ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 23 » Որպես ուխտավոր՝ առաջին քրիստոնյա երկիր
11:40
Որպես ուխտավոր՝ առաջին քրիստոնյա երկիր

Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը Հայաստան այցին ընդառաջ

Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մի քանի օր անց ես մեծ ուրախությամբ կլինեմ ձեր մեջ, Հայաստանում։
Այս պահից արդեն հրավիրում եմ ձեզ աղոթելու այս առաքելական ճանապարհորդության համար։ Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ իրականացնելու համար, ինչպես ճանապարհորդության կարգախոսն է ասում, «այց առաջին քրիստոնյա երկիր»։ Եվ գալիս եմ որպես ուխտագնաց այս հոբելյանական տարում թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ եւ ըմպելու ձեր ժայռե՝ ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից։
Գալիս եմ դեպի Հայաստանի առեղծվածային բարձունքները որպես եղբայր, մղված ձեր դեմքերը տեսնելու ցանկությունից, աղոթելու ձեզ հետ եւ կիսելու բարեկամության պարգեւը։ Ձեր պատմությունը եւ ձեր սիրելի ժողովրդի հետ կատարված իրադարձությունները առաջացնում են իմ մեջ հիացմունք եւ վիշտ։ Հիացմունք, քանի որ Հիսուսի խաչի ու ձեր տաղանդավոր մտքի մեջ եք գտել կրկին ոտքի կանգնելու ուժը՝ նույնիսկ ամենասարսափելի տառապանքներից հետո, որ պատմությունը կարող է հիշել։ Վիշտ՝ այն ողբերգությունների համար, որոնք ձեր հայրերը կրել են իրենց մաշկի վրա։ Թույլ չտանք ցավոտ հիշողություններին տիրանալու մեր սրտին։ Նույնիսկ չարի շարունակական հարձակումներին չհանձնվենք։ Գործենք ինչպես Նոյը, ով ջրհեղեղից հետո չհոգնեց դեպի երկինք հայացք նետելուց եւ մի քանի անգամ աղավնի ուղարկեց, մինչեւ որ նա չվերադարձավ ձիթապտղի մատղաշ տերեւով։
Դա նշան էր, որ կյանքը կարելի էր վերսկսել, եւ հույսը պետք է հարություն առներ։ Որպես Ավետարանի ծառա եւ խաղաղության սուրհանդակ ցանկանում եմ գալ ձեր մեջ՝ նեցուկ կանգնելու խաղաղության ճանապարհին գործադրած յուրաքանչյուր ջանքին եւ միասին քայլելու հաշտության արահետով, որը հույս է ծնում։ Թող որ ձեր ժողովրդի մեծանուն սրբերը՝ մասնավորապես Եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացին, օրհնեն մեր հանդիպումները, որոնց սպասում եմ վառ ցանկությամբ։ Հատկապես սպասում եմ իմ եղբայր Գարեգինին կրկին գրկելու եւ նրա հետ միասին նոր թափ հաղորդելու դեպի լիակատար միություն տանող ուղուն։ Անցյալ տարի Հռոմ էիք եկել աշխարհի տարբեր երկրներից, եւ սուրբ Պետրոսի շիրմաքարի մոտ բոլորս միասին աղոթեցինք։ Հիմա ինքս եմ գալիս ձեր օրհնյալ երկիր մեր հաղորդությունը ամրապնդելու, հաշտեցման ուղով առաջ շարժվելու եւ մեզ հույսով քաջալերելու համար։
Շնորհակալություն եւ ցտեսություն։

Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ այլ պատասխանատուներ ներկայացրել են հունիսի 24–26–ը Հայաստանում պապի մասնակցությամբ միջոցառումների ծրագիրը։
 

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 431 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024