպումը կայանում է հենց Հայաստանում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի 31—րդ նիստի շրջանակներում։ Ֆրանկոֆոնիայի ղեկավար մարմնի հերթական հանդիպումը մեր երկրում, հանրապետության նախագահի խոսքով, առանձնակի նշանակություն ունի Հայաստանի համար, եւ մեծ պատիվ ու պատասխանատվություն էր հյուրընկալել այդ կարեւորագույն միջոցառումը։ Ընդգծելով, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամ պետություններից է, Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ մեր երկիրը հավատարիմ է ֆրանկոֆոն ընտանիքը միավորող արժեքների խրախուսման իր հանձնառությանը եւ մեծապես կարեւորում է համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, վերջինիս գործընկեր կառույցների եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել համաժողովը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու, ինչպես նաեւ ջերմ հյուրընկալության համար եւ ընդգծել, որ համաժողովի բավականաչափ հագեցած օրակարգի շրջանակներում Երեւանում քննարկվեցին կարեւորագույն հարցեր, իսկ Հայաստանի կողմից առաջադրված թեման, որպես համաժողովի խորագիր, շատ խորհրդանշական էր, կարեւոր ու արդիական։ Նշելով, որ Ֆրանկոֆոնիան ընդհանուր արժեքներ կրող երկրների դաշինք է, որտեղ Հայաստանն ունի իր առանձ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2025  »
Երկ Երկ Չրկ Հնգ Ուր Շբ Կր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2025