Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 17 18 19 20 21 ... 38 39 »
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ «Այբ» կրթական ավանում մասնակցել է Հայաստանում առաջին արհեստանոց—լաբորատորիաների՝ ֆաբլաբերի բացման եւ «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողություններին։
Հատուկ սարքավորումներով եւ անհրաժեշտ նյութերով հագեցած առաջին ֆաբլաբերը, պատասխանատուների ներկայացմամբ, հնարավորություն կտա խթանելու ինչպես «Այբ» դպրոցի եւ Դիլիջանի կենտրոնական դպրոցի շրջանակներում արտադրական ձեւանմուշների ստեղծման գիտահետազոտական աշխատանքները ռոբոտաշինության, ֆիզիկայի, տեխնոլոգիայի, մեքենաշինության եւ այլ ոլորտներում, այնպես էլ հետազոտությունների նոր հարթակ կստեղծի հայ երիտասարդ գիտնականների համար։
Հանրապետության նախագահը ծանոթացել է կրթությունը կիրառական դարձնող եւ ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած նորարարական լաբորատորիաների ներդրման հայաստանյան ծրագրին, որը կյանքի է կոչվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ դեռեւս 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցության շնորհիվ եւ ՀՀ կենտրոնական բանկի ու ՎիվաՍել—ՄՏՍ ընկերության աջակցությամբ։
«Այբ» կրթական հանգույցի բաղադրիչներից մեկը հանդիսացող «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի կապակցությամբ նախագահին տեղեկացրել են, որ շենքը կբավարարի 5—9—րդ դասարանցի 180 աշակերտների ուսումնառության պահանջները։ Այն քառահարկ է՝ 4200 քմ ընդհանուր մակերեսով, ունի բազմաթիվ լաբորատորիաներ ու արհեստանոցներ, արվեստի ու արհես
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը.
Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում ԻԻՀ դեսպանության շուրջ քսան տարիների գործունեությունը եւ հույս հայտնել, որ դեսպան Սաջադին կշարունակի մեծ ուշադրությամբ վերաբերվել հայ—իրանական հարաբերություններին, ինչպես դա արել են Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն ավարտած ու արդեն հայ ժողովրդի բարեկամների շարքերը համալրած Իրանի նախորդ բոլոր դեսպանները՝ ներդնելով բոլոր ջանքերը երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել ամրապնդման, համագործակցության հետագա ընդլայնման գործում։
Նշելով, որ դեսպան Սաջադին պաշտոնավարումն սկսել է կարեւոր մի ժամանակահատվածում, երբ սպասվում է բարեկամ Իրանից բարձրաստիճան այցելություն՝ ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի այցը, նախագահն ընդգծել է, որ նորանշանակ դեսպանի համար դա ակտիվ գործունեության շատ լավ սկիզբ եւ հնարավորություն է։
Հանդիպմանը ՀՀ նախագահը եւ ԻԻՀ դեսպանն անդրադարձել են երկկողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունների արդյունքում հաստատված տարբեր ոլոր
...
Կարդալ շարունակությունը »
|
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29—ի երեկոյան Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն։ Նախագահը նախօրեին ԱՄՆ–ի Կոնգրեսում մասնակցել է «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից ի պատիվ ՀՀ նախագահի կազմակերպված ընդունելությանը, որին հիմնադրամի ներկայացուցիչներից բացի, ներկա են եղել շուրջ երկու տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում՝ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջեքի Սփիերը, Ռոբերտ Դոլդը, Ջիմ Կոստան—Դեյվ Թրոթը, Դեյվիդ Վալադոն, Ջուդի Չուն եւ այլք, հայ համայնքի ազդեցիկ գործիչներ։ Կոնգրեսական ընդունելության ժամանակ ՀՀ նախագահը հանդես է եկել ելույթով, որի ավարտին հիմնադրամի անդամները Մորգենթաուի թոռ Ռոբերտ Մորգենթաուին հանձնել են «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի մեդալը։ Կոնգրեսականները եւ հանդիպմանը հրավիրված մյուս գործիչները ողջունել են ՀՀ նախագահին, ընդգծել, որ, որպես Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամներ, այսուհետեւ էլ շարունակելու են մնալ Հայաստանի կողքին՝ օժանդակելով նրա համար կարեւորագույն խնդիրների լուծման գործին եւ նպաստելով Հայաստանի զարգացմանը, հզորացմանն ու բարեկեցությանը։
Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԱՄՆ–ի Կոնգրեսում կազմակերպված ընդունելության ժամանակ. «Գերաշնո՛րհ սրբազան հայրեր,
Հարգարժա՛ն նախագահ Ռոյս,
Հարգելի՛ կոնգրեսականներ,
Հարգարժա՛ն պարոնայք Էռնեկյան եւ Թենեմբաում,
...
Կարդալ շարունակությունը »
|
Ադրբեջանը մոտ ժամանակներս խելքը գլուխը կհավաքի։ Այս համոզմունքին է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ով կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին ու ծանր հրետանու կիրառմանը, շեշտադրեց. «Ադրբեջանը համապատասխան հակահարվածը ստանում է, կարծում եմ՝ մոտակա ժամանակ խելքը գլուխը կհավաքի։ Իրենք արդեն անցել են բոլոր սահմանները, խոսքը վերաբերում է ոչ միայն ուղղակի այդ գործողություններին, այլեւ այն լկտիությանը, որով Ադրբեջանը վերաբերվում է միջազգային իրավունքին, իր իսկ կողմից ստանձնած պարտավորություններին։ Վերջ ի վերջո, կա 1994 թվականի զինադադարի համաձայնագիր։ Ի դեպ, ինքը՝ Ադրբեջանն է այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին խնդրել զինադադար կնքել։ Կա 1995 թվականի պայմանագիր՝ զինադադարի ռեժիմն ամրապնդելու մասին։ Այսինքն, ստացվում է, որ միջազգային իրավունքը նրա համար ոչինչ է»։
Փոխարտգործնախարարի խոսքերով, Ադրբեջանինը մոտավորապես նույն վարվելակերպն է, ինչ դրսեւորում են այսօրվա ահաբեկչական տարբեր կազմակերպությունները. «Ադրբեջանը գործում է նույն ձեռագրով՝ սպանել մարդկանց, ոչնչացնել հուշարձանները. խոսքը վերաբերում է Հին Ջուղայի խաչքարերին»։
Շավարշ Քոչարյանը վստահ է, որ Ադրբեջանն իր քայլերով մոտեցնում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի հասունացման պահը. «Ադրբեջանի նմանատիպ վարքագիծը բերելու է այդ գործընթացին»,–ընդգծեց Քոչարյանը։
Բանակցային գործընթացում հնարավո՞ր է, որ Հայա
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ նախագահի նստավայրում սեպտեմբերի 26–ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6—րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստի սկզբում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ միջանկյալ զեկույց, որից հետո տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն։ Նա մասնավորապես ասել է. «Մեր գործունեության չորս հիմնասյուներից մեկը միջազգային պայքարն է ցեղասպանության հանցագործության դեմ։ Որպես այդ հանցագործությունը վերապրած ժողովուրդ՝ մենք պարտավոր ենք ակտիվ դիրքորոշում որդեգրել այդ հարցում։ Մենք հայտարարեցինք, որ 2015 թվականին Հայաստանը վերածվելու է ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի միջազգային մի հարթակի։
Կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք արձանագրեցինք կարեւոր առաջընթաց։ Հայաստանի ջանքերով եւ առաջնորդությամբ Միավորված ազգերի կազմակերպությունում ընդունվեց կարեւորագույն երկու փաստաթուղթ՝ մարտ ամսին «Ցեղասպանության կանխարգելման» մասին բանաձեւը մարդու իրավունքների խորհրդում եւ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման օր» բանաձեւը ՄԱԿ—ի Գլխավոր վեհաժողովում։
Ի դեպ, արդեն դրանից ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետությունն իր նե
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Սուրբ Աթոռի Արեւելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր կաթողիկոս–պատրիարք ամենապատիվ տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանը։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին եւ գոհունակությամբ փաստել, որ Հայաստանի եւ Վատիկանի՝ ավելի քան 20—ամյա պատմություն ունեցող դիվանագիտական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ Նախագահի խոսքով, կարդինալ Սանդրիի այցը վառ ապացույցն է նրա, որ հայ—վատիկանյան հարաբերությունները մշտապես երկկողմ հոգածության կենտրոնում են եւ շարունակում են ամրապնդվել։
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել կարդինալ Լեոնարդո Սանդրիի անձնական մեծ ավանդը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով, թե տեղյակ է՝ որքան ուշադիր եւ հոգատար է կարդինալը հայ ժողովրդին հուզող հարցերի նկատմամբ։
Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռի Արեւելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով՝ հոգեւոր արժեքների պահպանման, Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ երկկողմ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ հայանպաստ ակտիվ գործունեության համար։
«Շնորհակալ ենք Ձեր անձնական նվիրումի եւ մեծ աջակցության համար։ Ընդունեք, խնդրեմ, Ձերդ սրբազնություն, այս պարգեւը՝ որպես խորհրդանիշ մեր մե
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՃՈ—ում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ—մայոր Միհրան Պողոսյանը, ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը, ուսումնասիրության խմբի ղեկավար Արմեն Սաքապետոյանը, «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը։
«Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի մենք որոշակի արդյունքներ ի մի բերենք, տեսնենք դրականը նաեւ՝ թերություններն ու բացթողումները, նախանշենք այն ճանապարհները, որոնք կվերացնեն այդ թերությունները եւ այս խնդրում հստակություն կմտցնեն։ Բոլորդ հիշում եք, որ երբ սկսեցին տեղադրվել տեսախցիկները, այդ թվում՝ նաեւ արագաչափերը, միանգամից նշված սարքավորումների գրանցումներն այնքան շատ էին, որ ոմանց մոտ տարակուսանք առաջացավ։ Բայց մասնագետներն ասում էին, որ շատ կարճ ժամանակաշրջանում այդ թիվն անկում կապրի, եւ այդպես էլ եղավ։ Որոշ ժամանակ հետո 70 տոկոսով կրճատվեցին գրանցու
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին եւ նրանց այցը Հայաստան՝ հանրապետության նախագահը մեծապես կարեւորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բելգիայի Թագավորության պատգամավորների այցի հագեցած օրակարգն ավելի կսերտացնի եւ նոր որակական հարթություն կտեղափոխի հայ—բելգիական միջխորհրդարանական կապերը։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ամրապնդելու Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնց նպաստում են նաեւ մի շարք կարեւոր հանգամանքներ. Բելգիան 100 տարի առաջ ապաստան տվեց ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, որոնց սերունդներն այսօր շարունակում են ապրել եւ արարել այդ երկրում։ Բելգիան, լինելով ԵՄ հիմնադիր անդամ, ըստ նախագահի, իր զարգացած տնտեսությամբ կարող է լավ օրինակ հանդիսանալ գրեթե նույնչափ տարածք ունեցող Հայաստանի համար՝ բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Նախագահի խոսքով, Հայաստանում Բելգիան ընկալվում է որպես ուսանելի զարգացման մոդել։
Սերժ Սարգսյանը կարեւորել է, որ Բելգիայի խորհրդարանականները Հայաստան են այցելել մեր երկրի եւ ժողովրդի համար կարեւոր ժամանակահատվածում՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի տարում։ Նախագահը բարձր է գնահատել 1998թ. Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը, նաեւ կարեւորել հունիսին վարչապետ Շառլ Միշելի, իսկ մեկ ամիս անց՝ ներկայացո
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում երեկ Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հայ—ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես անդրադառնալով ռազմավարական գործընկեր երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերին, նախանշել հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները։
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, այդ համատեքստում անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին։
ՌԴ նախագահը ողջունել է գործընկերոջը եւ շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար. «Հարգելի Սերժ Ազատի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել։ Մենք Ձեզ հետ, իսկապես, պարբերաբար հանդիպում ենք՝ ե՛ւ հեռախոսով ենք խոսում, ե՛ւ տարբեր համաժողովների ժամանակ ենք հանդիպում, եւ ամեն անգամ, փաստացի ամեն անգամ, անցկացնում ենք երկկողմ հանդիպումներ, եւ, ինչպես հիմա՝ մամուլի ներկայությամբ կամ առանց նրա։ Բայց, այնուամենայնիվ, մենք միշտ քննարկելու բան ունենք։ Ես նկատի ունեմ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերո
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանում սեպտեմբերի 3—6—ը տեղի ունեցան «Շանթ–2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Համապետական նշանակության զորավարժությունը պլանային բնույթի էր եւ նպատակաուղղված էր պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության եւ ագրեսիայի հետմղման ընթացքում պետական եւ ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության եւ գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը։
Զորավարժության շրջանակում սեպտեմբերի 5—ին, ժամը 01։30—ին, ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 13—րդ կետի համաձայն, իրավունքի ուժով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստ՝ օրակարգում ունենալով ՀՀ նախագահի «Ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը, տեղեկացնում է ԱԺ կայքէջը։ Պատգամավորների առաջարկով քվեարկության է դրվել պայմանական հատուկ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որը քվեարկությամբ ընդունվել է։
Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչը։ Ժամը 02։00—ին Ազգային ժողովն ավարտել է պայմանական հատուկ նիստի աշխատանքը։ Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 42—րդ հոդվածի համաձայն՝ քննարկումն ավարտվում է ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցչի եզրափակիչ ելույթով՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու։
Նույն օրը «Շանթ—2015»—ի շրջանակում կայացել է ՀՀ կ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Շանթ–2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ՝ տեղեկացնելու վերջին օրերին Հայաստանի Հանրապետության շուրջ, ըստ զորավարժությունների սցենարի, ծավալվող իրավիճակի մասին։
Նիստում լսվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների՝ խաղարկային իրավիճակից բխող զեկույցները եւ առաջարկությունները։ Զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին։
Հանրապետության նախագահը կարեւորել է զորավարժությունների անցկացումը՝ որոշակի իրավիճակներում օպերատիվ եւ արդյունավետ գործելու, պետական մարմինների կարողություններն ու պատրաստվածության աստիճանն այդ իրավիճակներում փորձարկելու տեսանկյունից։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է «Շանթ—2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
ՀՀ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների հարցերով ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։
Առաջիկա շաբաթվանից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախատեսում է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ խորհրդակցություններ սկսել։
Միաժամանակ, ՀՀ նախագահը հանձնարարել է Հայաստանի Հանրա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Փետրվար 2025 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|