Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին փաթեթի նախագիծը։
Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրինագծերը ներկայացնելուց զատ, նաեւ պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի ու մտահոգությունների։
Անդրադառնալով հաճախ հնչող կարծիքներին, թե պետք է զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունն ապահովել պետական բյուջեից թալանված գումարները վերադարձնելու եղանակով, Վիգեն Սարգսյանը միանշանակորեն համաձայնել է, որ պետք է պատժվեն բոլոր նրանք, ովքեր փորձել են հատկապես պաշտպանության բյուջեի հաշվին կառուցել իրենց ընտանիքների եւ օջախների երջանկությունը։ Խնդիրը դրանց անունները հստակեցնելն ու փաստերը ի մի բերելն է։
Նրա կարծիքով՝ այս օրերին տրամաբանական է այն առաջարկը, որ այն ընտանիքները, որոնք այսօր ունեն ժամկետային ծառայողներ, չպետք է վճարեն այս գումարը։ «Ես անձամբ հետամուտ եմ լինելու այս ուղղումը մտցնելու նախագծում, քանի որ շատ տրամաբանական, ճիշտ առաջարկ է»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ պարտադիր վճարից պետք է ազատվեն նաեւ հաշմանդամություն ունեցող ընտանիքները։
Պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե ինչո՞ւ պետությ
...
Կարդալ շարունակությունը »