Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 19
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիին։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի համագործակցությունը, որը նրա գնահատմամբ, աչքի է ընկնում աճող ակտիվությամբ եւ արդյունավետությամբ։ «Բանկը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսական աճին նպաստող ռազմավարական նշանակության ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսին աջակցող ծրագրեր։ Այս առումով Եվրոպական ներդրումային բանկին մենք համարում ենք մեզ համար ռազմավարական գործընկեր»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահ Սարգսյանը կարեւորել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, օգնում են նոր ծրագրերի կազմմանն ու դրանց արդյունավետ իրականացմանը։
Բանկի փոխնախագահ Յան Վապավուորին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ շատ լավ համագործակցության համար, որը, ըստ նրա, չնայած երկար պատմություն չունի՝ առաջին համաձայնագիրը կնքվել է 2007թ., իսկ առաջին վարկավորման ծրագիրը՝ իրականացվել 2010թ., այնուամենայնիվ, բավականին ծավալուն աշխատանք է իրականացվել։ «Մենք հատկապես ուրախ ենք ու բավարարված ստորագրված ծրագրերի բարձր մակարդակի իրագործմամբ։ Մենք տեսնում ենք, որ դուք ունեք շատ արդյունավետ վարչարարական մեխանիզմներ, որոնց շնորհիվ կարողանում եք արդյունավետորեն իրականացնել այդ բոլոր ծրագրերը»,–ՀՀ նախագահի հետ հանդիպմանն
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի՝ նորահայտ մարտահրավերների հարցերով փոխտեղակալ Ջեյմի Շեային, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան—ՆԱՏՕ համագործակցության ընթացքն ու հեռանկարները։ ՆԱՏՕ—ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում եւ Կոսովոյում ՆԱՏՕ—ի ղեկավարած միջազգային առաքելություններին։ Կողմերն արդյունավետ են գնահատել պաշտպանական բարեփոխումների, պաշտպանական կրթության եւ վարժանքների, բարեվարքության եւ այլ բնագավառներում իրականացվող համագործակցությունն ու ՆԱՏՕ—ի խորհրդատվական աջակցությունը։ Կարեւորվել է քաղաքական երկխոսության ձեւաչափերի հետագա օգտագործումը Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագրի մշակման նպատակով։
Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
|
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի եւ ֆինանսների փոխնախարար, գլխավոր մաքսատան պետ Մասուդ Քարբասիանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության ոչ միայն բարեկամ երկիր է, այլ նաեւ կարեւոր գործընկերներից է, եւ մեր միջեւ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Բայց մեր տնտեսական հարաբերություններն ավելի ընդլայնելու եւ զարգացնելու ներուժ ունենք։ Երկու երկրների մաքսային կառույցների ներդաշնակ աշխատանքը եւս կնպաստի առեւտրատնտեսական կապերի զարգացմանը»,–ողջունելով հյուրերին՝ նշել է Կարեն Կարապետյանը։ Վարչապետը տեղեկացրել է, որ այսօր կառավարության նիստում հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին՝ աշխատանքային խումբ ձեւավորել եւ իրանական կողմի հետ աշխատել ՀՀ–ից ԻԻՀ հայկական արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի եւ գյուղմթերքի արտահանման խթանման հարցի շուրջ, ինչպես նաեւ գործարարների հետ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հեռանկարները։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ դա փոխշահավետ հնարավորություն է երկու երկրների գործարարների համար, եւ պետք է նպատակուղղված աշխատել այն իրացնելու ուղղությամբ։
Իրանի գլխավոր մաքսատան պետը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ։ Ներկայացնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Մենք ցանկանում ենք Հայաստանի եւ ՆԱՏՕ—ի հարաբերությունների մասին իրազեկել մեր հասարակությանը, այդ նպատակով էլ կազմակերպում ենք նման միջոցառումներ՝ ներկայացնելու, թե ինչ է մեր կողմից իրականացվում ՆԱՏՕ—ի դաշինքի հետ»,–երեկ «ՆԱՏՕ—ի շաբաթ» խորագրով միջոցառումների շրջանակում ԵՊՀ—ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կշարունակի փոխշահավետ համագործակցությունը ՆԱՏՕ—ի հետ. «Ներկայումս Հայաստան—ՆԱՏՕ շրջանակում իրականացվում է 2014—16 թվականների անհատական գորընկերության ծրագիրը, եւ հուսով եմ, որ արդեն հաջորդ տարի կունենանք նոր փաստաթուղթ։ Գործընկերային հարաբերությունների հետագա ընթացքը մանրամասնող քաղաքական երկխոսությունը ծավալվում է երկուստեք այցերի շրջանակում, ամենաբարձր մակարդակներում»։
Գագիկ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Հայաստանն անվտանգության ասպարեզում իր համամասնական ներդրումն է ունենում միջազգային անվտանգության հարցում. «Հայաստանը միջազգային համակարգի պատասխանատու անդամ է եւ իր ներդրումն է ունենում անվտանգությանն ուղղված ծրագրերում։ 2004 թվականից սկսած մենք մասնակից ենք միջազգային խաղաղապահ գործողություններին։ Հայաստանի զինծառայողները մասնակցել են Կոսովոյում, Աֆղանստանում, Մալիում, Լիբանանում խաղաղապահ գործողությունների։ Դրանց մասնակցելը Հայաստանին հնարավորություն տվեց անվտանգության սպառո
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
Сайт существует 6216 дней |
|
|