9—րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը կայանալու է այսօր՝ Երեւանում։ Անցկացվում է կառավարության աջակցությամբ։
«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի տնտեսության եւ նաեւ պետական ոլորտներում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրումը։ Այս տարի բիզնես ֆորումի շրջանակնում իրականացվելու են ռազմարդյունաբերական համալիրի եւ տեխնոլոգիական ոլորտի համագործակցության շուրջ քննարկումներ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
«Այս ֆորումի տարբերությունն այն է, որ մենք քննարկելու ենք լրիվ նոր իրավիճակ։ Քննարկելու ենք՝ ինչպես կազմակերպել մեր նոր ռազմարդյունաբերությունը՝ հենվելով Հայաստանում գործող տեխնոլոգիական ընկերությունների վրա, ինչպես ապահովել տեխնոլոգիական եւ կիբեր անվտանգությունը՝ կրկին հենվելով տեխնոլոգիական ոլորտի վրա, ինչպիսի պետական միջոցներ են պետք այդ ամենն անելու համար, ինչպիսի պետական—մասնավոր համագործակցություն է պետք այդ ամենն անելու համար»,–ասաց նա՝ հավելելով, որ քննարկումները բերելու են նրան, որ կլինեն առաջարկություններ, որոնք կհավաքվեն, ստրատեգիական առումով ճիշտ կդասավորվեն ու կներկայացվեն կառավարությանը։
Հայաստանում կայուն ռազմարդյունաբերական ոլորտ ունենալու համար անհրաժեշտ է մի քանի տարում կրկնապատկել, եռապատկել ՏՏ ոլորտի մասնագետների թիվը։ Կարեն Վարդանյանը նկատեց, որ համաժողովի ժամանակ փորձելու են հասկանա
...
Կարդալ շարունակությունը »