ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 16

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունը, որից հետո պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ կառավարության ներկայացրած եւ առաջին ընթերցմամբ քննարկվող «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը։ Պատգամավորները շարունակել են հարցեր ուղղել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին։ Հարցերը վերաբերում էին պաշտպանության ոլորտում ֆինանսական միջոցների անարդյունավետ օգտագործմանը եւ կոռուպցիային, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը, ներդրվող համակարգի նկատմամբ հանրության կողմից վստահության ձեւավորմանը, լրացուցիչ կառույց ստեղծելու նպատակահարմարությանը, անցած ժամանակահատվածում զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց՝ համակարգում որպես շահառու ներգրավելուն եւ այլն։
Փաթեթի վերաբերյալ պատգամավորները նաեւ ելույթներ են ունեցել։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նոյեմբերի 14—18—ը Հայաստան—ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով Հայաստանում անցկացվում է հերթական՝ տասներորդ «ՆԱՏՕ—ի շաբաթ» միջոցառումների շարքը։ Դրանց թվում երեկ նախատեսված էր այցելություն ՀՀ զինված ուժերի Խաղաղապահ բրիգադ։
Այս պահին հայ խաղաղապահների 2 զորախումբ՝ 56 եւ 65 խաղաղապահներով, տարբեր ռազմակայաններում առաքելություն են իրականացնում Աֆղանստանում։ 35 հոգանոց մի խումբ էլ Կոսովոյում է գտնվում, իսկ Լիբանանում առաքելություն իրականացնում է 32 հայ խաղաղապահ։ Հայաստանի խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար գեներալ—մայոր Արթուր Սիմոնյանը չբացառեց, որ Լիբանանում գտնվող զորախմբի թիվն ավելանա։
Արթուր Սիմոնյանը տարբեր երկրներում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբերի վերաբերյալ մշտապես դրական գնահատականներ է ստանում. «Մենք ունենք ՆԱՏՕ—ի չափանիշներով երկրորդ մակարդակի գնահատական, քննություն ենք հանձնել եւ ստացել ենք խաղաղապահ գործողություններին մասնակցելու օրվանից մինչեւ այսօր մեր ամենաբարձր գնահատականը։ Դրական արձագանքներով նամակներ ենք ստանում նաեւ հրամանատարներից։ Իհարկե, թերություններ էլ կան, որոնց ուղղությամբ մենք աշխատում ենք։ Տարեկան 12 զորավարժությունների ենք մասնակցում, որից 8—9—ը՝ տարբեր երկրներում, բազմազգ ուժերի կազմում»։
Խաղաղապահ բրիգադի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, մայոր Երվանդ Ոսկանյանը Հայաստանում հավատարմագրված ԱՄՆ—ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի դիվանագիտակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 355 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024