ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 05:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 8 » ԵՄ աջակցությունը գնահատելի է /«Եվրոպայի օրվա» առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ—ում ԵՄ պատվիրակության նստավայր/
14:52
ԵՄ աջակցությունը գնահատելի է /«Եվրոպայի օրվա» առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ—ում ԵՄ պատվիրակության նստավայր/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն։ Հանրապետության նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ԵՄ պատվիրակության ամբողջ անձնակազմին եւ ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթել խաղաղություն եւ բարեկեցություն։
«Ավելի քան վեց տասնամյակ է անցել այն օրվանից, երբ Եվրոպայի հիմնադիր հայրերից Ռոբերտ Շումանը հրապարակեց իր հռչակագիրը, որով հիմք դրվեց այսօրվա Եվրոպական միության կառուցման գործընթացին։ Այս կարճ պատմական ժամանակահատվածում Եվրոպական միասնական ընտանիքի գաղափարն անցել է փորձաքննություն, ապացուցել իր կենսունակությունը եւ ի ցույց դրել ժողովուրդների համատեղ ապրելու առավելությունները։ Ըստ էության, ԵՄ—ի հեղինակությունն այսօր անցնում է իր աշխարհագրական սահմաններից շատ հեռու։
Ուրախ եմ, որ վերջին տարիներին մեր հարաբերությունները, քաղաքական շփումները բավականաչափ ակտիվացել են, ավելի պարբերական են դարձել բարձրաստիճան փոխայցելությունները։ Մենք անցյալ տարի Հայաստանում ընդունեցինք Եվրոպայի խորհրդի նախագահ պարոն Տուսկին, հանձնակատար Յոհաննես Հանին, այս տարվա մարտին Հայաստանում էր Եվրամիության բարձր ներկայացուցիչ տիկին Մոգերինին։ Այս այցելություններն իրենց մեջ պարունակում էին բավականաչափ գործնական քայլեր։
Մեր բանակցությունները Հայաստան—ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ ընթանում են հաջողությամբ, եւ հուսով ենք, որ ողջամիտ ժամկետներում փաստաթուղթը ստորագրված կլինի, ինչն է՛լ ավելի կխթանի մեր համագործակցությունը»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Դեսպան Սվիտալսկին իր եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ այցելության եւ շնորհավորական ջերմ խոսքերի համար, ընդգծելով, որ «Եվրոպայի օրվա» տոնակատարությունը ԵՄ պատվիրակությունը համարում է ընդհանուր տոն, որը ցանկանում է նշել Հայաստանի եւ ընդարձակ Եվրոպական ընտանիքի հետ։
«Մենք անչափ երախտապարտ ենք Հայաստանի իշխանություններին՝ Հայաստանի ամբողջ տարածքում «Եվրոպայի օրվա» տոնակատարությունների անցկացման գործում մեզ օժանդակելու համար։ Գյումրիից մինչեւ Կապան, մինչեւ իրանական սահման մենք անվանում ենք եվրոպական դարպասներ եւ մեր լավագույն ջանքն ենք ներդնում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում։ Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները շատ լավ, դինամիկ զարգացող, բայց գտնում ենք, որ է՛լ ավելի հարստացնելու ու զարգացնելու ներուժ ունենք»,–ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ դեսպան Սվիտալսկին քննարկել են նաեւ ՀՀ—ԵՄ համագործակցության օրակարգին, ընթացիկ ծրագրերին եւ առաջնահերթություններին վերաբերող հարցեր, անդրադարձել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել այդ բարեփոխումներին ԵՄ շարունակական աջակցության համար։
Զրուցակիցները հույս են հայտնել, որ ՀՀ—ԵՄ հարաբերությունների զարգացման, փոխգործակցության խորացման ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերն ավելի կհարստացնեն երկկողմ օրակարգը եւ նոր մակարդակի կբարձրացնեն ՀՀ—ԵՄ հարաբերությունները։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Դիտումներ: 320 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024