ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 13:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 3 » Չեխիան Հայաստանի կարեւոր գործընկերներից է Եվրոպայում /Ի նպաստ համագործակցության առավել ամրապնդման/
10:30
Չեխիան Հայաստանի կարեւոր գործընկերներից է Եվրոպայում /Ի նպաստ համագործակցության առավել ամրապնդման/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ հանրապետության նախագահը նշել է, որ Չեխիան Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է Եվրոպայում, եւ մեր երկիրը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները բարեկամ Չեխիայի հետ։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ չեխ պատգամավորների այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաեւ լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի եւ Չեխիայի օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության ընդլայնմանը։ Այցի շրջանակներում չեխ պատգամավորները, ըստ նախագահի, հնարավորություն կունենան նաեւ ավելի մոտիկից ճանաչելու հայ ժողովրդին ու Հայաստանը։
Հանրապետության նախագահը գոհունակությամբ է խոսել հայ—չեխական միջխորհրդարանական համագործակցության ներկայիս մակարդակի մասին, որն արտացոլվում է պատգամավորների ակտիվ փոխայցելություններով, երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի սերտ փոխգործակցությամբ։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը միաձայն ընդունելու համար, եւ նշել, որ տեղյակ է վաղը պարոն Համաչեկի գլխավորած պատվիրակության այցի մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ չեխ խորհրդարանականները հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Յան Համաչեկը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ջերմ հյուրընկալության համար, նշելով, որ ուրախ է կրկին հանդիպելու ՀՀ նախագահին, ում պատիվ է ունեցել հյուրընկալել Չեխիայում՝ իր պաշտոնն ստանձնելուց կարճ ժամանակ հետո։
Պատգամավորների պալատի նախագահը եւս բարձր է գնահատել հայ—չեխական քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակն ու հաստատված սերտ կապերը, երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու ուղղությամբ իրականացվող գործնական ակտիվ աշխատանքը։ Նա կարեւորել է այդ ամենի հետ միասին տնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք օգտագործումը՝ ընդգծելով, որ խորհրդարանականները պատրաստ են աջակցելու այդ ոլորտում հարաբերությունների ընդլայնմանը։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ ԵՄ շրջանակներում, միջազգային տարբեր կառույցներում։ Կողմերը գոհունակությամբ են խոսել նաեւ հումանիտար կապերի ամրապնդման ուղղությամբ երկուստեք ջանքերի մասին, որը, նրանց համոզմամբ, թույլ է տալիս հայ եւ չեխ ժողովուրդներին հաղորդակից լինել միմյանց հոգեւոր, մշակութային արժեքներին։ Նշելով, որ բոլորովին վերջերս Հայաստանում առիթ է ունեցել ընդունելու Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկային՝ նախագահ Սերժ Սարգսյանն այդ համատեքստում իր գոհունակությունն է հայտնել Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին տրամադրելու կապակցությամբ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 407 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024