ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 22

Թուրքիայի համար Հարավային Կովկասի տարածաշրջանն այնքան լուրջ նշանակություն չունի, որքան Սիրիան։ Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի արձագանքը Հարավային Կովկասում ազդեցությունը մեծացնելու Ռուսաստանի փորձերին։ «Թուրքիան այս պահին լուրջ աշխարհաքաղաքական պարտության հնարավորության առջեւ է կանգնած։ Դրա համար նա ինչ—որ տեղ նաեւ դրդեց Ադրբեջանին գնալ ապրիլյան ագրեսիային։ Բայց հիմա ես չեմ կարծում, որ թուրքական դիվանագիտությունը շատ մեծ ջանքեր կգործադրի Ռուսաստանի այս շատ փոքր դիվանագիտական հաջողության դեմ որեւէ քայլեր ձեռնարկել։ Մյուս կողմից էլ չպետք է մոռանանք, որ Ադրբեջանն իր ագրեսիվ պահվածքով միշտ էլ զգացել է Թուրքիայի օժանդակությունը։ Այս առումով, եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի նոր ագրեսիա, նոր պատերազմ սանձազերծել, համոզված եմ, որ Թուրքիայից կստանա մեծ օժանդակություն եւ կխրախուսվի դրա համար, բայց նախաձեռնությունը կգա դրանից»,— «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծել է Սաֆրաստյանը։
Անդրադարձ կատարելով Սիրիայում ծավալվող իրադարձություններին՝ նա նշել է, որ այնտեղ ամեն ինչ գնալով ավելի է խճճվում։ Գնալով ավելանում է ռուս—ամերիկյան բախման հնարավորությունը։ «Պատահական չեն վերջին երկու հայտարարությունները երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների կողմից, որ մեկը մյուսի նկատմամբ համբերությունը սպառվում է։ Այս պայմաններում Թուրքիան կորցնում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիան կողմ կարտահայտվի Եվրամիություն—Հայաստան համաձայնագրի արագ ստորագրմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։
«Հանձնաժողովի հետ բանակցային գործընթացները հաջող են ընթանում, մենք ակնկալում ենք հնարավորինս արագ ստորագրում, սակայն եկեք չշտապենք, առաջ չընկնենք իրադարձություններից։ Բանակցային գործընթացներում միշտ էլ լինում են դժվար պահեր, սակայն դեռեւս մեծ խնդիրներ կարծես թե չկան։ Մեր ցանկությունն է տեսնել ԵՄ—Հայաստան ավելի ընդգրկուն, արտահայտված համագործակցությունը»,—նշել է դեսպանը։
Անդրադառնալով հայ—ֆրանսիական ապրանքաշրջանառությանը, նա նշել է, որ այդ ցուցանիշը դեռ շատ փոքր է։ Դեսպանի ներկայացմամբ, Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ տարեկան ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 50 մլն եվրո. «Սա շատ փոքր ցուցանիշ է, այն բոլորովին չի համապատասխանում ֆրանս—հայկական քաղաքական ու մշակութային ոլորտներում գրանցված հաջողությունների ընդհանուր համայնապատկերին։ Անհրաժեշտ է առեւտրատնտեսական կապերի աշխուժացում։ Հայ—ֆրանսիական տնտեսական կապերն ու հարաբերությունները պետք է ավելի դինամիկ դարձնել։ Մեկ ու կես տարուց ավելի է, ինչ ես Հայաստանում եմ, անդադար այդ հարցին եմ անդրադառնում»։
Դեսպանը խոսել է նաեւ Ֆրանսիայի դեսպանատնից վիզա ստանալու խնդիրների մասին։ Ըստ նրա՝ խոսակցությունները, թե հայաստանցիները դժվարություններ են ունենում Ֆրանսիայի դեսպանատնից վիզա ստանալու գոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 336 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում ռուսական խոշորագույն առեւտրային ցանցերի ղեկավարների եւ հայ արտահանող գործարարների մասնակցությամբ։ ՏՄՊՊՀ—ի կազմակերպած հանդիպման նպատակը արտահանման ոլորտում առկա մրցակցային խնդիրների քննարկումն ու առկա խոչընդոտների վերացմանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացումն է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊՀ—ից։
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «ՌԴ առեւտրային ցանցերի ասոցիացիայի» նախագահ Լոմակին Ռումյանցեւը, «X5 Retail Group» ընկերության նախագահ Ստանիսլավ Նաումովը, մեկ տասնյակից ավելի ռուսական առաջատար առեւտրային ցանցերի ղեկավարներ, ինչպես նաեւ արտահանման մեծ ծավալներ ունեցող 50—ից ավելի հայկական ընկերությունների ղեկավարներ։
ՀՀ ՏՄՊՊՀ—ն սեփական նախաձեռնությամբ հարցումներ է իրականացրել արտահանման հիմնական ուղղություններով զբաղվող տնտեսավարողների շրջանում՝ պարզելու, թե ինչ մրցակցային խնդիրներ եւ խոչընդոտներ են առկա այդ ոլորտում, եւ արդյո՞ք կան խանգարող հանգամանքներ՝ արտահանման ծավալների առավել աճ ապահովելու համար։ Մի շարք հայկական ընկերություններ դժգոհել են, որ Ռուսաստանի տարածքում առեւտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են իրենց մուտքը մանրածախ առեւտրի ոլորտ։ Իրենց հետ ուղղակի աշխատելու փոխարեն նախընտրում են ապրանքները ձ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024