ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 06:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 15 » Ազգ—բանակ գաղափարը այլընտրանք չունի /Հայրենիքը հաստատակամորեն պետք է կանգնած լինի իր զինվորի ընտանիքի կողքին/
12:57
Ազգ—բանակ գաղափարը այլընտրանք չունի /Հայրենիքը հաստատակամորեն պետք է կանգնած լինի իր զինվորի ընտանիքի կողքին/

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին փաթեթի նախագիծը։
Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրինագծերը ներկայացնելուց զատ, նաեւ պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի ու մտահոգությունների։ 
Անդրադառնալով հաճախ հնչող կարծիքներին, թե պետք է զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունն ապահովել պետական բյուջեից թալանված գումարները  վերադարձնելու եղանակով, Վիգեն Սարգսյանը միանշանակորեն համաձայնել է, որ պետք է պատժվեն բոլոր նրանք, ովքեր փորձել են հատկապես պաշտպանության բյուջեի հաշվին կառուցել իրենց ընտանիքների եւ օջախների երջանկությունը։ Խնդիրը դրանց անունները հստակեցնելն ու փաստերը ի մի բերելն է։
Նրա կարծիքով՝ այս օրերին տրամաբանական է այն առաջարկը, որ այն ընտանիքները, որոնք այսօր ունեն ժամկետային ծառայողներ, չպետք է վճարեն այս գումարը։ «Ես անձամբ հետամուտ եմ լինելու այս ուղղումը մտցնելու նախագծում, քանի որ շատ տրամաբանական, ճիշտ առաջարկ է»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ պարտադիր վճարից պետք է ազատվեն նաեւ հաշմանդամություն ունեցող ընտանիքները։
Պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե ինչո՞ւ պետությունը պարտադիր զինծառայություն անցնողներին աշխատավարձ չի վճարում, նախարարը պատասխանել է, որ պատրաստ է դառնալ այդ առաջարկության համահեղինակ, եթե պատգամավորը մատնանշի աղբյուրը՝ բյուջեում կամ որեւէ այլ տեղ։
Ինչ վերաբերում է պատգամավորի հարցին, թե ինչո՞ւ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմամբ չի զբաղվում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, պաշտպանության նախարարը նշել է, որ խոսքը ոչ թե սոցիալական նպաստի, այլ ապահովագրական վճարի մասին է։
«Նպաստը ենթադրում է սոցիալական բաղադրիչ, իսկ այս վճարը, այնուամենայնիվ, ենթադրում է այլ մոտեցում։ Մենք ոչ թե վճարում ենք որեւէ մեկին, որովհետեւ նա մահացել է, այլ մենք վճարում ենք այն զինծառայողին, որը գնացել է առաջնագիծ, մարտական խնդիր կատարելիս զոհվել է թշնամու գնդակից կամ այդ պայմաններում իրենից չկախված հանգամանքներում։ Այս քաղաքականությունը միտված է ասելու, որ այն զինծառայողը կամ կամավորը, ով գնացել է, չմտածելով անգամ իր կյանքի մասին, մարտի դաշտում կարողացել է իր ծառայությունը բերել հայրենիքին, հայրենիքը պատրաստ է կանգնել նրա ընտանիքի կողքին»,–մանրամասնել է նախարարը։
Վիգեն Սարգսյանի կարծիքով, այս կամ այն հարցին անհամաձայն լինելով հանդերձ, երբ խոսվում է բանակի, պաշտպանության, հաշմանդամ դարձած կամ զոհված զինծառայողի մասին, պետք է եռակի—քառակի նրբանկատություն, զգոնություն ցուցաբերել. «Այս օրերին ես հանդիպեցի բազմաթիվ ձեւակերպումների, որոնք ուղղակի պատիվ չեն բերում։ Ես բացարձակ դեմ չեմ, որ կպչում են իմ անձին, դա ամեն մեկի ճաշակի հարցն է, բայց երբ որ դա անում է մարդը, ով դասալիք է՝ դա առնվազն ծիծաղելի է»։
Անդրադառնալով ազգ—բանակ գաղափարին՝ Սարգսյանն ասել է, որ օրինագիծն այդ կոնցեպտի քաղաքականության դրսեւորում է, բայց ինքն իրենով այդ կոնցեպտի առանցքը չէ։
«Ազգ—բանակի հայեցակարգը շերտ—շերտ բացելով առաջ ենք գնում։ Հավատացեք, ավելի արագ, քան պատկերացնում եք, ազգ—բանակ գաղափարախոսությունը ստանալու է կիրառման եւ ներդրման շատ հստակ ժամանակցույցով պլան, որովհետեւ մենք այլընտրանք չունենք, եթե դա չանենք, տանուլ ենք տալու մեր ազգային գաղափարների, մեր անվտանգության համար մեր կռիվը»,–ասել է նախարարը։
Նա նշել է, որ, այս օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելով՝ բոլորովին նպատակ չի հետապնդում քաղաքական միավորներ եւ դիվիդենտներ շահել։ Օրենսդրական նախաձեռնության նպատակը զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին արժանի հատուցում ապահովելն է, ինչը պետական բյուջեի միջոցներով հնարավոր չէ անել։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 315 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024