ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 23

Հռոմի սրբազան քահանայապետ, Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստանի Հանրապետություն նախատեսվող այցի մանրամասները ներկայացնելու համար երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում տարբեր գերատեսչությունների պատասխանատուները ներկայացրեցին արդեն իսկ կատարված աշխատանքներն ու նախատեսվող միջոցառումների ընթացակարգերը։ 
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ Ֆրանցիսկոս պապի այցը լուսաբանելու համար հավատարմագրվել է ավելի քան 600 լրատվամիջոց, որոնց կեսը հայաստանյան լրատվամիջոցներն են, մյուսները՝ միջազգային։
«Հանրապետության այն վայրերում, որտեղ նախատեսված են միջոցառումներ, ստեղծված են բոլոր պայմանները լրատվամիջոցների արդյունավետ աշխատանքի համար։ Ստեղծված են մամուլի կենտրոններ, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ստանալու լիարժեք տեղեկատվություն եւ կարողանան արդյունավետ լուսաբանել Հռոմի պապի այցը։ Միաժամանակ, բոլոր միջոցառումներն ուղիղ եթերում կհեռարձակվեն հայաստանյան հեռուստաալիքներով։ Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրամադրվել են բոլոր միջոցառումները մեկնաբանող տեքստերը 6 լեզվով։ Այս ամենի հետ մեկտեղ՝ յուրաքանչյուր օրվա ավարտին լրատվամիջոցների համար մանրամասն ամփոփվելու են բոլոր միջոցառումները»,— ասաց Վ. Սարգսյանը։
Նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է եւ թողարկվել է «Հայփոստ» ընկերության նամականիշը՝ Սրբազան քահանայապետի այցի առիթով։ Պաշտոնական մարման արարողությունը կատարվելու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 323 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը Հայաստան այցին ընդառաջ

Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մի քանի օր անց ես մեծ ուրախությամբ կլինեմ ձեր մեջ, Հայաստանում։
Այս պահից արդեն հրավիրում եմ ձեզ աղոթելու այս առաքելական ճանապարհորդության համար։ Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ իրականացնելու համար, ինչպես ճանապարհորդության կարգախոսն է ասում, «այց առաջին քրիստոնյա երկիր»։ Եվ գալիս եմ որպես ուխտագնաց այս հոբելյանական տարում թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ եւ ըմպելու ձեր ժայռե՝ ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից։
Գալիս եմ դեպի Հայաստանի առեղծվածային բարձունքները որպես եղբայր, մղված ձեր դեմքերը տեսնելու ցանկությունից, աղոթելու ձեզ հետ եւ կիսելու բարեկամության պարգեւը։ Ձեր պատմությունը եւ ձեր սիրելի ժողովրդի հետ կատարված իրադարձությունները առաջացնում են իմ մեջ հիացմունք եւ վիշտ։ Հիացմունք, քանի որ Հիսուսի խաչի ու ձեր տաղանդավոր մտքի մեջ եք գտել կրկին ոտքի կանգնելու ուժը՝ նույնիսկ ամենասարսափելի տառապանքներից հետո, որ պատմությունը կարող է հիշել։ Վիշտ՝ այն ողբերգությունների համար, որոնք ձեր հայրերը կրել են իրենց մաշկի վրա։ Թույլ չտանք ցավոտ հիշողություններին տիրանալու մեր սրտին։ Նույնիսկ չարի շարունակական հարձակումներին չհանձնվենք։ Գործենք ինչպես Նոյը, ով ջրհեղեղից հետո չհոգնեց դեպի երկինք հայացք նետելուց եւ մի քանի անգամ աղավնի ուղարկեց, մինչեւ որ նա չվերադարձավ ձիթապտղի մատղաշ տերեւով։
Դա նշան էր, որ կյանքը կարելի էր վերսկսել, եւ հույսը պետք է հար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Արգենտինայի ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին։
Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում եւ հանդիպման պատեհ առիթով եւս մեկ անգամ շնորհավորել նրան Արգենտինայի ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում։ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես հպարտությամբ եւ ուրախությամբ են արձագանքում արտերկրում ապրող մեր հայրենակիցների՝ տարբեր բնագավառներում ունեցած ձեռքբերումներին, քանզի նրանց նվաճումները պատիվ ու բարի համբավ են բերում համայն հայությանը՝ նպաստելով նաեւ երկկողմ միջպետական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը։ Հայ—արգենտինյան բարձր մակարդակի հարաբերությունների կայացման գործում, նախագահի գնահատմամբ, նշանակալի է արգենտինահայ համայնքի ակնառու գործիչների, այդ թվում՝ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի ավանդը։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Արգենտինայի ազգային բանկի նախագահի այցն իր նպաստը կբերի Հայաստանի եւ Արգենտինայի բանկային համակարգերի միջեւ սերտ համագործակցության ծավալմանը։
Զրուցակիցները մեծապես կարեւորել են նմանօրինակ այցելությունները, որոնք, նրանց համոզմամբ, նոր լիցք են հաղորդում երկկողմ հարաբերություններին եւ լավ հնարավորություն ընձեռում քննարկելու միջպետական փոխգործակցության տարաբնույթ հարցեր։
Կառլոս Մելքոնյանը ՀՀ նախագահին է փոխանցել Արգենտինայի Հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրիի ջերմ ողջույններն ու հայ—արգենտինյան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 378 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ մասնակցել է «ՏՏ արտապատվիրում եւ ներդրումներ» խորագրով տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային գիտաժողովին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ բարենպաստ ներդրումային եւ գործարար միջավայրի, բավարար ենթակառուցվածքների առկայությունը, արտահանման ընդլայնման ներուժ ունեցող ոլորտների զարգացումն ու այդ ոլորտներում առկա մրցակցային առավելություններն այն հիմնական գործոններն են, որոնք Հայաստանը գրավիչ եւ հետաքրքիր են դարձնում ներդրողների համար։ «Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը ձեւավորվել եւ իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա եւ նպատակաուղղված է Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը։ Հայաստանում ներկայումս գործում են մի շարք առեւտրային արտոնյալ ռեժիմներ, աշխատուժը բավական կրթված եւ որակավորված է, արտահանումը չի հարկվում, չկա արտահանման քանակական սահմանափակում։ Բացի այդ, Հայաստանն առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում տնտեսության ազատության եւ գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով։ Դրա մասին են վկայում միջազգային հեղինակավոր կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ վարկանիշները»,–ասել է վարչապետը։
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, եւ վերջին տարիներին այս բնագավառում արձանագրվել է զգալի առաջընթաց։ 
«Այս ոլորտ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024