ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 22 » Արտահանման ոլորտի մրցակցային խնդիրները / ՌԴ խոշորագույն առեւտրային ցանցեր–հայ արտահանողներ համատեղ քննարկում/
14:25
Արտահանման ոլորտի մրցակցային խնդիրները / ՌԴ խոշորագույն առեւտրային ցանցեր–հայ արտահանողներ համատեղ քննարկում/

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում ռուսական խոշորագույն առեւտրային ցանցերի ղեկավարների եւ հայ արտահանող գործարարների մասնակցությամբ։ ՏՄՊՊՀ—ի կազմակերպած հանդիպման նպատակը արտահանման ոլորտում առկա մրցակցային խնդիրների քննարկումն ու առկա խոչընդոտների վերացմանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացումն է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊՀ—ից։
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «ՌԴ առեւտրային ցանցերի ասոցիացիայի» նախագահ Լոմակին Ռումյանցեւը, «X5 Retail Group» ընկերության նախագահ Ստանիսլավ Նաումովը, մեկ տասնյակից ավելի ռուսական առաջատար առեւտրային ցանցերի ղեկավարներ, ինչպես նաեւ արտահանման մեծ ծավալներ ունեցող 50—ից ավելի հայկական ընկերությունների ղեկավարներ։
ՀՀ ՏՄՊՊՀ—ն սեփական նախաձեռնությամբ հարցումներ է իրականացրել արտահանման հիմնական ուղղություններով զբաղվող տնտեսավարողների շրջանում՝ պարզելու, թե ինչ մրցակցային խնդիրներ եւ խոչընդոտներ են առկա այդ ոլորտում, եւ արդյո՞ք կան խանգարող հանգամանքներ՝ արտահանման ծավալների առավել աճ ապահովելու համար։ Մի շարք հայկական ընկերություններ դժգոհել են, որ Ռուսաստանի տարածքում առեւտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են իրենց մուտքը մանրածախ առեւտրի ոլորտ։ Իրենց հետ ուղղակի աշխատելու փոխարեն նախընտրում են ապրանքները ձեռք բերել տեղական դիստրիբյուտորական ընկերությունների միջոցով, որոնք էլ լրացուցիչ պայմաններ են թելադրում՝ բարդացնելով մատակարար—սուպերմարկետ հարաբերությունները։ Բնականաբար, ապրանքի գնին ավելանում է միջնորդի մարժան, ինչն էլ ազդում է վերջնական արժեքի վրա՝ թանկացնելով հայկական ապրանքները ՌԴ տարածքում։ 
Այս հանգամանքը սպառման ծավալների անկման պատճառներից մեկն է։ Բացի այդ, մատակարարների հանդեպ տարբերակված վերաբերմունք են ցուցաբերում նաեւ ռուսական մի շարք խոշոր առեւտրային ցանցեր, որոնք կամայականորեն իջեցնում են ձեռք բերվող ապրանքների գները, ձգձգում են ապրանքի դիմաց վճարումները, սուբյեկտիվ կերպով որոշում ինչպես ցուցադրել տվյալ ապրանքը եւ այլն։
Ներկայացնելով վերոնշյալ խնդիրները, ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ առեւտրային ցանցերի կողմից դրսեւորվող նման վարքագիծը անբարենպաստ պայմաններ է ստեղծում՝ անորոշ իրավիճակի մեջ դնելով մեր արտահանող ընկերություններին. «Համատեղ ջանքերով պետք է կանխարգելենք եւ վերացնենք այս երեւույթները, քանի որ արտահանման մրցակցային խոչընդոտները լուրջ խնդիրներ են ստեղծում երկկողմ տնտեսական զարգացման հնարավորությունների առումով»։
Միջոցառման ընթացքում ՏՄՊՊՀ—ի նախագահը նշեց, որ ի հայտ եկած խնդիրները մեծապես պայմանավորված են իրավական կանոնակարգման բացով։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նոր հիմքի վրա դնել առեւտրային ցանց—մատակարար հարաբերությունները. «Առաջարկում եմ հստակ մշակել եւ կիրառել բարեխիղճ վարքագծի կանոններ, որով իրավական հիմքի վրա կդրվի եւ կկանոնակարգվեն նրանց փոխհարաբերությունները։ Ապրանքի ձեռքբերումից սկսած, մինչեւ իրացում եւ վճարում պետք է հստակ լինի, մատակարարների եւ առեւտրային ցանցերի միջեւ վեճերի առաջացման դեպքում լուծման մեխանիզմները եւս կներառվեն փաստաթղթում»։ Այս առաջարկը գոհունակությամբ է ընդունվել ինչպես հայ, այնպես էլ ռուս գործարարների կողմից, ովքեր նշել են, որ նման կանոնակարգի առկայության դեպքում երկկողմ համագործակցությունը կդրվի շատ ավելի ամուր հիմքի վրա։
Հանձնաժողովը հետեւողական է լինելու բարձրացված բոլոր խնդիրների հարցում։ Ա. Շաբոյանը նշեց, որ հարկ եղած դեպքում ՏՄՊՊՀ—ն կհամագործակցի ՌԴ հակամենաշնորհային ծառայության հետ՝ առկա խնդիրների արդյունավետ եւ օպերատիվ լուծման նպատակով։ Նման հանդիպումները կլինեն շարունակական, քանի որ դրանք նպաստում են նախ՝ արտահանող—իրացնող կապի հաստատմանն ու ամրապնդմանը, եւ, բացի այդ, նպաստում են առկա խնդիրների արդյունավետ լուծմանն ու կանխարգելմանը։ ՌԴ գործարարները կայցելեն մի շարք արտադրամասեր՝ տեղում արտադրանքին ծանոթանալու եւ համագործակցության պայմանագրեր կնքելու նպատակով։
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության եւ, մասնավորապես, ռուսական շուկայի առեւտրային ցանցեր հայկական ապրանքների մուտքը դյուրացնելու համար կարող է գործել մեկ բրենդի ներքո դրանց արտահանումը։
Նրա խոսքով՝ ռուսական մեծ ցանցերը պահանջում են մեծ ծավալներ, իսկ հայ արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ապահովել մեծ ծավալներ, ինչն էլ չի բավարարում Ռուսաստանի խոշորագույն ցանցերին։ Հենց այստեղից էլ առաջանում են խնդիրներ. «Բնականաբար, առաջանում են խնդիրներ հավասար հասանելիության վերաբերյալ, թե արդյո՞ք փոքր արտադրողները մեծ ցանցերում կունենան նման վերաբերմունք իրենց նկատմամբ, ինչպիսին ունեն շատ ավելի մեծ ծավալներ արտադրողներն այլ երկրներից։ Այս քննարկումն ուղղված է հասկանալու, թե այդտեղ կա՞ն իրավախախտումներ, թե՞ ուղղակի շուկայական խնդիրներ են, որոնք կարող են կարգավորվել ԵԱՏՄ շուկաներում»։
Նա հույս հայտնեց, որ քննարկումների արդյունքում հայ արտադրողների համար կհեշտանա մուտքը ռուսական շուկայի առեւտրային ցանցեր։ «Խոսքը չի վերաբերում մեկ կամ երկու խանութի, այլ մեծ խանութների մասին է, որոնց հետ աշխատելու համար պետք է պարբերաբար նույն արտադրանքը կարգավորված որակով մատակարարել։ Հարցի լուծումներից մեկը միասնական բրենդի ներքո արտադրողներին բերելն է։ Բացի այդ՝ փոքր արտադրողներին արտոնություններ տալու հնարավորություններ կան»,—հավելեց Վաչե Գաբրիելյանը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 310 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024