ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 14:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 7 » Նոր դինամիկա երկկողմ նախաձեռնություններին /Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ—ում Հունաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպանը/
14:25
Նոր դինամիկա երկկողմ նախաձեռնություններին /Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ—ում Հունաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպանը/

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան։
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։
Միջպետական հարաբերությունների զարգացման գործում հանրապետության նախագահը կարեւորել է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, նշելով, որ այդ հարաբերությունները նոր նախաձեռնություններով ավելի ամրապնդելու եւ դրանց նոր դինամիկա հաղորդելու առումով մեծ ակնկալիքներ կան Հունաստանում Հայաստանի եւ Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպաններից։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեցող եւ մշտապես բարեկամության ու փոխադարձ վստահության դրսեւորումներով արտահայտվող հայ եւ հույն ժողովուրդների հարաբերությունների մակարդակին հասցնելու համար դեռեւս զգալի աշխատանք կա իրականացնելու։ Այդ տեսանկյունից կարեւորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, քաղաքական երկխոսությանը զուգահեռ առեւտրատնտեսական կապերի սերտացմամբ փոխշահավետ բազմաթիվ ոլորտներում համագործակցության խորացումը։
ՀՀ նախագահը եւ Հունաստանի դեսպանը երկու բարեկամ պետությունների հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր են վերապահել նաեւ խորհրդարանական դիվանագիտությանը։
Դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Հունաստանի նախագահ Պավլոպուլոսի ջերմ ողջույններն ու ՀՀ նախագահի հրավերն ընդունելու եւ փոխադարձ այցով Հայաստան ժամանելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ Աթենքում հաճույքով են հիշում տարեսկզբին ՀՀ նախագահի պաշտոնական այցը Հունաստան, որը նոր խթան հաղորդեց միջպետական հարաբերություններին։
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հայ—հունական փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններին եւ առկա մեծ ներուժին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 328 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024