Երեկ ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստի աշխատանքը՝ շարունակելով ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Պատգամավորները եւ նախարարները ներկայացրել են հաշվետվության վերաբերյալ իրենց տեսակետները։
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը (տե՛ս առանձին)։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում իր ղեկավարած կառույցում բյուջեի կատարողականը կազմել է 103,1 տոկոս։ Հատուկ ուշադրություն է դարձվել թանգարաններին. դրանցից շատերը հիմնանորոգվել են, ստեղծվել են 4 նոր թանգարաններ, ավելացվել են որոշ թանգարանների տարածքները։ Աջակցություն են ստացել մասնավոր հիմնադրամներով գործող 6 թանգարաններ, մեկ մասնավոր թանգարան ստացել է պետական կարգավիճակ։ Հատուկ ուշադրություն է հատկացվել գրադարաններին, կատարվել են մշակութային ժառանգության մաս կազմող գործերի թվայնացման աշխատանքներ։ Թվայնացման են ենթարկվել նաեւ ֆիլմեր եւ երաժշտական գործեր, գրքեր։ Համալիր հաշվառման են ենթարկվել գրադարանային ֆոնդերը, հայտնաբերվել են խախտումները եւ այլն։
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քննադատության է ենթարկել պետական բյուջեի քննարկման գործընթացը՝ նշելով, որ կատարողականը ներկայացվել եւ քննարկվել է, նրա գնահատմամբ՝ հաշվապահական հաշվառմամբ՝ ձանձրույթի մթնոլորտում։ Ըստ նրա՝ ոչ հանրությունը, ոչ քաղաքական ուժերը վս
...
Կարդալ շարունակությունը »