ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 22 » Ձախողումներ բոլոր ուղղություններով /Թուրքիան աշխարհաքաղաքական լուրջ պարտության առջեւ է կանգնած/
14:25
Ձախողումներ բոլոր ուղղություններով /Թուրքիան աշխարհաքաղաքական լուրջ պարտության առջեւ է կանգնած/

Թուրքիայի համար Հարավային Կովկասի տարածաշրջանն այնքան լուրջ նշանակություն չունի, որքան Սիրիան։ Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի արձագանքը Հարավային Կովկասում ազդեցությունը մեծացնելու Ռուսաստանի փորձերին։ «Թուրքիան այս պահին լուրջ աշխարհաքաղաքական պարտության հնարավորության առջեւ է կանգնած։ Դրա համար նա ինչ—որ տեղ նաեւ դրդեց Ադրբեջանին գնալ ապրիլյան ագրեսիային։ Բայց հիմա ես չեմ կարծում, որ թուրքական դիվանագիտությունը շատ մեծ ջանքեր կգործադրի Ռուսաստանի այս շատ փոքր դիվանագիտական հաջողության դեմ որեւէ քայլեր ձեռնարկել։ Մյուս կողմից էլ չպետք է մոռանանք, որ Ադրբեջանն իր ագրեսիվ պահվածքով միշտ էլ զգացել է Թուրքիայի օժանդակությունը։ Այս առումով, եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի նոր ագրեսիա, նոր պատերազմ սանձազերծել, համոզված եմ, որ Թուրքիայից կստանա մեծ օժանդակություն եւ կխրախուսվի դրա համար, բայց նախաձեռնությունը կգա դրանից»,— «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծել է Սաֆրաստյանը։
Անդրադարձ կատարելով Սիրիայում ծավալվող իրադարձություններին՝ նա նշել է, որ այնտեղ ամեն ինչ գնալով ավելի է խճճվում։ Գնալով ավելանում է ռուս—ամերիկյան բախման հնարավորությունը։ «Պատահական չեն վերջին երկու հայտարարությունները երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների կողմից, որ մեկը մյուսի նկատմամբ համբերությունը սպառվում է։ Այս պայմաններում Թուրքիան կորցնում է իր դիրքերը, քանի որ անցյալ տարվա ընթացքում վատթարացրել է իր հարաբերությունները «Իսլամական պետության» հետ ու արդեն հասցրել է մի քանի հարված ստանալ իր տարածքում ահաբեկչական գործողությունների տեսքով։ Այսինքն, Թուրքիան կորցրեց տարիների ընթացքում «Իսլամական պետությանն» աջակցություն ցույց տալու արդյունքները»,— ասել է Ռուբեն Սաֆրաստյանը։
Դրանից հետո Թուրքիան փորձել է լավ հարաբերություններ հաստատել Սիրիայում գործող «Ջաբհատ ան—Նուսրա» ծայրահեղական խմբավորման հետ, սակայն Ռուսաստանի աջակցությամբ Սիրիայի իշխանություններն ավելի են ուժեղացրել այդ խմբավորման դեմ հարվածները։ «Այս առումով Թուրքիան չի կարողանում այդ խմբավորմանն այնքան ուժեղացնել, որպեսզի կարողանա լուծել իր խնդիրները։ Մյուս կողմից, կորցնելով Սիրիայում իր հենարանը՝ «Իսլամական պետությունը», Թուրքիան թուլացրել է նաեւ իր դիվանագիտական եւ ճնշում գործադրելու հնարավորությունները։ Թուրքիայի հետ հիմա ավելի քիչ են հաշվի նստում Սիրիայի ընդդիմադիր ուժերը։ Այնպես որ այն, կարծես, դուրս է մղվում Սիրիայում հիմնական խաղացողների թվից դիվանագիտական առումով։ Այսինքն, այն տարիների աշխատանքը, որ տարավ Թուրքիան Սիրիայում իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար, ջուրն ընկավ»,— հավելել է արեւելագետը։
Սաֆրաստյանը վտանգավոր է համարում նաեւ քրդական գործոնը՝ ընդգծելով, որ Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից ստեղծված ինքնավարությունը գնալով ավելի ամուր տեսք է ստանում։ «Սա երկարաժամկետ գործոն է, եւ Թուրքիան ոչ մի կերպ չի կարող սրա վրա ազդել։ Այսինքն, ինքը վերջիվերջո Սիրիայի տարածքում եւ իր սահմանի վրա ստացավ քրդական ինքնավարություն, ինչը չկար մինչեւ Թուրքիայի միջամտությունը Սիրիայի հակամարտությանը։ Այսինքն, այն խնդիրները, որ Թուրքիան իր առաջ դրել էր, չլուծվեց, այլ փոխարենը ստացավ նոր խնդիրներ՝ ի դեմս փախստականների եւ քրդական ինքնավարության։ Դրա համար, կարծում եմ, որ ամեն ինչ տանում է նրան, որ Թուրքիայի ղեկավարությունը նաեւ զինված ուժերի ճնշման ներքո ստիպված կլինի թուլացնել ակտիվությունը Սիրիայում»,— մանրամասնել է Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ արդեն Թուրքիան կարող է դիվանագիտական առումով մեծացնել ակտիվությունը Հարավային Կովկասում։ Նրա խոսքով՝ Թուրքիան այնպիսի պետություն չէ, որ կարողանա իրեն թույլ տալ ակտիվ դիվանագիտություն մի քանի ուղղություններով։
Ռուսաստանը ցանկանում է Ադրբեջանը տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում, սակայն Ադրբեջանը երբեք այդ միության անդամ չի դառնա, համոզված է Ռուբեն Սաֆրաստյանը։ «Ադրբեջանի համար դա կնշանակի իր նավթի եւ գազի պաշարներից ստացվող մեծ շահույթներն օգտագործելու հնարավորությունների սահմանափակում։ Նա կաշխատի իր ձեռքերն ազատ պահել, ոչ մի տնտեսական եւ ռազմաքաղաքական միության չի անդամակցի, որպեսզի կարողանա շարունակել անարգել օգտվել այդ շահույթներից։ Դրա համար համոզված եմ, որ դա տեղի չի ունենա»,—նշել է Սաֆրաստյանը։
Նա հավելել է, որ մյուս կողմից Ադրբեջանն անընդհատ կփորձի տպավորություն ստեղծել, թե մոտենում է ԵԱՏՄ—ին անդամակցելուն, կարող է անդամակցել, եթե Ռուսաստանից ինչ—որ փոխզիջում ստանա, սակայն դա ընդամենը դիվանագիտական խաղ կլինի պաշտոնական Բաքվի կողմից։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 400 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024