ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 22:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 16

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Օրակարգի առաջին հարցով ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել են համատեղ աշխատանքային խմբի շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի եւ աշխարհի տարբեր երկրների համանման փորձի ուսումնասիրության արդյունքները։ Խմբում ընդգրկված են եղել ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներ։ Խորհրդի անդամներին ներկայացված զեկույցում հանգամանալից անդրադարձ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների ձեւավորման միջազգային փորձին եւ միջազգային մի շարք փաստաթղթերով սահմանված հիմնարար սկզբունքներին, որոնք ուղղված են հակակոռուպցիոն մարմինների անկախության ու արդյունավետության ապահովմանը։ Նշվել է, որ ուսումնասիրության արդյունքներն ի մի բերելով՝ աշխատանքային խումբը երկու տարբերակ է առաջարկում. Հայաստանում ստեղծել հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմին, որը կներառի երեք բաղադրիչ՝ քննչական, կրթական եւ կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 342 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին եւ վարչապետ Դեյվիդ Քեմերոնին։
Հանրապետության Նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել թագուհուն, արքայական ընտանիքին եւ բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ։ «Հայաստանը մեծապես կարեւորում է հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ։ Ձեւավորվել է շարունակական քաղաքական երկխոսություն, համատեղ աշխատանքներ են իրականացվել առեւտրի եւ ներդրումների խրախուսման ուղղությամբ, զարգացել են մշակույթի եւ կրթության ոլորտներում մեր շփումները, արդյունավետ համագործակցություն ենք ծավալել Հայաստանում բարեփոխումներին միտված տարբեր ծրագրերի շրջանակներում։ Լիահույս եմ, որ այս ամենին կարող ենք ավելացնել նոր ձեռքբերումներ։
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ համագործակցության զարգացման գործում Ձեր եւ արքայական ընտանիքի ներդրած ավանդի համար։ Վստահ եմ, որ Ձերդ մեծությունը նույն հետեւողականությամբ կշարունակի ուշադրության ներքո պահել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը»,–ասված է թագուհի Եղիսաբեթ Երկրորդին ուղղված ՀՀ նախագահի ուղերձում։
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ փոխադարձ շահերի եւ բարեկամական կապերի վրա հիմնված հայ—բրիտանական հարաբերություններ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 306 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024