ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 14:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 25 » Նախագահը մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ԱԳՆ ընդունելությանը
11:32
Նախագահը մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ԱԳՆ ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը։
Հանրապետության նախագահը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել անցնող տարում նախարարության կողմից իրականացված աշխատանքի համար, արտաքին գերատեսչության բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին մաղթել առողջություն, երջանկություն եւ հաջողություններ։
Իր շնորհավորական խոսքում նախագահը նաեւ ամփոփել է 2015 թվականը, անդրադարձել անցնող տարվա ձեռքբերումներին, թերացումներին, դժվարություններին ու մարտահրավերներին, խոսել 2016 թվականի ծրագրերի եւ ակնկալիքների մասին։
Ընդգծելով, որ անցնող 2015թ. ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ նաեւ ամբողջ հայության համար հիշարժան, միջոցառումներով հագեցած եւ այդ տեսանկյունից լարված տարի էր՝ հայրենիքում ու աշխարհի շատ երկրներում արժանապատվորեն եւ բարձր մակարդակով անցկացվեցին Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման բազմաթիվ միջոցառումներ, հանրապետության նախագահն այդ աշխատանքներում կարեւորել է արտաքին գործերի նախարարության աշխատակիցների դերը։
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ մեր երկրի համար կարեւորագույն այլ իրադարձությունների՝ ընթացիկ տարում ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցությանը, Եվրամիության հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկին, շեշտելով, որ այդ ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվելու մասին իրատեսական որոշումները Հայաստանի հետագա զարգացման տեսանկյունից մեծ նշանակություն ունեն։
Նախագահը խոսել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին, ցավով նշելով, որ անցնող տարում բանակցություններն առաջընթաց չեն արձանագրել, սակայն բանակցային գործընթացը շարունակվում է, եւ անհրաժեշտ է այս ուղղությամբ բազմապատկել ջանքերը եկող տարում։
Նշելով, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եկող տարվանից տեղափոխվելու է վարչական նոր մասնաշենք, որտեղ աշխատանքի համար ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծված, հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ նոր տարում արտաքին գերատեսչության աշխատակիցներն իրենց գործունեությունը կիրականացնեն ավելի մեծ եռանդով, նվիրումով, նոր գաղափարներով ու ծրագրերով, նոր գիտելիքներով զինված, առանց որոնց, նախագահի համոզմամբ, որեւէ պետություն չի կարող հաջողություն ունենալ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 462 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024