ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 01

Եթե մոլորակի բոլոր մարդիկ մի պահ մանկանային եւ աշխարհին ու մյուս մարդկանց նայեին մանկան հայացքով, չէին լինի ավերմունքներ ու պատերազմներ, քանզի, Դոստոեւսկու խոսքերով ասած՝ այդ ամենը մանկան մի կաթիլ արցունքը չարժե։
Երեկ Երեխաների պաշտպանության միջազգային օրը գեղեցիկ միջոցառումներով նշվեց Հայաստանում եւ Արցախում։ Անշուշտ, միջոցառումների զգալի մասը կազմակերպվել էր մայրաքաղաքում։ Երեխաների համար անակնկալներ ու բարձր տրամադրություն էին ապահովել Ազգային ժողովի այգում, պաշտպանության նախարարությունում, կենդանաբանական այգում, «Սիրահարների այգում» եւ այլուր, օպերայի բակում կավճանկարների ավանդական մրցույթ էր, «Երազ» այգում հյուրընկալվել էին Արցախից եւ Սյունիքից ժամանած՝ զոհված զինվորականների երեխաները։ 
Տոնական միջոցառումներ անցկացվեցին նաեւ Գյումրիում, Վանաձորում, բազմաթիվ այլ քաղաքներում ու մարզերում։
Արցախում տոնական հանդեսները նպատակ ունեին նաեւ ոգեւորել երեխաներին, որոնք ստիպված էին ապրել ապրիլյան քառօրյա պատերազմի տագնապները։ Իսկ նրանց հայտնած հիմնական ցանկությունն այն էր, որ խաղաղություն լինի, եւ այլեւս մարդիկ չզոհվեն։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, գործընկերնե՛ր,
Կսկսեմ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին ուղղված շնորհակալական խոսքերով՝ եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօրվա նիստի կազմակերպման համար։ ԵԱՏՄ—ն այսօրվա գագաթնաժողովին ներկայանում է մեկուկես տարվա գործունեության ընթացքում՝ համաշխարհային տնտեսության համար բարդագույն իրավիճակում ձեռք բերված որոշակի փորձով։ Ստեղծվել է լայն իրավական հիմք, մշակվում են ինտեգրացիայի ալգորիթմներ, որոնք ընդհանուր առմամբ պետք է նպաստեն մեր երկրների սոցիալ—տնտեսական զարգացմանը, մեր տնտեսությունների մրցունակության եւ համաշխարհային տնտեսական համակարգին դրանց ներգրավվածության մակարդակի բարձրացմանը։
Տնտեսական ինտեգրացիան պահանջում է մեր մակրոտնտեսական մոտեցումների համակարգման մակարդակի բարձրացում։ Այս կապակցությամբ կարեւոր նշանակություն ենք տալիս 2016—2017թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետեւողական իրականացմանը եւ մեր տնտեսական ներուժի զուգորդման ուղղությամբ հետագա գործուն մեխանիզմների մշակմանը։ Այն կնպաստի մեր երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանը եւ ստեղծված բացասական տնտեսական իրավիճակի հետեւանքների հաղթահարմանը։
Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համաշխարհային քաղաքականությ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 374 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024