ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 12:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 25

ՀՀ նախագահի նստավայրի «Ոսկեզօծ» դահլիճում տեղի է ունեցել Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը։
Նախագահը երախտագիտություն է հայտնել Նորին սրբությանը՝ Հայաստան այցի հրավերն ընդունելու եւ առաջին քրիստոնյա երկիր այցելելու, մեր հինավուրց հողին եւ բազմաչարչար ժողովրդին օրհնություն եւ ջերմություն բերելու համար։
Հանդիպումից հետո, արարողակարգի համաձայն, տեղի է ունեցել նվերների փոխանակում։ ՀՀ նախագահը Հռոմի պապին նվիրել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանիկը։
Նախագահի նստավայրում Սրբազան քահանայապետի այցի ժամանակ մարվել եւ «Հայփոստ» ՓԲԸ—ի կողմից շրջանառության մեջ են դրվել «Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ եւ չորս նամականիշ, որոնք ձեւավորված են խաչի տեսքով՝ մեկ մանրաթերթի մեջ։ Հանրապետության նախագահը դրանք եւս նվիրել է Ֆրանցիսկոս պապին։
Մեկ նամականիշով գեղաթերթիկը պատկերում է Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի եւ Հռոմի Սբ Պետրոս տաճարի խորապատկերին, ինչպես նաեւ Պապի հայաստանյան այցին նվիրված տարբերանշանը եւ Ֆրանցիսկոս պապի զինանշանը։ Չորս նամականիշով մանրաթերթի խաչի տեսքով ձեւաչափը կրում է խորհրդանշական իմաստ՝ ցույց տալով առաջին քրիստոնեական երկիր Ֆրանցիսկոս պապի կատարելիք այցը, իսկ մանրաթերթի չորս նամականիշերը պատկերում են Ֆրանցիսկոս պապին՝ Հայաստանի կող ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 322 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ձե՛րդ սրբություն,
Սրբազա՛ն հայրեր,
Հարգելի՛ ներկաներ,
Այսօր Աստված մեզ յուրահատուկ օր է պարգեւել։
Մեր ժողովրդի եւ անձամբ ինձ համար մեծագույն պատիվ է ողջունել կաթոլիկ աշխարհի առաջնորդ Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապին քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած եւ հանուն քրիստոնեական ինքնության ու արժեքների հազարամյա մաքառումներով անցած հայոց հողում։
Ձե՛րդ սրբություն, Ձեր այցը երկար սպասված էր մեր երկրում։ Սիրո եւ խաղաղության, գթասրտության համամարդկային արժեքների եւ մարդասիրական գաղափարների նկատմամբ Ձեր հավատարմությամբ եւ հայությանը հուզող հարցերի հանդեպ Ձեր մշտական հոգածությամբ Դուք վայելում եք հայ ժողովրդի մեծ հարգանքն ու հիացմունքը։
Շնորհակալ ենք ջերմությամբ լի պատմական այս պահը բոլորիս պարգեւելու համար։ Շնորհակալ ենք, որ Ձեր ներկայությամբ օրհնություն, երջանկություն ու խաղաղություն եք բերում մեր երկիր, ջերմությամբ լցնում մեր օջախներն ու մեր սրտերը։ Ձեր կողմից որպես այցի նշանաբան՝ «այց առաջին քրիստոնյա երկիր» պաշտոնական կարգախոս հաստատելը եւ ուղեւորությունն «ուխտագնացություն» բնորոշելը վկայում է մեր երկրի եւ հայ ժողովրդի հանդեպ Ձեր հոգածության, ինչպես նաեւ կաթոլիկ եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու միջեւ առանձնահատուկ կապի մասին։ Մենք շնորհակալ եւ երախտապարտ ենք Ձեզ դրա համար։
Հարգարժա՛ն հյուրեր,
15 տարի առաջ՝ 2001 թվականին, Նորին սրբություն Հռոմի պապ սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Հայաստան մեր երկրում քրիստոն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 356 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ—ի եւ Կաթոլիկ եկեղեցու հրավերով երեկ Հայաստան է ժամանել Հռոմի պապ Նորին սրբություն Ֆրանցիսկոսը։
Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի Հայաստանի Հանրապետություն այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»։ Այցի պաշտոնական տարբերանշանի մեջ օգտագործված են բիբլիական Արարատը եւ Հայաստանում քրիստոնեության տարածման առումով բացառիկ նշանակություն ունեցող սրբավայրը՝ Խոր Վիրապի վանքը։
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հռոմի պապի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Սրբազան քահանայապետին դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ եւ Նորին սուրբ օծություն տեր Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Դիմավորման պաշտոնական պատվիրակությունների կազմում եղել են պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիների եպիսկոպոսներ։
Օդանավակայանում Ֆրանցիսկոս պապին հայկական միջնադարյան շարականների կատարմամբ ողջունել են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները։ Ազգային տարազով երեխաները Հռոմի պապին մատուցել են հայկական ծիրան եւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի ոչ նյութական ժառանգության ցանկերում ընդգրկված հայկական լավաշ։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախագահական սրահում հանրապետության նախագահի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ—ի հետ կարճատեւ զրույցից հետո Սրբազան քահանայապ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 339 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024