ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 06.02.2025, 18:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 18 19 20 21 22 ... 38 39 »

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։
Հանդիպմանն անդրադարձ է եղել աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգին եւ ՀԱՊԿ—ում Հայաստանի առաջիկա նախագահությանն առնչվող հարցերին։
Զրուցակիցները քննարկել են նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը։ Նիկոլայ Բորդյուժան հանրապետության նախագահին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։
Նախագահը շնորհավորել է դեսպան Քիսլերին եւ հաջողություն մաղթել նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում, ընդգծելով, որ դրա համար առկա է ամուր հիմք, եւ ստեղծված են լավ նախադրյալներ։
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հետադարձ հայացք գցելով ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող հայ—գերմանական միջպետական հարաբերությունների ընթացքին, կարելի է փաստել, որ այդ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը եւ Գերմանիան ունեն կայուն քաղաքական երկխոսություն, աշխուժորեն զարգանում են միջխորհրդարանական կապերը, կա առեւտրատնտեսական հարաբերությունները խորացնելու զգալի ներուժ, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկկողմ ջանքեր ներդնել՝ նկատի առնելով նաեւ, որ ԵՄ երկրներից Գերմանիան ապրանքաշրջանառության ծավալներով ՀՀ առաջնային առեւտրային գործընկերներից է։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար։ Հանդիպմանը քաղաքական եւ տնտեսական հարաբերություններից բացի, երկուստեք կարեւորվել է նաեւ մշակութային, գիտակրթական, ռազմական եւ մի շարք այլ ոլորտերում փոխգործակցությունը։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նաեւ ս.թ. ապրիլի 23—ին ԳԴՀ նախագահ Յ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 409 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Երկկողմ ձեւաչափով բանակցություններից հետո կայացել է ՀՀ նախագահի եւ ԵԽ նախագահի համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ Սերժ Սարգսյանը եւ Դոնալդ Տուսկը ԶԼՄ—ների ներկայացուցիչների առջեւ հանդես են եկել հայտարարությամբ եւ պատասխանել լրագրողների հարցերին։
Բանակցությունների ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ—ԵՄ հարաբերություններին եւ ընթացիկ համագործակցությանը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին։
Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին։ Հանրապետության նախագահը ողջունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
Խոսելով դժվարին բանակցությունների արդյունքում Հունաստանի ճգնաժամի հաղթահարման գործընթացում արձանագրված որոշակի առաջընթացի մասին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հարցը հնարավորինս արագ եւ կողմերի համար ընդունելի տարբերակով լուծման կհանգի։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ինչպես մեր երկրի կարեւորագույն գործընկեր ԵՄ տարածքում կայունության ապահովմամբ, այնպես էլ Հայաստանի դարավոր բարեկամ Հունաստանի բնականոն զարգացմամբ։
Հանդիպման ժամանակ նշելով, թե ուրախ է, որ Հայաստանում օրենքի համաձայն նախաձեռնվել է սահմանադրական բարեփոխումների գործընթաց, Դոնալդ Տուսկը ՀՀ նախագահին խնդրել է ներկայացնել բարեփոխումների իրականացման նպատակը եւ այդ գործընթաց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 493 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ Նո Յուն Մինի գլխավորությամբ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է հայ–կորեական հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով հատկապես երկու երկրների խորհրդարանական կապերի խորացումը։ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը 2011 թվականին ԱԺ լիագումար նիստերի դահլիճի տեխնիկական վերազինմանն աջակցելու համար։
Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Կորեայի հավասարակշիռ մոտեցումը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ։ ԱԺ նախագահը նշել է, որ տեղյակ է Կորեայի Հանրապետության խորհրդարանի Կորեա–Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նո Յուն Մինի ծավալած հայանպաստ գործունեությանը։
Գալուստ Սահակյանը խոսել է նաեւ Ազգային ժողովի կողմից կյանքի կոչված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» նախաձեռնության մասին, որով կոչ է արվում աշխարհի խորհրդարաններին՝ դատապարտելու ցեղասպանություններն ամբողջ աշխարհում։
Նո Յուն Մինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ մինչ խորհրդարան այցելելը իր գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծանոթացել թանգարան–ինստիտուտում տեղ գտած նմուշներին եւ մեծ ցավ ապրել՝ հայ ժողովրդի ողբերգության վկայությունները տեսնելով։ Կորեա–Հայաստան բարեկամ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահն ընդունել է Կորեա—Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա—Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նոհ Յունգ—մինի գլխավորած պատվիրակությանը։
Նախագահը ողջունել է հյուրերին եւ հույս հայտնել, որ պատվիրակության այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի հայ—կորեական բարեկամական հարաբերություններին՝ նկատի առնելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում։ Սերժ Սարգսյանը պաշտոնական հանդիպումներից բացի, կարեւորել է նաեւ կորեացի խորհրդարանականների այցելությունները Հայաստանի պատմամշակութային օջախներ, որի շնորհիվ պատգամավորներն ավելի լավ պատկերացում կկազմեն հազարամյակների պատմություն եւ հոգեւոր, մշակութային ժառանգություն ունեցող հայ ժողովրդի մասին։ Նշելով, թե տեղյակ է պարոն Նոհ Յունգ—մինի գլխավորած պատվիրակության այցի մասին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Նոհ Յունգ—մինի առանձնակի վերաբերմունքի համար՝ նկատի առնելով նրա հեղինակած «Ժամանակակից ողբերգություն» գիրքը, որի առաջին գլխում ներկայացված է Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության մասին։ «Ձեզ նման մարդկանց ջանքերի շնորհիվ է, որ մարդկության դեմ իրականացված ոճրագոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն։ Հանրապետության նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին։
Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին։
Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց, բարգավաճում եւ միջազգային դիրքերի շարունակական ամրապնդում։
Վերահաստատում եմ իմ անձնական նվիրվածությունը հայ—ֆրանսիական դարավոր բարեկամությանը եւ մեր երկրների միջեւ հաստատված առանձնաշնորհյալ հարաբերություններին։
Գոհունակություն եմ հայտնում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, որի վառ դրսեւորումն են նաեւ վերջին շրջանի մեր պարբերական հանդիպումները։
Մեծապես գնահատելի է Ձեր մասնակցությունը ապրիլի 24—ին Երեւանում անցկացված Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի հիշատակի արարողությանը, ինչը մեկ անգամ եւս ընդգծեց Ձեր երկրի եւ անձամբ Ձեր հավատարմությունը համամար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 585 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11–ին ընդունել է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի եւ ՅՈւՆԵՍԿՕ—ի հիմնադրման 70—ամյակին նվիրված՝ «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «ԵՏ—2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի պատվիրակությունների ղեկավարներին։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում եւ կարեւորել նրանց մասնակցությամբ Երեւանում այս օրերին անցկացվող մշակութային խնդիրների շուրջ մասնագիտական խորը քննարկումները՝ ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի եւ ՅՈւՆԵՍԿՕ—ի միջազգային կոնֆերանսի շրջանակներում, շեշտելով, որ ոչինչ ժողովուրդներին այնքան չի միավորում, որքան մշակույթը։ «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մշակութային քաղաքականությանը, այդ թվում՝ մշակութային դիվանագիտությանը։ Մեր խնդիրն է՝ պահպանել արժեքները, որ դարերի ընթացքում ստեղծել է մեր ժողովուրդը ողջ աշխարհով մեկ, անշուշտ, նաեւ՝ պահպանել ու զարգացնել, հնարավորություն տալ Հայաստանի տարածքում ստեղծել նոր արժեքներ՝ անկախ ազգային պատկանելությունից։ Շատ ուրախալի է, որ ժամանակի ընթացքում մենք ակտիվացնում ենք մեր համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ—ի հետ, իհարկե նաեւ կարեւորում ենք մշակույթի ոլորտում ԱՊՀ շրջանակներում մեր փոխգործակցությունը»,— ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, միաժամանակ ընդգծելով, որ աշխարհը բարդ եւ դժվարին ժամանակներ է ապրում՝ մի կողմից ստեղծվում են բարձ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա գտնվեց մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության լոգիստիկ կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը։ 
Նախագահը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված պահեստային համալիրի հնարավորություններին, կատարված մեծամասշտաբ ներդրումներին, տեղական շուկայում ինտեգրման, բեռների պահպանման եւ սպասարկման գործում հայրենական արտադրողների եւ օտարերկրյա ընկերությունների համար «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության կողմից ստեղծված նպաստավոր պայմաններին ու Հայաստանում լոգիստիկայի զարգացման հեռանկարին։
Շրջայցի ժամանակ հանրապետության նախագահին ներկայացրեցին, որ շուրջ 7 հա ընդհանուր մակերեսով պահեստային համալիրը՝ ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներով եւ եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով, համապատասխանում է անվտանգության ու պահպանման պայմանների ապահովման միջազգային չափանիշներին։ Պահեստային համալիրը բաղկացած է 45 հազար պալետատեղ հզորությամբ կենտրոնական պահեստից, 5 հազար քմ ընդհանուր մակերեսով վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4 հազար 500 խմ տարողությամբ թվով 9 սառնարանային պահեստներից եւ 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից։ 
Կենտրոնի բացման արարողությանը ներկա հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների եւ գործարար համայնքի ներկայացուցիչների համոզմամբ, «Ուրբան լոգիստիկ սերվիսիզի» նորաբաց կենտրոնն ամբո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 502 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հույներն ամփոփել են հանրաքվեի արդյունքները, որի ընթարքում քաղաքացիներն իրենց կարծիքն են հայտնել վարկատուների եռյակի (ԱՄՀ, ԵԿԲ եւ Եվրահանձնաժողով) առաջարկած՝ խնայողության ծրարգի վերաբերյալ։ Քվեարկության պաշտոնական տվյալները հրապարակվել են երկրի արտգործնախարարության կայքում, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակումից հետո «դեմ»  հանդես եկել ժողովրդական հարցման մասնակիցների 61,31 տոկոսը, «կողմ»՝ 38,69 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 5,8 տոկոսը։ Մասնակցությունը կազմել է 62,5 տոկոս։
Ավելի վաղ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ողջունել է հույների «համաձակ ընտրությունը» եւ հայտարարել, որ երկրի կառավարությունը պատրաստ է վերադառնալու վարկատուների հետ բանակցությունների սեղանի շուրջը։ Նրա խոսքով՝ առաջին հերթին, անհրաժեշտ է հասնել բանկային համակարգի վերականգնման, ինչպես նաեւ պարտքի վերաձեւակերպման։
Սակայն Եվրամիության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ հույն ընտրողների ընտրությունը նշանակում է ուղղակի հրաժարում վարկատուների հետ բանակցություններից։ Մասնավորապես, Եվրախմբի ղեկավար Երուն Դեյսելբլումը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքը «շատ ցավալի կազդի Հունաստանի ապագայի վրա»։ 
Իսկ Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելն ասել է, որ «դժվար է պատկերացնել», թե ինչպես կարող են վերսկսվել բանակցությունները Հունաստանի հետ։ Գաբրիելի խոսքով՝ Ցիպրասը եւ նրա կառավարությունը երկիրը տանում են &la ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 367 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անցած ոչ աշխատանքային օրերին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիան շարունակվել է։
«Բաղրամյան պողոտան չենք բացելու մինչեւ մեր երեք պահանջները չկատարեն»,–հայտարարել էր նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը։
Նա նշել էր, որ եթե երկուշաբթի օրը մինչեւ 21.00—ն պահանջներից մեկը չիրականանա, սկսում են մեկ քայլ առաջ ակցիան։ Եվ ամեն օր մեկ քայլ առաջ են տանելու աղբամաններով կառուցված բարիկադները դեպի նախագահական նստավայր. «Մենք առաջ ենք գնալու խաղաղ, բայց իշխանությանը մարտահրավերներ նետող քայլերով։ Հակառակ դեպքում կմնանք քչերով։ Ու կասկածի տակ կդնեն մեր վճռականությունը»։
Սակայն ոստիկանությունը երեկ կեսօրին սկսեց Բաղրամյան պողոտան բացելու օպերացիան։ Երկշաբաթյա ընդմիջումից հետո Բաղրամյան պողոտան կրկին երթեւեկելի դարձավ։ 
Ոստիկանությունը նախապես հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է վերականգնել Բաղրամյան պողոտայի խաթարված երթեւեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթեւեկելի հատվածից հեռացնելու միջոցով եւ ընդգծել, որ վերոնշյալ գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթեւեկելի հատվածում եւ չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին։ 
Հայտարարությունից հետո ոստիկաններն իրենց վերապահված լիազորությունների գործադրման միջոցով ապամոնտաժել են Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները, հեռացրել ցուցարարներին, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 475 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Փարիզում հանդիպել են Հայաստանի եւ Ֆրանսիայի վարչապետները
 

Հուլիսի 3–ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել. «Հայ–ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, այդ մասին են վկայում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ հաստատված ընդգրկուն երկխոսությունը, անձնական ջերմ հարաբերություններն ու ինտենսիվ փոխշփումները»։
Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ գոհունակությամբ փաստել, որ հայ–ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հետզհետե ավելի ընդգրկուն է դառնում եւ ունի զարգացման լայն հնարավորություններ։ Նշելով, որ հայկական կողմից վարչապետի մակարդակով վերջին այցը Ֆրանսիա կայացել է 2007թ., Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այս ձեւաչափով հանդիպումները շարունակություն կունենան։ «ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 473 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2025  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2025