ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 14.05.2024, 16:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 10 11 12 13 14 ... 38 39 »

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ  տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան—սփյուռք վեցերորդ համաժողովի եւ համահայկական խորհրդի ձեւավորման նախապատրաստման աշխատանքներին։
Համահայկական խորհրդի ձեւավորման վերաբերյալ առկա հիմնական մոտեցումների եւ այդ մարմնի կազմավորման մեխանիզմների վերաբերյալ զեկուցել է Սահմանադրական դատարանի նախագահ, կազմակերպչական հանձնախմբի աշխատանքների համակարգման պատասխանատուներից Գագիկ Հարությունյանը։ Հիշյալ մոտեցումներն ու մեխանիզմները քննարկման առարկա կդառնան ս.թ. սեպտեմբերի 18—20—ը կայանալիք Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովում։
Հաշվի առնելով համահայկական նոր կառույցի վերաբերյալ նախորդ տարիների քննարկումները՝ հանրապետության նախագահը հանձնարարել է նախապատրաստել համահայկական խորհրդի ձեւավորման նպատակների, անդամակցության չափանիշների, 2018թ. կայանալիք հիմնադիր նիստի օրակարգի եւ աշխատակարգի նախագծերը՝ շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ համապատասխան քննարկումների արդյունքում։

***
Համահայկական խորհուրդ ձեւավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու մասին որոշումը միաձայն ընդունվել էր դեռեւս 2015թ. սեպտեմբերին՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6—րդ նիստում, որտեղ հանրապետության նախագահը, ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների ընթացքի ու առաջիկա անելիքների շուրջ կայացած ծավալուն քննարկումներն ամփոփելով, նշել էր, որ նկատվում է հետագա աշխատանքի համադրման, պարբերական շփումների մշտական հարթակ ձեւավորելու ընդհանուր պահանջ։ Նույն նիստում ձեւավորվել էր կազմակերպչական հանձնախումբ, որին հանձնարարվել էր նախաձեռնել խորհրդատվությունների լայն, ներառակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 299 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ նախօրեին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12—ին բռնկված խոշոր հրդեհի հրդեհաշիջման ընթացքի, ինչպես նաեւ հանրապետության ամբողջ տարածքում տեւական ջերմային բարձր ֆոնի եւ տեղումների բացակայության պայմաններում անտառամերձ ու անտառային գոտիներում առաջացած հրդեհավտանգ իրավիճակի պատշաճ վերահսկողության, կանխարգելիչ աշխատանքների իրականացման, առաջացած հրդեհների պատճառների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների, բնությանը եւ գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի ուսումնասիրման, դրա վերականգնման հնարավորությունների վերաբերյալ։ Քննարկվել է նաեւ ստեղծված իրավիճակում նոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարները, նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավարը, արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարների տեղակալներ, նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ։
Հանրապետության նախագահին զեկուցվել է նաեւ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների վերաբերյալ։
Ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները, եւ այս պահին եղած հնարավորությունները բավարար են պետական արգելոցի տարածքում առաջացած խնդիրը լուծելու համար, հրդեհավտանգ բոլոր հատվածներում իրականացվում է ամենօրյա ուժեղացված հսկողություն։
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց եւ կառու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 298 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Ռոհանիի հետ:
Հանդիպման սկզբում Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և երդմնակալության արարողությանը մասնակցելու համար` ընդգծելով, որ Իրանը բարձր է գնահատում իր լավ հարևան Հայաստանի Նախագահի ներկայությունը արարողությանը: Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ Հայաստանի Նախագահի այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը` հաշվի առնելով նաև հայ-իրանական պատմամշակութային ընդհանրությունները:
Նշելով, որ ընթացիկ տարին նշանակալից է թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների առումով. Հայաստանը բարեփոխված Սահմանադրության համաձայն անցկացրեց խորհրդարանական ընտրություններ, իսկ Իրանի ժողովուրդն ընտրեց գործադիր իշխանության ղեկավար, տարին նշանավորվեց նաև Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության բազմադարյա պատմություն ունեցող կապերի նորագույն շրջանի՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այս ընթացքում հաջողվել է զարգացնել և ամրապնդել փոխշահավետ համագործակցություն բոլոր ոլորտներում:
Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը: Նախագահների համոզմամբ, դա կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության աշ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 368 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահի կողմից անցկացվող՝ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում երեկ անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններին, դրանց զարգացման դինամիկային եւ հեռանկարին։ Հայ—ամերիկյան երկկողմ ընթացիկ ծրագրերի եւ ձեռքբերումների, փոխգործակցության զարգացման թիրախային ուղղությունների, մի շարք հեռանկարային ոլորտներում կարճաժամկետ եւ միջնաժամկետ նպատակների ու դրանց իրականացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների մասին զեկուցել է ԱՄՆ—ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը։
Հանդիպման սկզբում նշելով, որ այս տարի Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նշում են միջպետական հարաբերությունների հաստատման 25—ամյակը, նախագահն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջեւ հաստատվել է ամուր գործընկերային կապ։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, եւ այս համագործակցությունը բերել է նրան, որ այսօր երկու երկրների միջեւ գոյություն ունի փոխըմբռնման բարձր մակարդակ։
«Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները մշտապես ցուցաբերել է օժանդակություն, եւ ԱՄՆ կառավարության կողմից այս տարիների ընթացքում Հայաստանին հատկացված տեխնիկական ու մարդասիրական օժանդակությունը հասել է գրեթե 2 միլիարդ դոլարի։ Սա լուրջ ներդրում է՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները մշտապես մեզ օժանդակել է մեր բարեփոխումներում։
Աստիճանաբար օժանդակությունը վեր է ածվում տնտեսական համագործակցության, եւ այսօր Հայաստանում գործող ամերիկյան կապիտալի մասնակցությամբ 800—ից ավելի ընկերությունները լուրջ ներդրումներ ունեն այդ գործում։ Կարծում եմ, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 315 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 


Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն։
Հանրապետության նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին։
Այցի պատեհ առիթով եւս մեկ անգամ ընդգծելով, որ Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, իսկ Հայաստանի համար վստահելի ու լավ գործընկեր՝ նախագահ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը երկկողմ հարաբերություններն ու հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը շարունակաբար ամրապնդելու ուղղությամբ։ Հանրապետության նախագահը դեսպան Շարպանտիեին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել նախագահ Էմանուել Մակրոնին։
Նախագահը եւ Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ—ֆրանսիական բազմաբնույթ հարաբերությունները տարբեր բնագավառներում ընդլայնելու եւ խորացնելու հնարավորություններն ու երկուստեք կարեւորել սերտ փոխգործակցությունը նաեւ Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում։
Դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին դեսպանություն այցելության, ջերմ շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար։
Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին։
«Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դարերի խորքից եկող բարեկամությունը եւ այսօր մեր պետությունների միջեւ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ—ֆրանսիական փոխգործակցության հետագա համակողմանի զարգացման եւ խորացման համար։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 318 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Բարեւ ձեզ, հարգելի՛ գործընկերներ։
Այս հանդիպման եւ քննարկումների փաստը, իմ կարծիքով, ինքնին խոսուն է։ Առաջ քաշված ծրագրերը եւ դրանց հանրային քննարկումների ընթացքը գալիս են ապացուցելու, որ մենք հետեւողականորեն իրականացնում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման եւ ամրապնդման քաղաքականությունը։
«Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը կոչված են ստեղծագործաբար լուծելու առկա խնդիրները։ Բնականաբար, այս խնդիրները նոր չեն ի հայտ եկել՝ դրանք վաղուց կային, բայց կարծում եմ՝ նոր են եւ տեղին են առաջարկվող լուծումների մեծ մասը։
Մեզնից շատերը բազմիցս ասել են, որ Հայաստանի բանակը ժողովրդական բանակ է, եւ որ՝ մեր բանակը, իրոք, մեր ժողովրդի բանակն է։ Պաշտպանության նախարարի առաջարկած ծրագրերը գալիս են ամրագրելու այս իրողությունը։ Այս առումով հատկապես կարեւորում եմ այն հանգամանքը, որ լրացուցիչ խրախուսման եւ պաշտպանվածության հնարավորություններ են ստեղծվում մեր զինծառայողների համար։
Այս ծրագրերի միջոցով բանակը շարունակաբար ամրապնդվում է որպես մեր հասարակության սոցիալական շարժունակության կարեւոր խթան։ Մշտապես բողոք կար, որ այսպես կոչված «սոցիալական վերելակները» բացակայում են մեր հասարակության մեջ։ Այսինքն՝ սկզբնական հնարավորությունները բացակայում են, եւ սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլեւ շատ ու շատ երկրների։ Այս առումով մեր երկիրը համաշխարհային միտումների համատեքստում է։
Հատկապես «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի միջոցով մենք այժմ նոր հնարավորություններ ենք ստեղծում մեր երիտասարդության համար։ Առաջարկված լուծումները ճկուն են եւ երկարաժամկետ, իսկ դրանց նպատակներն են՝ երիտասարդների համար լավագույն պայմաններ ստեղծելը, նրանց կր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ԱԱԽ նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԱԱԽ 2017թ. գործունեության ծրագրից բխող հարցեր։ Խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագիծը եւ երկրում պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա բարելավման հիմնախնդիրները։
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին եւ հայկական համայնքների վրա դրանց ազդեցությանը։ Հարցի վերաբերյալ նիստի մասնակիցներին տեղեկատվություն է ներկայացրել արտաքին գործերի նախարարը։
Խորհրդի անդամները հավանություն են տվել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագծին։ Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների օգտագործման եւ պահպանության, կենսաբազմազանության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը եւ ժամանակակից պահանջներին համահունչ գերակայությունների սահմանմանը։
Հայեցակարգը ձեւակերպում է ոլորտում իրականացվող գործունեության նպատակները, պետական կարգավորման սկզբունքները եւ խնդիրները, ինչպես նաեւ բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործման եւ արդիականացման ուղղությունները։ Փաստաթղթի հիմնական նպատակն է բնական պաշարների կառավարման միասնական համակարգի ձեւավորումը եւ զարգացումը՝ երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա եւ ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ ու բարեկեցիկ շրջակա միջավայրի, կենսաբանական բազմազանության ու բնական պաշարնե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 341 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին։ Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը։
Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը եւ Ժան—Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ եւ Արեւելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ—ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարները։
Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են Եվրոպական խորհրդի հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որի ընթացքում նախատեսվում է քննարկել միգրացիոն խնդիրների եւ դրանց հիմնարար պատճառների վերացմանն ուղղված հարցեր։ ԵԺԿ գագաթնաժողովի հիմնական օրակարգային հարցերից բացի, անդրադարձ է եղել Արեւմտյան Բալկաններում տիրող իրավիճակին։
Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, արձանագրված առաջընթացին, Հայաստան—Եվրամիություն համագործակցության օրակարգին, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության եւ անվտանգության ապահովման խնդիրներին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 324 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը։
Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ—տաջիկական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը։
Ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ—տաջիկական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Հայաստանի վարչապետն ու Տաջիկստանի նախագահն ընդգծել են, որ երկու երկրների կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելու եւ համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Այդ առումով, կողմերը կարեւորել են Երեւանում հայ—տաջիկական գործարար համաժողովի անցկացումը եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի գործարար կապերի ընդլայնմանը։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 339 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկային։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ հույս հայտնել, որ Հայաստան նրա այցի արդյունքում կծնվեն հայ—ճապոնական փոխգործակցությանն ուղղված նոր ծրագրեր ու գաղափարներ, որոնք կհարստացնեն միջպետական հարաբերությունների օրակարգը։ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին երկկողմ հարաբերությունները հաջողությամբ են զարգացել՝ վերջին տարիներին արձանագրելով դրական դինամիկա, որին, նախագահի համոզմամբ, զգալիորեն նպաստել են 2010թ. Տոկիոյում ՀՀ դեսպանության եւ 2015թ. Երեւանում Ճապոնիայի դեսպանության բացումը։
Հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2012թ. հունիսին Ճապոնիա կատարած իր այցը եւ Ճապոնիայի կայսեր ու վարչապետի հետ ունեցած արդյունավետ հանդիպումները։
Ընդգծելով, որ Հայաստանի անկախությունից ի վեր Ճապոնիան իր պետական ծրագրերի միջոցով շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը, հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել այդ երկրի կառավարությանը եւ բարձր գնահատել վարկային, դրամաշնորհային, տեխնիկական աջակցության ու այլ ծրագրերի միջոցով Հայաստանի զարգացման գործում Ճապոնիայի ունեցած ներդրումը, որտեղ մեծ է հատկապես Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության դերը։
Սերժ Սարգսյանը եւ Շինիչի Կիտաոկան գոհունակությամբ են խոսել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տարերային աղետների կանխարգելման, ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության զարգացման մասին եւ երկուստեք պատրաստակամություն հայտնել ընդլայնելու առկա փոխգործակցությունը։
Շին ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 307 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահին երեկ հայ—չինական հարաբերությունների օրակարգի եւ հատկապես դրա տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաեւ փոխգործակցության հետագա զարգացման թիրախային ուղղությունների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Պապիկյանը եւ Ռոբերտ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ։
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես կարեւոր դեր ունեցող տնտեսական բաղադրիչին՝ հանրապետության նախագահը ընդգծել է, որ դեսպանընկալ երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների եւ ներկայացուցչությունների կարեւորագույն խնդիրներից մեկը եղել եւ մնում է Հայաստանի տնտեսական հնարավորությունների տարածումն այդ երկրներում՝ հատկապես ներդրողների շրջանում, անշուշտ, նաեւ՝ Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները։
Դեսպան Մանասարյանից նախագահը հետաքրքրվել է, թե ի՞նչ ընթացքում են հայ—չինական բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ աշխատանքները, տարբեր ոլորտներում իրագործվող համագործակցության ծրագրերը, հատկապես ո՞ր ոլորտներում են չին գործարարները հետաքրքրված ներդրումներ իրականացնել Հայաստանում, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին, ինչպես նաեւ դեսպան Սերգեյ Մանասարյանի պաշտոնավարումից ի վեր ինչպիսի՞ աշխատանքներ են իրականաց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության սոցիալ—դեմոկրատական կուսակցության նախագահության անդամ, Բունդեսթագի բյուջետային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Դիթմար Նիթանին։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին, բարձր գնահատել նրա գործունեությունը հայ—գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում եւ շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության ընդունման ու դատապարտման ուղղությամբ նրա հետեւողական ջանքերի համար։ «Հարգելի՛ պարոն Նիթան, Հայաստանում քաջածանոթ են Ձեր գործունեությանը, հատկապես, ինչ վերաբերում է պատմական արդարության վերականգնման եւ իրերն իրենց անունով կոչելու Ձեր ջանքերին։ Ձեր պարագայում դա առավել քան գնահատելի է, որովհետեւ Դուք, լինելով Գերմանիա—Թուրքիա հարաբերությունների զարգացման կողմնակից, այդուհանդերձ, շատ հստակորեն Ձեր ձայնը բարձրացրիք եւ պայքարեցիք, որպեսզի Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը՝ այդպիսով Ձեր ներդրումն ունենալով ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում»,–ասել է հանրապետության նախագահը։
Հանդիպման ժամանակ նախագահը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Դիթմար Նիթանին պարգեւատրել է Մխիթար Գոշի մեդալով։
Դիթմար Նիթանը հանրապետության նախագահից շնորհակալությամբ ընդունելով բարձր պարգեւը՝ մեջբերել է հայտնի ցեղասպանագետ Էլի Վիզելի խոսքերը՝ «Ով մոռանում է զոհերին՝ սպանում է նրանց երկրորդ անգամ» եւ ընդգծել, որ, իր համոզմամբ, բոլորը պետք է ջանան ներդրում ունենալ աշխարհում խաղաղության, փոխըմբռնման, հաշտության հաստատման եւ արդարության վերականգնման գործում։ Նա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 263 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024