ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 25.06.2025, 18:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 14 15 16 17 18 ... 38 39 »

Ձե՛րդ սրբություն,
Սրբազա՛ն հայրեր,
Հարգելի՛ ներկաներ,
Այսօր Աստված մեզ յուրահատուկ օր է պարգեւել։
Մեր ժողովրդի եւ անձամբ ինձ համար մեծագույն պատիվ է ողջունել կաթոլիկ աշխարհի առաջնորդ Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապին քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած եւ հանուն քրիստոնեական ինքնության ու արժեքների հազարամյա մաքառումներով անցած հայոց հողում։
Ձե՛րդ սրբություն, Ձեր այցը երկար սպասված էր մեր երկրում։ Սիրո եւ խաղաղության, գթասրտության համամարդկային արժեքների եւ մարդասիրական գաղափարների նկատմամբ Ձեր հավատարմությամբ եւ հայությանը հուզող հարցերի հանդեպ Ձեր մշտական հոգածությամբ Դուք վայելում եք հայ ժողովրդի մեծ հարգանքն ու հիացմունքը։
Շնորհակալ ենք ջերմությամբ լի պատմական այս պահը բոլորիս պարգեւելու համար։ Շնորհակալ ենք, որ Ձեր ներկայությամբ օրհնություն, երջանկություն ու խաղաղություն եք բերում մեր երկիր, ջերմությամբ լցնում մեր օջախներն ու մեր սրտերը։ Ձեր կողմից որպես այցի նշանաբան՝ «այց առաջին քրիստոնյա երկիր» պաշտոնական կարգախոս հաստատելը եւ ուղեւորությունն «ուխտագնացություն» բնորոշելը վկայում է մեր երկրի եւ հայ ժողովրդի հանդեպ Ձեր հոգածության, ինչպես նաեւ կաթոլիկ եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու միջեւ առանձնահատուկ կապի մասին։ Մենք շնորհակալ եւ երախտապարտ ենք Ձեզ դրա համար։
Հարգարժա՛ն հյուրեր,
15 տարի առաջ՝ 2001 թվականին, Նորին սրբություն Հռոմի պապ սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Հայաստան մեր երկրում քրիստոն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Արգենտինայի ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին։
Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում եւ հանդիպման պատեհ առիթով եւս մեկ անգամ շնորհավորել նրան Արգենտինայի ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում։ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես հպարտությամբ եւ ուրախությամբ են արձագանքում արտերկրում ապրող մեր հայրենակիցների՝ տարբեր բնագավառներում ունեցած ձեռքբերումներին, քանզի նրանց նվաճումները պատիվ ու բարի համբավ են բերում համայն հայությանը՝ նպաստելով նաեւ երկկողմ միջպետական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը։ Հայ—արգենտինյան բարձր մակարդակի հարաբերությունների կայացման գործում, նախագահի գնահատմամբ, նշանակալի է արգենտինահայ համայնքի ակնառու գործիչների, այդ թվում՝ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի ավանդը։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Արգենտինայի ազգային բանկի նախագահի այցն իր նպաստը կբերի Հայաստանի եւ Արգենտինայի բանկային համակարգերի միջեւ սերտ համագործակցության ծավալմանը։
Զրուցակիցները մեծապես կարեւորել են նմանօրինակ այցելությունները, որոնք, նրանց համոզմամբ, նոր լիցք են հաղորդում երկկողմ հարաբերություններին եւ լավ հնարավորություն ընձեռում քննարկելու միջպետական փոխգործակցության տարաբնույթ հարցեր։
Կառլոս Մելքոնյանը ՀՀ նախագահին է փոխանցել Արգենտինայի Հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրիի ջերմ ողջույններն ու հայ—արգենտինյան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սանկտ Պետերբուրգի «Կոնստանտինովյան» պալատում երեկ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ (տե՛ս առանձին)։
Մինչ այդ կայացել է ՀՀ նախագահի եւ ՌԴ նախագահի հանդիպումը։ Ռազմավարական գործընկեր երկու երկրների նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, այդ համատեքստում անդրադարձել տարածաշրջանի զարգացումներին եւ անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին։ Նախագահները մտքեր են փոխանակել Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ։
«Հարգարժա՛ն Սերժ Ազատի,
Հարգելի՛ բարեկամներ,
Թույլ տվեք ողջունել ձեզ Պետերբուրգում։ Մենք քիչ առաջ երկուսով՝ Սերժ Ազատիի հետ, որոշ հարցերի շուրջ բավականին հանգամանալից զրույց ունեցանք։ Ընդլայնված կազմով մեր հանդիպման սկզբում կցանկանայի նշել, որ մենք արձանագրում ենք ապրանքաշրջանառության աճ՝ չնայած մեր եւ միջազգային տնտեսություններում առկա բոլոր դժվարություններին։
Մի քանի անգամ, կարելի է ասել, աճել է հայկական կողմից գյուղատնտեսական ապրանքների մատակարարումը ռուսական շուկա, ինչը մեզ շատ է ուրախացնում։ Հուսով եմ, որ, ընդհանուր առմամբ, այս միտումը լիովին կամրապնդվի թե ՛ապրանքաշրջանառության զարգացման, թե՛ մեզ համար զգա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 410 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին եւ վարչապետ Դեյվիդ Քեմերոնին։
Հանրապետության Նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել թագուհուն, արքայական ընտանիքին եւ բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ։ «Հայաստանը մեծապես կարեւորում է հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ։ Ձեւավորվել է շարունակական քաղաքական երկխոսություն, համատեղ աշխատանքներ են իրականացվել առեւտրի եւ ներդրումների խրախուսման ուղղությամբ, զարգացել են մշակույթի եւ կրթության ոլորտներում մեր շփումները, արդյունավետ համագործակցություն ենք ծավալել Հայաստանում բարեփոխումներին միտված տարբեր ծրագրերի շրջանակներում։ Լիահույս եմ, որ այս ամենին կարող ենք ավելացնել նոր ձեռքբերումներ։
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ համագործակցության զարգացման գործում Ձեր եւ արքայական ընտանիքի ներդրած ավանդի համար։ Վստահ եմ, որ Ձերդ մեծությունը նույն հետեւողականությամբ կշարունակի ուշադրության ներքո պահել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը»,–ասված է թագուհի Եղիսաբեթ Երկրորդին ուղղված ՀՀ նախագահի ուղերձում։
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ փոխադարձ շահերի եւ բարեկամական կապերի վրա հիմնված հայ—բրիտանական հարաբերություններ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 319 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին։
Ողջունելով հյուրին մեր երկրում՝ հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ դերակատարումը՝ որպես համաեվրոպական անվտանգության ոլորտի կարեւոր կազմակերպություն եւ մասնակից երկրների միջեւ իրավահավասար երկխոսության կարեւորագույն հարթակ։ Նախագահի համոզմամբ, ԵԱՀԿ խորհրդարանական ձեւաչափը համագործակցության եւ երկխոսության լայն հնարավորություն է ստեղծում խորհրդարանականների միջեւ շփումների, համագործակցության հնարավորություններն օգտագործելու՝ ի նպաստ անվտանգության եւ ժողովուրդների երկխոսության խրախուսման։ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Քրիստիան Վիգենինի ունեցած հարուստ փորձառությունը՝ որպես պատգամավոր, նաեւ որպես Բուլղարիայի նախկին կառավարության անդամ, հնարավորություն կտա նրան իր առջեւ դրված խնդիրների լուծմանը մոտենալ շատ ավելի համապարփակ։
Նշելով, որ 2015թ. դեկտեմբերի 6—ի հանրաքվեով ՀՀ—ում ընդունված սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանն անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգի, նախագահը համոզվածություն է հայտնել, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության գործունեությունն ավելի կակտիվանա։
Հանդիպման սկզբում ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը նախ շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Վիեննայում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կատարված կարեւոր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սերժ Սարգսյանի վիեննական հանդիպումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների նախաձեռնությամբ.
Երեկ Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննա էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված մի շարք աշխատանքային հանդիպումների մասնակցելու նպատակով։
Երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետեւանքով ստեղծված լարված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները։ Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի եւ 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը։ Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման եւ միջադեպերի հե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 388 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը եւ համաշխարհային այդ կառույցի անդամ Հայ յեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
ՀՀ նախագահը եւ սոցինտերնի գլխավոր քարտուղարը ջերմությամբ են հիշել շուրջ մեկ տարի առաջ Երեւանում կայացած իրենց նախորդ հանդիպումը, որի ընթացքում բաց եւ անկեղծ զրույց են ունեցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների շուրջ։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել սոցինտերնի գործունեությունը, որն աշխարհով մեկ միավորում է սոցիալիստական եւ սոցիալ—դեմոկրատական գաղափարներ դավանող քաղաքական ուժերին եւ որի հռչակած արժեքներն ու քաղաքական նպատակները՝ ազատություն, արդարություն, համերաշխություն, Սերժ Սարգսյանի խոսքով, շատ արդիական են, եւ, ցավոք, դրանց պակասն այսօր աշխարհում զգացվում է։
Լուիս Այալան իր գլխավորած կազմակերպության կողմից մտահոգություն է հայտնել ս.թ. ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի խախտման հետեւանքով առաջացած իրավիճակի կապակցությամբ։ Սոցինտերնի գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահից հետաքրքրվել է իրավիճակի լարվածության աճի կապակցությամբ նրա տեսակետներով եւ սոցինտերնի կողմից պատրաստակամություն հայտնել կազմակերպության հնարավորությունների շրջանակում նպաստելու երկխոսության, շփումների միջոցով հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը։ Լուիս Այալան ներկայացրել է այդ նպատակին միտված իրենց առաջիկա ծրագրերը՝ հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեկ այցելել են պաշտպանության բանակի զորամասերից մեկը եւ ապրիլի 2—5—ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգեւներ հանձնել մի խումբ զինծառայողների։
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության եւ անմնացորդ նվիրումի համար «Մարտական խաչ» 1—ին աստիճանի շքանշանով են պարգեւատրվել՝ N զորամասի ծառայության պետ, գնդապետ Գենադի Ռենիկի Բաղդասարյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Միքայելի Մելքումյանը, զորամասի ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արտյոմ Իշխանի Գեւորգյանը, զորամասի գումարտակի հրամանատար, մայոր Էդիկ Մկրտիչի Մալոյանը, զորամասի վաշտի հրամանատար, մայոր Արարատ Եղիշի Բաղդասարյանը, զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Մարատ Ալբերտի Պետրոսյանը։
«Մարտական խաչ» 2—րդ աստիճանի շքանշանով են պարգեւատրվել՝ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Նորայր Նելսոնի Ասլանյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առուստամյանը, զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Սլավիկի Ջհանգիրյանը, զորամասի ծառայության պետ, մայոր Արամ Իլյայի Պողոսյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Ռաֆիկի Հովսեփյանը, զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Արման Գրիգորիի Ադամյանը, զորամասի դասակի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 604 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆֆրի Ֆելթմանին։
Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի կայունությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր։ Նշելով, որ Ջեֆֆրի Ֆելթմանի այցը համընկել է այնպիսի բարդ ժամանակահատվածի հետ, երբ տարածաշրջանի անվտանգությունը կրկին վտանգված է, հանրապետության նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շփման գծում օրեր առաջ ստեղծված իրավիճակը, ընդգծելով, որ 1994թ. զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանը սանձազերծել է ռազմական գործողություններ՝հերթական անգամ կոպտորեն խախտելով ուժ կամ ուժի սպառնալիք չգործադրելու հիմնարար սկզբունքը։ Նախագահ Սարգսյանն այս իրավիճակում էլ ավելի է կարեւորել ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի՝որպես միջազգային անվտանգության եւ խաղաղության պահպանության համար պատասխանատու կառույցի բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությունը տարածաշրջանում։ ՀՀ Նախագահի խոսքով, Ջեֆֆրի Ֆելթմանի այցը Հայաստան եւ տարածաշրջանի այլ երկրներ հնարավորություն կընձեռի հանդիպումների արդյունքում հստակ եւ ճշգրիտ պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի մասին։
Ջեֆֆրի Ֆելթմանը, նշելով, որ ՄԱԿ—ը հանդիսանում է բացառապես խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջատագովը, ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների դերակատարումը որպես խաղաղ կարգավորման համաձայնեցված ձեւաչափ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան—ՄԱԿ համագործակցությանը։ Ջեֆֆրի Ֆելթմանը նշել է, որ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 485 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։
Հանրապետության նախագահը մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ եւ ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները չեն փոխվել, եւ մեր երկիրը պատրաստակամ է շարունակել տնտեսական շահերից բխող միության զարգացմանն ուղղված կառուցողական քայլերը։ Զրուցակիցները քննարկել են նաեւ ԵԱՏՄ հետագա զարգացման առաջնահերթություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երրորդ երկրների եւ ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացման շուրջ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 465 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը ակնկալում է եվրոպական երկրներից սկզբունքային դիրքորոշումներ.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու նպատակով։
«Շնորհակալ եմ իմ հրավերին արագ արձագանքելու եւ այստեղ ներկա գտնվելու համար։ Վստահ եմ, որ բոլորդ տեղեկացված եք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին։ ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին այստեղ հրավիրելու նպատակը ձեզ առաջին ձեռքից տեղեկատվություն փոխանցելն է։
Ինչպես գիտեք, ապրիլի 1—ի լույս 2—ի գիշերը ժամը 3—ի սահմաններում ադրբեջանական կողմը նախապես մշակված սցենարով դիմել է աննախադեպ սադրանքի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ իրականացնելով լայնածավալ մարտական գործողություններ, կիրառելով սպառազինությունների ողջ համալիրը, այդ թվում՝ զրահատեխնիկա, ծանր հրետանի եւ օդուժ։
Գործողությունների առաջին իսկ ժամերից հակառակորդի թիրախ են դարձել նաեւ քաղաքացիական անձինք։ Իրենց դպրոցի բակում զոհվել եւ ծանր վիրավորվել են երեխաներ։ Իրենց տներում վայրագաբար սպանվել են տարեց մարդիկ՝ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 92—ամյա բնակչուհի։ Եվ դա արել է, այսպես կոչված, Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խումբը, որովհետեւ Ադրբեջանի զորատեսակները որեւէ բնակավայր չեն մտել։ Ճիշտ է, այդ խումբը դեպքից անմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը և այլ հարցեր:

Նիստի սկզբում Հանրապետության Նախագահը խոսել է ստեղծված իրավիճակի մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի սադրիչ գործողություններին ի պատասխան ձեռնարկված գործուն քայլերը` կանխելու սանձազերծված ագրեսիան: Զեկույցներով հանդես են եկել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:

«Հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես ձեզ հայտնի է, այս գիշեր՝ ժամը երեքի կողմերը, Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Սրանք 1994 թվականի Զինադադարի հաստատումից հետո ամենախոշորամասշտաբ գործողություններն են, որ փորձեցին և հիմա էլ փորձում են իրականացնել Ադրբեջանի զինված ուժերը: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստնե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 527 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2025  »
Երկ Երկ Չրկ Հնգ Ուր Շբ Կր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2025