ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 14:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 21 » Վերահաստատել են Վիեննայի պայմանավորվածությունները / Բազմակողմ հանդիպումներ եւ համատեղ հայտարարություն Սանկտ Պետերբուրգում /
14:56
Վերահաստատել են Վիեննայի պայմանավորվածությունները / Բազմակողմ հանդիպումներ եւ համատեղ հայտարարություն Սանկտ Պետերբուրգում /

Սանկտ Պետերբուրգի «Կոնստանտինովյան» պալատում երեկ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ (տե՛ս առանձին)։
Մինչ այդ կայացել է ՀՀ նախագահի եւ ՌԴ նախագահի հանդիպումը։ Ռազմավարական գործընկեր երկու երկրների նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, այդ համատեքստում անդրադարձել տարածաշրջանի զարգացումներին եւ անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին։ Նախագահները մտքեր են փոխանակել Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ։
«Հարգարժա՛ն Սերժ Ազատի,
Հարգելի՛ բարեկամներ,
Թույլ տվեք ողջունել ձեզ Պետերբուրգում։ Մենք քիչ առաջ երկուսով՝ Սերժ Ազատիի հետ, որոշ հարցերի շուրջ բավականին հանգամանալից զրույց ունեցանք։ Ընդլայնված կազմով մեր հանդիպման սկզբում կցանկանայի նշել, որ մենք արձանագրում ենք ապրանքաշրջանառության աճ՝ չնայած մեր եւ միջազգային տնտեսություններում առկա բոլոր դժվարություններին։
Մի քանի անգամ, կարելի է ասել, աճել է հայկական կողմից գյուղատնտեսական ապրանքների մատակարարումը ռուսական շուկա, ինչը մեզ շատ է ուրախացնում։ Հուսով եմ, որ, ընդհանուր առմամբ, այս միտումը լիովին կամրապնդվի թե ՛ապրանքաշրջանառության զարգացման, թե՛ մեզ համար զգայուն ապրանքախմբերի տեսակետից։ Կարելի է նշել, որ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում մեր հարաբերությունները զարգանում են էլ ավելի ինտենսիվ, քան դրանք ավելի վաղ զարգանում էին երկկողմ հիմքերի վրա, ինչը մեզ շատ է ուրախացնում։ Կա հնարավորություն եւ անհրաժեշտություն խոսել այն մասին, թե ինչպես ենք մենք գործելու հետագայում։ Այժմ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ—ում, եւ աշնանը պետք է կայանա բարձր մակարդակի հանդիպում։ Հոկտեմբերին այդ մասին նույնպես կխոսենք։ Մենք շատ ուրախ ենք Ձեզ տեսնել։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը»,–ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ Սանկտ Պետերբուրգում նման հանդիպում կազմակերպելու նախաձեռնության համար, որտեղ բառացիորեն ավարտվեց տնտեսական համաժողովը, որը ըստ նախագահ Սարգսյանի, կարեւոր հարթակ է դարձել համաշխարհային տնտեսության խնդիրների քննարկման համար։ ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ ԵԱՏՄ—ի բոլոր երկրներում ուշադիր հետեւել են այդ կարեւոր միջոցառմանը։
«Վլադիմիր Վլադիմիրի, քանի որ այս հանդիպումը հիմնականում նվիրված է Ղարաբաղին, ես կանգ չեմ առնի երկկողմ հարցերի օրակարգի վրա։ Բոլոր ուղղություններով կապերն ամրապնդվում են։ Իրականում այստեղ խնդիրներ չկան։
Մեր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում հայտնի է բոլորին։ Մենք ցանկանում ենք, որ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մյուս ղեկավարներին այն ուշադրության, ջանքերի համար, որ դուք հատկացնում եք այս հարցին։ Բայց, ցավոք, մի կողմի ցանկությամբ նման հակամարտությունները ոչ մի կերպ չեն լուծվում։ Եվ մենք, իհարկե, շատ ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ՝ այսինքն՝ Հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմներ ստեղծենք։ Դա աշխատանքային տրամադրվածություն կստեղծի բանակցությունների անցկացման համար։
Շնորհակալություն Ձեզ»,–ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Հանդիպումների եզրափակիչ մասում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Հանրապետության նախագահը ներկայացրել է իր տպավորությունները Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներից։
Համատեղ հայտարարություն
«Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահները 2016թ. հունիսի 20—ին հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում՝ ՌԴ նախագահի հրավերով եւ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս. թ. մայիսի 16—ին կայացած հայ—ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը։ Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը։ Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ։ Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում։ Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում։ Նախագահները նշեցին իրենց կանոնավոր շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձեւաչափով՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի։ Համանախագահները հրավիրված էին ներկա գտնվելու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման եզրափակիչ հատվածին»։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 398 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024