ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 23 » Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին
11:40
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Արգենտինայի ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին։
Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում եւ հանդիպման պատեհ առիթով եւս մեկ անգամ շնորհավորել նրան Արգենտինայի ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում։ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես հպարտությամբ եւ ուրախությամբ են արձագանքում արտերկրում ապրող մեր հայրենակիցների՝ տարբեր բնագավառներում ունեցած ձեռքբերումներին, քանզի նրանց նվաճումները պատիվ ու բարի համբավ են բերում համայն հայությանը՝ նպաստելով նաեւ երկկողմ միջպետական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը։ Հայ—արգենտինյան բարձր մակարդակի հարաբերությունների կայացման գործում, նախագահի գնահատմամբ, նշանակալի է արգենտինահայ համայնքի ակնառու գործիչների, այդ թվում՝ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի ավանդը։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Արգենտինայի ազգային բանկի նախագահի այցն իր նպաստը կբերի Հայաստանի եւ Արգենտինայի բանկային համակարգերի միջեւ սերտ համագործակցության ծավալմանը։
Զրուցակիցները մեծապես կարեւորել են նմանօրինակ այցելությունները, որոնք, նրանց համոզմամբ, նոր լիցք են հաղորդում երկկողմ հարաբերություններին եւ լավ հնարավորություն ընձեռում քննարկելու միջպետական փոխգործակցության տարաբնույթ հարցեր։
Կառլոս Մելքոնյանը ՀՀ նախագահին է փոխանցել Արգենտինայի Հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրիի ջերմ ողջույններն ու հայ—արգենտինյան հարաբերություններն ավելի խորացնելու եւ ամրապնդելու նրա մեծ ցանկությունն ու պատրաստակամությունը։
Հանդիպմանը Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում Արգենտինայի իշխանությունների եւ ժողովրդի ծանրակշիռ ավանդը։
ՀՀ նախագահը եւ Արգենտինայի ազգային բանկի նախագահը Հայաստան—Արգենտինա փոխգործակցության համատեքստում առանձնակի կարեւորել են առեւտրատնտեսական կապերի խորացումն ու ակտիվացումը։ Նրանք համակարծիք են եղել, որ այդ հարցում զգալի դեր կարող է ունենալ Արգենտինայի ազգային բանկը։
Կառլոս Մելքոնյանը նշել է, որ Հայաստան այցելությունն իր համար ոչ միայն կարեւոր է մասնագիտական եւ արարողակարգային տեսանկյունից, այլեւ անչափ հուզական է՝ նկատի առնելով, որ այցելել է իր նախնիների երկիր, որտեղից նրանք անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության հետեւանքով ապաստան են գտել հեռավոր Արգենտինայում։ Արգենտինայի ազգային բանկի նախագահը հպարտությամբ է խոսել իր երկրում բնակվող հայերի մասին, ովքեր, նրա խոսքով, մեծ հարգանք եւ հեղինակություն են վայելում արգենտինյան հասարակության մեջ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 379 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024