ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 19 » Հարթակ դեպի ԵԱՏՄ /Վարչապետն ընդունել է Իրանի գլխավոր մաքսատան պետին/
11:32
Հարթակ դեպի ԵԱՏՄ /Վարչապետն ընդունել է Իրանի գլխավոր մաքսատան պետին/

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի եւ ֆինանսների փոխնախարար, գլխավոր մաքսատան պետ Մասուդ Քարբասիանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության ոչ միայն բարեկամ երկիր է, այլ նաեւ կարեւոր գործընկերներից է, եւ մեր միջեւ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Բայց մեր տնտեսական հարաբերություններն ավելի ընդլայնելու եւ զարգացնելու ներուժ ունենք։ Երկու երկրների մաքսային կառույցների ներդաշնակ աշխատանքը եւս կնպաստի առեւտրատնտեսական կապերի զարգացմանը»,–ողջունելով հյուրերին՝ նշել է Կարեն Կարապետյանը։ Վարչապետը տեղեկացրել է, որ այսօր կառավարության նիստում հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին՝ աշխատանքային խումբ ձեւավորել եւ իրանական կողմի հետ աշխատել ՀՀ–ից ԻԻՀ հայկական արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի եւ գյուղմթերքի արտահանման խթանման հարցի շուրջ, ինչպես նաեւ գործարարների հետ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հեռանկարները։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ դա փոխշահավետ հնարավորություն է երկու երկրների գործարարների համար, եւ պետք է նպատակուղղված աշխատել այն իրացնելու ուղղությամբ։
Իրանի գլխավոր մաքսատան պետը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ։ Ներկայացնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ աշխատանքային բանակցությունների արդյունքները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ Մասուդ Քարբասիանը նշել է, որ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ Մասնավորապես, ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ, երկուստեք կարեւորվել են էլեկտրոնային եղանակով անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումն ու ՀՀ եւ ԻԻՀ քաղաքացիներին բավարար չափով մաքսային ընթացակարգերի մասին իրազեկումը, երկու երկրներում գործող ազատ տնտեսական գոտիների միջեւ փորձի փոխանակումն ու համագործակցությունը։ «Մենք կարող ենք ազատ տնտեսական գոտու միջոցով համագործակցություն ծավալել դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա։ Որպես կապող կամուրջ՝ Հայաստանը կարող է որոշիչ դերակատարություն ստանձնել այս ոլորտում, ինչն իր հերթին կարող է նպաստել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը»,–ասել է Մասուդ Քարբասիանը։ Ի պատասխան վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ձեւավորել համապատասխան հարթակ դեպի ԵԱՏՄ շուկա։ Կառավարության ղեկավարը նաեւ ողջունել է երկու երկրների մաքսատների վարչարարության պայմանների բարելավմանը եւ միմյանց երկիր մուտք գործելու համար ընթացակարգերի դյուրացմանն ուղղված համատեղ քայլերը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր եւս, որոնք վերաբերում էին տրանսպորտային եւ տարանցման ենթակառուցվածքների ոլորտում գործակցության զարգացմանը։
 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 395 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024