ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 25

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Այսօր ես դիմում եմ ներկայացրել Հայաստանի հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար։ Կարծում եմ, այս քայլը շատերի համար կանխատեսելի էր եւ տրամաբանական, սակայն ես ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու։
1. Վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է Հայաստանի նախագահ եւ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։
2. Յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, եւ մեր կառավարությունը եղել է առաջին հերթին Հայաստանի հանրապետական կուսակցության կառավարություն։
3. Նույնիսկ եթե հաշվի չառնենք իմ նշած առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչո՞ւ չեք ստեղծում կամ հիմնադրել մեկ այլ կուսակցություն, որը կլիներ Ձեր քաղաքական հենարանը։ Ուղղակի դա արդարացված չէր լինի։ Ունենալով Արցախի հիմնահարց եւ մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից եւ զարգացումներից։
4. Ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան։ Ըստ իս, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, եւ այնտեղ ինձ համար ընդունելի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 488 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում հայերենից բացի այլ լեզու պետական լեզու չի դառնա. մեր երկրի պետական լեզուն հայերենն է, երկրի անկախության հիմնարար արժեքներից մեկն է, եւ սա փոփոխության ենթակա չէ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս միտքը շեշտեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։
Լրագրողները ցանկացան ճշտել. փաստորեն, վերջին օրերին տարածված խոսակցությունները ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու մասին, ճիշտ չէ՞։ 
Ի պատասխան՝ Լեւոն Մկրտչյանը նախ խնդրեց անընդհատ չբարձրացնել ՀՀ—ում պետական լեզվի փոփոխման կամ այդ օրենքի վերանայման հարց, քանի որ այն երբեք չի կարող փոխվել։ Եվ ապա ընդգծեց. «Մեկընդմիշտ ֆիքսեք, չի դառնում։ ՀՀ—ն անկախ երկիր է, եւ եկեք մենք մեզնից չվախենանք եւ մեր ուժերին վստահենք»։
Որպեսզի խնդրո առարկան թյուրիմացության տեղիք չտա, նախարարը պարզաբանեց, որ թեման օտար լեզուների զարգացման հիմնախնդիրն է, որովհետեւ եթե Հայաստանն ուզում է ունենալ գիտակրթական ներուժ ունեցող տարածք, ապա մեր երկրի քաղաքացիները պետք է մայրենի լեզվին փայլուն տիրապետելուց զատ, ունենան օտար լեզուների իմացություն. «Եվրոպական երկրներում արդեն ռեալ երեք լեզվի գործածություն է, մենք դնում ենք առնվազն երկու օտար լեզվի հարց»։
Նախարարը բացատրեց նաեւ, որ հստակ տարանջատել է պետք լեզվի պետականացման եւ լեզվի զարգացման հայեցակարգերը. «Այս երկու հարցը իրարից տարանջատեք, խնդրում եմ...»։
Լեւոն Մկրտչյանն, ի դեպ, խոսքն ուղղեց նաեւ մասնագիտական շրջանակների ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 449 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024