ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 01:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 16 » Շարունակական քաղաքական երկխոսություն / Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ազգային տոնը, այցելել ՀՀ—ում ՄԹ դեսպանի կեցավայր/
15:28
Շարունակական քաղաքական երկխոսություն / Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ազգային տոնը, այցելել ՀՀ—ում ՄԹ դեսպանի կեցավայր/

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին եւ վարչապետ Դեյվիդ Քեմերոնին։
Հանրապետության Նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել թագուհուն, արքայական ընտանիքին եւ բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ։ «Հայաստանը մեծապես կարեւորում է հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ։ Ձեւավորվել է շարունակական քաղաքական երկխոսություն, համատեղ աշխատանքներ են իրականացվել առեւտրի եւ ներդրումների խրախուսման ուղղությամբ, զարգացել են մշակույթի եւ կրթության ոլորտներում մեր շփումները, արդյունավետ համագործակցություն ենք ծավալել Հայաստանում բարեփոխումներին միտված տարբեր ծրագրերի շրջանակներում։ Լիահույս եմ, որ այս ամենին կարող ենք ավելացնել նոր ձեռքբերումներ։
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ համագործակցության զարգացման գործում Ձեր եւ արքայական ընտանիքի ներդրած ավանդի համար։ Վստահ եմ, որ Ձերդ մեծությունը նույն հետեւողականությամբ կշարունակի ուշադրության ներքո պահել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը»,–ասված է թագուհի Եղիսաբեթ Երկրորդին ուղղված ՀՀ նախագահի ուղերձում։
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ փոխադարձ շահերի եւ բարեկամական կապերի վրա հիմնված հայ—բրիտանական հարաբերությունները համատեղ ջանքերով կխորանան՝ ի շահ երկու ժողովուրդների։
Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ երեկ այցելել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր՝ շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ դեսպանատան ամբողջ անձնակազմին, մաղթել Մեծ Բրիտանիայի բարեկամ ժողովրդին բարօրություն եւ հետագա բարգավաճում։ Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Միացյալ Թագավորության բնակչության համար այս տոնը յուրահատուկ խորհուրդ ունի՝ բրիտանացիները ի դեմս Նորին մեծություն թագուհու տեսնում են ոչ միայն պետության ամենաերկար գահակալած միապետի, այլեւ խոհեմ եւ հոգատար առաջնորդի, ում գործունեությունը տասնամյակներ շարունակ նպաստել է Մեծ Բրիտանիայի հեղինակության բարձրացմանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 268 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024