Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 30
Նախօրեին Բրյուսելում ԵՄ—ի գագաթնաժողովում Եվրոպայի ղեկավարները քննարկումներ են անցկացրել Մեծ Բրիտանիայի հարցի շուրջ։
«Քանի դեռ գրավոր ծանուցում չի ստացվել ԵՄ—ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ, բանակցություններ չեն լինի։ Ես Եվրահանձնաժողովի անդամներին, դիրեկտորատների ղեկավարներին, հանձնաժողովի անդամներին ասացի, որ նրանք չպետք է փորձեն բանակցությունների մեջ մտնել, քանի դեռ մենք ծանուցում չենք ստացել»,—մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։
Նա հույս է հայտնել, որ ապագա բրիտանական կառավարությունից ծանուցումը կստացվի հնարավորինս շուտ։
Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն ասել է. «Մեծ Բրիտանիան իր վճռի մասին ԵՄ—ին ծանուցելու որոշում կընդունի, երբ դա հարկավոր ու հնարավոր լինի… Դա մեր՝ որպես ԵՄ—ի անդամ երկրի, սուվերեն իրավունքն է»։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Եվրամիությունը «չի կարող պատժել Մեծ Բրիտանիային» հանրակցության կազմից դուրս գալու որոշման համար։ «Դա հակասում է մեր համաձայնագրերին եւ անընդունելի է բարոյական տեսանկյունից։ Բայց մենք պետք է հետեւենք ընթացակարգին»,–նշել է նա։
Ֆրանսիայի նախագահը նաեւ ընդգծել է, որ ԵՄ—ն «չի կարող Մեծ Բրիտանիային ավելին տալ, երբ նա դուրս գա ԵՄ—ից, քան այն, ինչ նա ուներ, լինելով հանրակցության անդամ։ Մեծ Բրիտանիան եվրոյի գոտու կամ շենգենյան տարածքի մեջ չէր մտնում, նա միայն
...
Կարդալ շարունակությունը »
|
Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերին.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ նշել, որ նրա այցը լավ առիթ է քննարկելու ինչպես ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանը, այնպես էլ հայ—գերմանական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի բարձր ղեկավարությանը՝ ապրիլին ՀՀ նախագահի Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու, հետաքրքիր եւ բովանդակային քննարկումների համար։
Փոխայցերի եւ երկկողմ շփումների դինամիկան, ՀՀ նախագահի գնահատմամբ, վկայում է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական եւ տնտեսական կարեւոր գործընկեր ու բարեկամ երկիր։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի սոցիալ—տնտեսական զարգացման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը եւ այդ համատեքստում շնորհակալություն հայտնել ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Երկու ամիս է անցել ռազմական բախումներից, որի հետեւանքով երկու կողմերն էլ ունեցան զոհեր։ Ե՛վ կողմերի, ե՛ւ ԵԱՀԿ—ի համար պարզ դարձավ, որ ստատուս քվոն հնարավոր չէ երկար պահպանել, որքան ձգվում է այս վիճակը այնքան մեծանում է ռազմական գործողությունների նոր էսկալացիայի վտանգը»,—Երեւանում հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսին։
Նրա խոսքով, ԵԱՀԿ—ն աջակցում է, որպեսզի խնդրի համար գտնվի տեւական լուծում։ Հակամարտող երկրների նախագահների հանդիպումների շնորհիվ առաջնագծում իրավիճակը հանդարտվել է։ «Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհին ենք, մեր խնդիրն է պահպանել այս իրավիճակն ու առաջ շարժվել։ Դրա համար անհրաժեշտ են համանախագահների ջանքերը, հակամարտության կողմերի՝ փոխզիջումների գնալու պատրաստակամությունը»,—ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարության մասին ադրբեջանական հայտարարություններին, Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Բանակցությունների ժամանակ մենք երբեւէ չենք քննարկել եւ չենք էլ քննարկի Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հարցը»։
Նալբանդյանն այդ վարկածը շինծու որակեց. «Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահները բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ։ Սա՛
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|