Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 03
Սոցիալական երաշխիքներ՝ կամավորներին
Կառավարությունն ընդունել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած, կամ անհայտ կորած, կամ հաշմանդամ ճանաչված՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին» որոշում, որով սոցիալական երաշխիքներ կտրամադրվեն այդ անձանց։ Ըստ հիմնավորման՝ այսօր ՀՀ օրենսդրությամբ որոշակի սոցիալական երաշխիքներ են սահմանված ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ինչպես նաեւ հաշմանդամ դարձած անձանց համար։ Ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում 1994 թվականից հետո առաջին անգամ ձեւավորվեցին կամավորական ջոկատներ, որոնք մեկնեցին մարտական գործողությունների գոտի եւ մասնակցեցին ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին։ Կամավորները, կամավորականի զոհվելու դեպքում նրանց ընտանիքների անդամները չեն օգտվում զինծառայողների համար սահմանված սոցիալական երաշխիքներից։ Ուստի որոշմամբ սահմանվում է, որ 2016թ. ապրիլի 1–ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից զինադադարի համաձայնագրի խախտման կապակցությամբ կամավորական ջոկատների կազմում մարտական գործողությունների գոտի մեկնած՝ հակառ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկին, կանցլեր Անգելա Մերկելին եւ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցությամբ։ ՀՀ նախագահը խորին շնորհակալություն է հայտնել նրանց եւ Գերմանիայի բոլոր այն քաղաքական եւ հասարակական ուժերին, որոնք իրենց վճռական խոսքն ասացին այս հարցում։ Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ բանաձեւն իր ուրույն դերը կունենա ցեղասպանությունների ճանաչման եւ կանխարգելման գործում։
«Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. պատմական՝ ոչ միայն Հայաստանի եւ հայ ժողովրդի, Գերմանիայի եւ գերմանացի ժողովրդի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Այն խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը եւ ընդգծում Գերմանիայի հետեւողական դերն այդ արժեքների պահպանման գործում։ Այն ուղերձ է ամբողջ աշխարհին առ այն, որ մարդկության դեմ գործված նույնիսկ հարյուրամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլեւ դատապարտվում են՝ ճշգրիտ բնորոշմամբ»,–ասված է ՀՀ նախագահի խոսքում։
|
«Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը»,–ասված է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ։
«Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձեւի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում, այլեւ ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում։
Մինչ այսօր Գերմանիան եւ Ավստրիան, որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցներ, ընդունում են Հայոց ցեղասպանության իրականացման մեջ իրենց պատասխանատվության բաժինը, իսկ Թուրքիայի իշխանությունները շարունակում են համառորեն ժխտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անհերքելի փաստը։ Միջազգային հանրությունը հարյուրմեկ տարի սպասում է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը»,–նշել է Էդ. Նալբանդյանը։
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Գերմանիայի Բունդեսթագի կողմից բանաձեւի ընդունումն ապացուցում է, որ Թուրքիայի ժխտողականությունը արագացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը»։
ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|