ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 19:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 08

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն «պատմական սխալ» է անվանել Գերմանիայի Բունդեսթագի քայլը, որն օրերս Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ է ընդունել։
«Գերմանիան պետք է ուղղի իր պատմական սխալը, որը նա թույլ է տվել Անկարայի հանդեպ»,–ասել է Չավուշօղլուն թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այնուհետեւ նա ասել է, թե Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ ընդունելու փոխարեն Գերմանիան պետք է հաշվի առնի Թուրքիայի եւ այնտեղ ապրող թուրքերի շահերը։
«Անկարան առանց հետեւանքների չի թողնի Հայոց ցեղասպանության մասին Գերմանիայի Բունդեսթագի որոշումը եւ միջոցներ կձեռնարկի,–հայտարարել է Չավուշօղլուն։–Մենք միջոցներ կձեռնարկենք գերմանական խորհրդարանի բանաձեւի դեմ, մենք չենք կարող լռել»։
Դիվանագետի խոսքով՝ Անկարան սպասում է, որ Գերմանիայի կառավարությունն այդ առիթով իր պաշտոնական դիրքորոշումը կարտահայտի, որը «չի համապատասխանի Բունդեսթագի դիրքորոշմանը»։ Նա Բեռլինից պահանջել է պաշտոնապես հայտարարել, որ գերմանական խորհրդարանի որոշումը հակասում է Գերմանիայի արտաքին քաղաքականությանը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անհասկանալի են Թուրքիայի կողմից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների հասցեին հնչող պահանջներն ու մեղադրանքները, որոնք քվեարկել են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին։
... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 283 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն։ Հանրապետության նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ԵՄ պատվիրակության ամբողջ անձնակազմին եւ ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթել խաղաղություն եւ բարեկեցություն։
«Ավելի քան վեց տասնամյակ է անցել այն օրվանից, երբ Եվրոպայի հիմնադիր հայրերից Ռոբերտ Շումանը հրապարակեց իր հռչակագիրը, որով հիմք դրվեց այսօրվա Եվրոպական միության կառուցման գործընթացին։ Այս կարճ պատմական ժամանակահատվածում Եվրոպական միասնական ընտանիքի գաղափարն անցել է փորձաքննություն, ապացուցել իր կենսունակությունը եւ ի ցույց դրել ժողովուրդների համատեղ ապրելու առավելությունները։ Ըստ էության, ԵՄ—ի հեղինակությունն այսօր անցնում է իր աշխարհագրական սահմաններից շատ հեռու։
Ուրախ եմ, որ վերջին տարիներին մեր հարաբերությունները, քաղաքական շփումները բավականաչափ ակտիվացել են, ավելի պարբերական են դարձել բարձրաստիճան փոխայցելությունները։ Մենք անցյալ տարի Հայաստանում ընդունեցինք Եվրոպայի խորհրդի նախագահ պարոն Տուսկին, հանձնակատար Յոհաննես Հանին, այս տարվա մարտին Հայաստանում էր Եվրամիության բարձր ներկայացուցիչ տիկին Մոգերինին։ Այս այցելություններն իրենց մեջ պարունակում էին բավականաչափ գործնական քայլեր։
Մեր բանակցությունները Հայաստան—ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ ընթանում ե ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 319 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024