ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 23:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 24 » Բարեփոխումները կարեւորելու լավ հնարավորություն /Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին/
09:34
Բարեփոխումները կարեւորելու լավ հնարավորություն /Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին եւ Ջուզեպպե Գալատիին։
Հանրապետության նախագահը կարեւորել է փաստահավաք առաքելության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են ընձեռում անդրադառնալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, տվյալ ժամանակահատվածում արձանագրված արդյունքներին, ինչպես նաեւ լսելու եվրոպական արժեհամակարգին քաջածանոթ մարդկանց գնահատականն ու անաչառ տեսակետը։ Նախագահը բարձր է գնահատել համազեկուցողների դերակատարությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների մշտադիտարկման հարցում եւ շնորհակալություն հայտնել իրականացվող աշխատանքի համար։
Համազեկուցողները գոհունակությամբ են փաստել, որ Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ առաջընթացը բավականին արագ եւ հետեւողականորեն է իրականցվում, թեեւ, ըստ նրանց, դեռեւս որոշ փոքր խնդիրներ կան լուծելու։ «Պարո՛ն նախագահ, այս ընթացքում Ձեր դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելու գործում, իսկապես, շատ զգալի է եղել։ Մենք ցանկանում ենք Եվրոպայի խորհրդի անունից պաշտոնապես հրավիրել Ձեզ այցելել Եվրոպայի խորհուրդ եւ ԵԽԽՎ—ում խոսել Հայաստանի մասին»,–հանդիպման ժամանակ ասել են ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողները։ Հանրապետության նախագահը շնորհակալությամբ է ընդունել հրավերը՝ ընդգծելով, որ դա լավ հնարավորություն է բարձր ամբիոնից ներկայացնելու Հայաստանում իրականացված աշխատանքներն ու դեռեւս առկա խնդիրները։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ՀՀ Սահմանադրության փոփոխություններից հետո օրենսդրության համապատասխանեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքին, ԵԽ—ի հետ Հայաստանի համագործակցության զարգացմանը՝ այդ համատեքստում կարեւորելով ԵԽ գործողությունների նոր ծրագրի մեկնարկը։
Հանրապետության նախագահը եւ համազեկուցողները մտքեր են փոխանակել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
 

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 295 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024