Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 18
ՀՀ նախագահը ԵՄ հանձնակատարի հետ զրույցում կարեւորել է համագործակցության ամրապնդումը.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին։
ՀՀ նախագահը եւ ԵՄ հանձնակատարը ջերմությամբ են հիշել նախորդ հանդիպումը, որից հետո, ըստ նախագահ Սարգսյանի, նաեւ այդ հանդիպման արդյունքներով պայմանավորված՝ որակական առաջընթաց է արձանագրվել Հայաստան—ԵՄ համագործակցության մեջ՝ ավելի է ակտիվացել բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ։ Հանրապետության նախագահը հատկանշական է համարել, որ դեռեւս մեկ տարի առաջ պարոն Հանի հետ քննարկած որոշ հարցեր արդեն երկկողմ օրակարգի մաս են դարձել, այդ թվում՝ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է իր մասնակցությունը արեւելյան գործընկերության ծրագրին եւ անցած տարիների ընթացքում, հնարավորության սահմաններում, արել է ամեն ինչ համագործակցային այդ ձեւաչափի կայացման ու զարգացման համար։ ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ թե՛ արտաքին գործերի, թե՛ կրթության, գիտության ու հետազոտությունների հարցերով նախարարական քննարկումների արդյունքները, 2017թ. Բրյուսելում կայանալիք արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ, իրենց դրական ներդրումը կունենան ԵՄ եւ գործընկեր երկրների միջեւ համագործակցութ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ՆԱՏՕ—ի «Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության» ծրագրին, իր մասնակցությամբ ձգտում սեփական նպաստը բերել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու համագործակցության հաստատման գործին։ Այս մասին ՀՀ ԳԱԱ—ում կայացած ՆԱՏՕ—ի «Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության» ծրագրին նվիրված աշխատաժողովին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։
«Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության» ծրագիրը ՆԱՏՕ—ի կայացած գործիքներից է, որը տասնամյակներ շարունակ ծառայել է դաշինքի նպատակների իրականացմանը՝ հիմնվելով 3 հենասյուների վրա։ Դրանք են՝ գիտությունը, գործընկերությունը եւ անվտանգությունը։ Այն նաեւ ժամանակակից անվտանգային օրակարգում առաջնային տեղ զբաղեցնող ոչ ավանդական սպառնալիքների դեմ պայքարի առանցքային բաղադրիչ է։ Մասնավորապես, խոսքը կիբերանվտանգության ապահովման մասին է, նաեւ ահաբեկչության, քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային տարրերի դեմ պայքարի ու պաշտպանության մասին է»,–ասաց Աշոտ Հովակիմյանը։
Արտաքին գործերի փոխնախարարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է այս ծրագրի դերը որպես ՆԱՏՕ—ի եւ գործընկեր պետությունների միջեւ փոխշահավետ համագործակցության մեխանիզմ՝ ուղղված ընդհանուր անվտանգության հիմնախնդիրների լուծմանը։ Հայաստանը ներգրավվել է ՆԱՏՕ—ի գիտական ծրագրերին 1993 թվականից։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի գիտնականները, փորձագետներն առաջ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Երեւանում կայացավ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան—Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Բացելով հանդիպումը՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Այսօր Հայաստանում մենք երկրորդ անգամ ենք հյուրընկալում այս ձեւաչափով հանդիպումը. նախորդը տեղի էր ունեցել 2013թ. սեպտեմբերին։ Հայաստանը կարեւորում է իր ներգրավվածությունն Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, եւ այսօրվա հանդիպման անցկացումը Երեւանում դրա հերթական վկայությունն է։
Մեր քննարկումներում հնարավորություն կունենանք հանգամանալից անդրադառնալ Ռիգայի գագաթնաժողովից հետո Արեւելյան գործընկերության շրջանակներում արձանագրված զարգացումներին եւ ձեռքբերումներին, կներկայացնենք մեր ակնկալիքները՝ 2017թ. կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ»։
Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարեւորեց նաեւ ոլորտային, մասնավորապես՝ հետազոտությունների եւ նորարարությունների ոլորտում երկխոսությունը։ Նշելով, որ դա գերակա ոլորտ է հանդիսանում, Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ ԱլԳ մասնակից պետությունների կայուն տնտեսական զարգացումը կախված է նաեւ հետազոտությունների եւ նորարարությունների ռազմավարությու
...
Կարդալ շարունակությունը »
|
Երկու—երեք փուլից բանակցությունները կավարտվեն, եւ ԵՄ—ն կանցնի անհրաժեշտ ընթացակարգերին.
«ՀՀ—ԵՄ բանակցությունների ավարտից հետո Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել նոր շրջանակային համաձայնագիրը»,—ԱլԳ երկրների պատվիրակությունների ղեկավարների, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան–Կրիստոֆ Բեյաղի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ՀՀ—ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններին։
Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ բանակցությունները մեկնարկել են 2015թ. դեկտեմբերին։ Այս ընթացքում կողմերն անցկացրել են բանակցային վեց փուլ, որոնք հաջող են եղել։ Իսկ բանակցային հաջորդ փուլը կկայանա այս տարվա դեկտեմբեր ամսին. «Եվս երկու—երեք փուլից կավարտենք բանակցությունները, չեմ կարծում, որ ավելին պահանջվի։ Երբ ավարտենք բանակցությունները, ՀՀ—ն պատրաստ կլինի ստորագրել համաձայնագիրը։ ԵՄ—ն ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենա։ Վստահ ենք, որ այդ գործընթացն արագ կլինի, ԵՄ—ն եւս պատրաստ կլինի ստորագրել, եւ մենք կստորագրենք այդ շրջանակային համաձայնագիրը։ Ամենակարեւորն այն է, որ ցանկանում ենք, որպեսզի նոր համաձայնագիրը հնարավոր
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|