Սանկտ Պետերբուրգի «Կոնստանտինովյան» պալատում երեկ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ (տե՛ս առանձին)։
Մինչ այդ կայացել է ՀՀ նախագահի եւ ՌԴ նախագահի հանդիպումը։ Ռազմավարական գործընկեր երկու երկրների նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, այդ համատեքստում անդրադարձել տարածաշրջանի զարգացումներին եւ անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին։ Նախագահները մտքեր են փոխանակել Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ։
«Հարգարժա՛ն Սերժ Ազատի,
Հարգելի՛ բարեկամներ,
Թույլ տվեք ողջունել ձեզ Պետերբուրգում։ Մենք քիչ առաջ երկուսով՝ Սերժ Ազատիի հետ, որոշ հարցերի շուրջ բավականին հանգամանալից զրույց ունեցանք։ Ընդլայնված կազմով մեր հանդիպման սկզբում կցանկանայի նշել, որ մենք արձանագրում ենք ապրանքաշրջանառության աճ՝ չնայած մեր եւ միջազգային տնտեսություններում առկա բոլոր դժվարություններին։
Մի քանի անգամ, կարելի է ասել, աճել է հայկական կողմից գյուղատնտեսական ապրանքների մատակարարումը ռուսական շուկա, ինչը մեզ շատ է ուրախացնում։ Հուսով եմ, որ, ընդհանուր առմամբ, այս միտումը լիովին կամրապնդվի թե ՛ապրանքաշրջանառության զարգացման, թե՛ մեզ համար զգա
...
Կարդալ շարունակությունը »