ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 28.04.2024, 23:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 8 9 10 11 12 ... 38 39 »

Երեկ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300—ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտական եւ հասարակական գիտությունների բաժանմունքի, Երեւանի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ—Մատենադարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ եւ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Վենետիկի Մխիթարյան միաբանություն—300» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ գիտաժողովը, կազմակերպվելով Հայաստանի եւ սփյուռքի կարեւոր հայագիտական կառույցների կողմից, ունի գիտական մեծ կարեւորություն. «Մխիթարյան միաբանությունը գիտական, մշակութային այն կառույցն է, որ ոչ միայն սերունդներին է փոխանցել հայ ժողովրդի պատմությունն ու արժեքները, այլեւ հարստացրել ու զարգացրել է դրանք։ Գիտաժողովը հիանալի առիթ է Մխիթարյանների ժառանգությունն ու ներկա գործունեությունը ներկայացնելու, հանրայնացնելու, ուսումնասիրելու համար»։
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Այս տարվա սեպտեմբերի 8—ին մեկնարկեցին Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300—ամյակին նվիրված մի շարք ձեռնարկները, եւ ամբողջ տարվա ընթացքում ոչ միայն Հայաստանում եւ Վենետիկում, այլեւ սփյուռքի հարյուրավոր համայնքներում նշվում է այս փառավոր հոբելյանը, աշխարհին, համայն մարդկությանն են ներկայացվում Մխիթարյանների խոշոր ձեռքբերումները։ Ամեն անգամ, երբ ոտք եմ դնում Սուրբ Ղազար կղզի, համակվում եմ երախտագիտության ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին։
Հանրապետության նախագահը, ողջունելով հյուրին Հայաստանում եւ ընդգծելով, որ ՌԴ վարչապետի այցը կայանում է ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի տարում, գոհունակությամբ է փաստել, որ այդ ընթացքում հսկայական աշխատանք է իրականացվել։
«Այսօր մեր հարաբերություններն առանձնանում են մշտական քաղաքական երկխոսությամբ բոլոր մակարդակներում՝ արտաքին քաղաքական լայն կոորդինացմամբ, միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում լավ աշխատանքով, տնտեսության, ռազմական ու ռազմատեխնիկական բնագավառներում եւ հատկապես փոխադարձ առեւտրի ոլորտում արգասաբեր համագործակցությամբ. անցյալ տարին մենք ավարտել ենք 15 տոկոս աճով, իսկ ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում մեր ապրանքաշրջանառության աճը 23 տոկոսից մի փոքր ավելի է։ Դա շատ լավ է։
Ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կդառնա եւս մեկ կարեւոր քայլ մեր հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
ՌԴ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար եւ փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները։ Դմիտրի Մեդվեդեւն ուրախությամբ տեղեկացրել է նախագահ Սերժ Սարգսյանին, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը նույնիսկ ավելին է, քան նշեց նախագահը՝ գրեթե 30 տոկոս։
«Այսպիսով, սա դրական տեղեկատվություն է, որով ես ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել։ Շնորհակալ եմ հանդիպման հնարավորության համար։ Իրոք, մենք գործընկերներ ենք, բարեկամներ ենք, մենք ունենք շատ զարգացած հարաբերություններ բոլոր ոլորտներում։ Քիչ առաջ մենք անցկացրել ենք միջկա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 275 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարգելի՛ գործընկերներ,
Պարոնա՛յք գեներալներ եւ սպաներ,
Ուրախ եմ գտնվելու պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում։ Տասնամյակներ առաջ, երբ մարտի դաշտում մեր կամավորական ջոկատները կենաց—մահու կռիվ էին մղում մեր հայրենիքի համար, երբ օրհասական հարցեր էին նույնիսկ բանակի հանդերձավորումը եւ թեկուզ ամենապարզունակ զենքով սպառազինելը, որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ մի օր մենք ունենալու ենք մեկի փոխարեն երեք ռազմական համալսարան։ Որեւէ մեկը չէր էլ պատկերացնում, որ այդ օրերի դասակի եւ վաշտի հրամանատարները դառնալու էին գնդապետներ եւ գեներալներ։
Այսօր մեկնարկում է ավագ սպայական եւ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն եւ գլխավոր կազմի համար գերատեսչական պիլոտային ծրագիրը։ Սա եւս մեկ քայլ է ռազմական կրթության լիարժեք ազգային համակարգի ձեւավորման ուղղությամբ։ Հասկանալի է, որ սա ընդամենը սկիզբն է, եւ դեռ ճանապարհ պետք է անցնել այս դասընթացը լիարժեք ակադեմիական մակարդակի ուսուցման վերածելու համար։ Ինչպես ասում են՝ ցանկացած ճանապարհ սկսվում է առաջին քայլով։
Մեր բանակը ծնվել է պատերազմի կրակների մեջ։ Ձեւավորման հենց սկզբից տարերայնորեն կազմավորվող կամավորական ջոկատներին ավելի ուշ միացան խորհրդային բանակի հայազգի բազմաթիվ սպաներ։ Մեր այսօրվա գեներալների մեջ կան ինչպես նախկին Խորհրդային Միությունում իրենց ծառայությունը սկսած սպաներ, այնպես էլ ազատագրական շարժման աշխարհազորի ներկայացուցիչներ։ Այսպիսով, իր ծննդյան օրվանից մեր բանակը եղել եւ մնում է ժողովրդական բանակ։
Մեզ պարտադրված պատերազմում մեր նորաստեղծ բանակը լուծեց իր առջեւ դրված խնդիրը եւ անցած բոլոր տարիների ընթացքում եւս դրված խնդիրները լուծել է հաջողությամբ։ Մեր հերոս ընկերներն իրենց կյանքի գնով պաշտպանեցին Արցախն ու Հայաստանը, միաժամանակ դրեցին հայոց հաղթակա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 335 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հոկտեմբերի 20—ին Ն. Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը արեւելյան ուղղափառ եկեղեցիների պետերի հետ միասին հյուրընկալվեց Գերման—ավետարանական եկեղեցու «Հաց աշխարհի համար» սոցիալական ծառայության կենտրոնում, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ծառայության պատասխանատու եւ կենտրոնի տնօրեն դոկտ. տիկ. Կոռնելիա Ֆյուլկրուգ—Վայցելը, ողջունելով արեւելյան ուղղափառ նվիրապետերին եւ համառոտ ներկայացնելով սոցիալական կենտրոնի պատմությունն ու առաքելությունը, հրավիրեց եկեղեցապետերին իրենց ողջույնի խոսքն ուղղելու ներկաներին։
Իր օրհնության խոսքում Վեհափառ հայրապետը, գոհունակություն արտահայտելով կենտրոն այցելության առիթով, մասնավորապես, կարեւորեց նրա առաքելությունը քրիստոնեական եկեղեցիների կյանքից ներս։ «Ուրախ ենք հյուրընկալվելու եկեղեցական—սոցիալական ծառայության մի կենտրոնում, որն այսօր աշխարհում տիրող սովի ու նեղությանց մեջ իր քրիստոնեական նվիրյալ ծառայությունն է բերում մարդկությանը։ Մենք տպավորված ենք կենտրոնի աշխատանքով եւ ձեռքբերումներով։ Ինչպես գիտեք, խորհրդային անաստվածության տարիներից հետո անցյալ քսանհինգ տարիների ընթացքում մենք կարողացանք վերակազմակերպել սոցիալական ծառայության բաժինը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Հայաստանն այսօր ապրում է տնտեսական շրջափակման եւ պատերազմական իրավիճակում։ Մենք փորձում ենք մեր ժողովրդի կարիքավոր զավակների համար հայթայթել անհրաժեշտ օգնությունը»,–ասաց Նորին սրբությունը՝ բարի ու արդյունավոր ընթացք մաղթելով Գերման—ավետարանական եկեղեցու սոցիալական ծառայությանն ու նրա աշխատակիցներին իրենց հետագա ծառայության եւ առաքելության մեջ։
Այնուհետեւ Ամենայն հայոց կաթողիկոսը Ղպտի ուղղափառ, Ասորի ուղղափառ եւ Հնդիկ Մալաբար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 383 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21–ին հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100—ամյակի ու Երեւանի հիմնադրման 2800—ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով։
Հիշյալ միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավելի վաղ հանրապետության նախագահի հրամանագրերով ստեղծվել են հանձնաժողովներ, հաստատվել են դրանց անհատական կազմերը եւ հանձնաժողովներին տրվել են հանձնարարականներ։
Խորհրդակցության սկզբում նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երեք միջոցառումներն էլ ունեն առանձնահատուկ նշանակություն եւ պետք է անցնեն անթերի՝ կազմակերպչական շատ բարձր մակարդակով։ «Ըստ էության, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի Հայաստանի անկախացումից հետո ամենախոշոր միջոցառումը՝ աշխարհի ֆրանկոֆոն երկրների ղեկավարների, բարձրաստիճան բազմաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ենթադրվում է, որ 100—ից ավելի պատվիրակություններ եւ մինչեւ հինգ տասնյակ պետությունների ղեկավարներ կմասնակցեն գագաթնաժողովին։ Սա մեծ միջոցառում է, որի սահուն կազմակերպումը պետք է վկայի մեր պետական մարմինների կայացվածության մասին»,—ասել է հանրապետության նախագահը։
Երեւանում 2018թ. հոկտեմբերի 11—12—ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների եւ դրանց վերաբերյալ նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկուցել է արտաքին գործերի նախարար, հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Նալբանդյանը։ Օրակարգի հաջորդ հարցի՝ Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100—ամյակին ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 358 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ նշել, որ ուրախ է նրան հյուրընկալել երկու երկրների եւ ժողովուրդների համար հոբելյանական տարում, երբ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի հետ մեկտեղ նշվում է Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650—րդ տարեդարձը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ լեհ ժողովրդին եւ Լեհաստանի իշխանություններին՝ հայ ժողովրդի մի հատվածի եւ Հայաստանի մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել 650—ամյա հոբելյանի կապակցությամբ հայ համայնքին ուղղված՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ջերմ ուղերձը եւ երեկ այդ երկրի Սենատում նույն առիթով ընդունված բանաձեւը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Լեհաստանի հետ հարաբերությունների խորացմանը թե՛ երկկողմ ձեւաչափով, թե՛ ԵՄ—ի հետ համագործակցության շրջանակներում։
Արտգործնախարար Վաշչիկովսկին շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ընդունելության համար, եւ ջերմությամբ հիշել սեպտեմբերի 19—ին ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի եւ Լեհաստանի նախագահների հանդիպումն ու արդյունավետ քննարկումը։
Վիտոլդ Վաշչիկովսկին հանրապետության նախագահին ներկայացրել է Հայաստան իր այցի նպատակն ու հայ գործընկերոջ հետ ունեցած հանդիպման արդյունքները։
Զրուցակիցները հայ—լեհական երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձել են նաեւ ՀՀ—ԵՄ համագործակցությանը, բրյուսելյան առաջիկա գագաթնաժողովին եւ Հայաստանի ակնկալիքներին այդ գագաթնաժողովից։
Հանրապետության նախագա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 287 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնեւի ՄԱԿ—ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները։
Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ։
Հանդիպումից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը։
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առաջմղման հնարավորությունները։ Բանակցությունների արդյունքում նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու եւ հավելյալ քայլեր կատարելու շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով։
Համանախագահները գոհունակություն են հայտնել երկար ընդմիջումից հետո կայացած ուղղակի բանակցությունների առթիվ։ Նրանք ընդգծել են, որ պատրաստակամ են կողմերի հետ շարունակել միջնորդական աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններին արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գագաթնաժողով անցկացրեցին երեկ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում։ Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը նույնպես մասնակցեցին հանդիպմանը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո (Իգոր Պ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 287 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ դեսպան Լաքոտն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ—ֆրանսիական հարաբերություններում։
Նախագահը եւ Ֆրանսիայի դեսպանը համակարծիք են եղել, որ վերընթաց զարգացող հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները լիովին համապատասխանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն։ Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ նորանշանակ դեսպանն իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում սկսում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի տարում։
Ընդգծելով, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեն կայուն քաղաքական երկխոսություն, բարձր մակարդակի ակտիվ շփումներ եւ փոխայցելություններ՝ Սերժ Սարգսյանը կարեւորել է հայ—ֆրանսիական առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը։
Նախագահը միջպետական կապերի ամրապնդման եւ խորացման գործում ընդգծել է միջխորհրդարանական փոխգործակցության մեծ դերը՝ գոհունակությամբ փաստելով, որ հայ եւ ֆրանսիացի խորհրդարանականներն ակտիվ շփվում եւ արդյունավետ համագործակցում են ոչ միայն երկկողմ ձեւաչափում, այլեւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում։ Հանրապետության նախագահը կարեւորել է նաեւ 2013թ. Ֆրանսիայի խորհրդարանում Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծումը։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ—ԵՄ հարաբերություններին եւ զարգացման հեռանկարին, այդ թվում՝ առաջիկայում Բրյուսելում նախատեսվող համապարփակ եւ ընդլայնված գործընկերո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 347 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) համագործակցության 25–ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որին ներկա է գտնվել վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը շնորհավորել է 25–ամյա արդյունավետ համագործակցության եւ բազմաթիվ ծրագրերի իրականացման համար, որոնք միանշանակ դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման համար, ամրապնդել են երկկողմ մշակութային եւ ուղղակի պարզ մարդկային կապերը։ Իր ելույթում Կարեն Կարապետյանը նշել է. «1992 թվականից սկսած մենք՝ ի դեմս ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ունենք վստահելի գործընկեր։ Գործակալության հետ միասին այս տարիներին իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով եւ շեշտը դնելով այն մարտահրավերների վրա, որոնք առավել արդիական են եղել կոնկրետ այդ պահին եւ իրավիճակում։ Որո՞նք էին դրանք.
90–ականներին դրանք հիմնականում կապված էին Հայաստանում շուկայական տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման հետ, ինչպես նաեւ նախագծեր էին՝ ուղղված երկրաշարժի հետեւանքների վերացմանը, հումանիտար բնույթի ծրագրեր էին։ 90–ականների վերջից անցում կատարեցինք համագործակցության նոր ձեւաչափի՝ հանուն կայուն տնտեսական զարգացման, շեշտադրումները դրեցինք շուկայական տնտեսության, մասնավոր հատվածի ամրապնդման, մակրոտնտեսական բարեփոխումների վրա՝ խթանելով ներդրումային միջավայրը եւ հիմքեր դնելով կայուն զարգացման համար։ Շարունակեցինք աշխատել քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման եւ կայացման վրա։
Ներկայումս շարունակում ենք աշխատել մեր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 311 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Նախագահը բարերար Էդուարդո Էռնեկյանին հանձնել է Հայրենիքի շքանշան

Նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հանրապետության նախագահը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը։
Մինչ արարողությունը Սերժ Սարգսյանն ընդունել է Էդուարդո Էռնեկյանին եւ նրա հետ քննարկել Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։ Մեծանուն բարերարը պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ հայրենիքում շարունակել իր գործունեությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող հեռանկարային մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի նախագծերը մշակելուց հետո ներկայացնել կառավարություն։
Հանրապետության նախագահը Հայաստանի բարձրագույն կոչումը շնորհելու արարողության ժամանակ իր շնորհավորական խոսքում անդրադարձել է մեծանուն բարերարի անցած ուղուն եւ հայրենանվեր ձեռնարկումներին, բարձր գնահատել նրա գործունեությունը եւ վստահություն հայտնել, որ Էդուարդո Էռնեկյանը նույն եռանդով շարունակելու է իրականացնել այդ շնորհակալ աշխատանքը։
«Պարոն Էդուարդո Էռնեկյանին հատուկ ներկայացնելու կարիք չկա։ Ոչ միայն Արգենտինայում, այլեւ աշխարհի տարբեր մայրցամաքներում պարոն Էռնեկյանը մեծ համբավ է վայելում՝ շնորհիվ այն լայնածավալ աշխատանքի, որ իրականացվում է նրա առաջնորդությամբ եւ ղեկավարությամբ։ Դրանում անձամբ համոզվելու հնարավորություն ունեցա ոչ միայն Լատինական Ամերիկայում իմ պաշտոնական շրջագ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 325 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի անդամներին՝ բյուրոյի նախագահ Մարյո Բրուունի գլխավորությամբ։
Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին եւ գոհունակությամբ նշելով, որ Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի հերթական նիստն անցկացվում է Երեւանում, ընդգծել է վիճակագրական ծառայությունների գործունեության կարեւորությունն ու հաջողություններ մաղթել նիստի աշխատանքին, ինչպես նաեւ բյուրոյի ջանքերին՝ Եվրոպայի տնտեսական տարածաշրջանում ու ողջ աշխարհում պաշտոնական վիճակագրության հետագա զարգացման գործում։
Նախագահ Սարգսյանի համոզմամբ՝ վիճակագիրների տրամադրած հավաստի տեղեկատվությունից եւ վիճակագրական վերլուծությունից է մեծապես կախված յուրաքանչյուր հասարակության, տնտեսության, անգամ առանձին կազմակերպությունների առաջընթացը՝ նկատի առնելով, որ այդ աշխատանքն օգնում է ճիշտ գնահատել ընթացիկ զարգացումները, ինչպես նաեւ մարդկության առջեւ ծառացած արդի մարտահրավերները։
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ակտիվ ներգրավվածությունը միջազգային համագործակցությանը, որի շնորհիվ ծառայությունը հնարավորություն է ունենում ծանոթանալու ոլորտի միջազգային լավագույն փորձին, միասնական, գիտական ու անկախ վիճակագրական մեթոդաբանություններին եւ համակարգերի ձեւավորմանը, ձեռք բերելու նոր գիտելիքներ ու շարունակաբար կատարելագործվելու։
Հանդիպման մասնակիցները հանրապետության նախագահին ներկայացրել են Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի գործունեությունը եւ կարեւորել երեւանյան նիստի օրակարգում ներառված հարցերի համատեղ քննարկումներն ու փորձի փոխանակումը։ 

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին։
Ողջունելով հյուրին մեր երկրում՝ հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի հերթական այցը Հայաստան վկայում է, որ Խորհրդարանական վեհաժողովը հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության զարգացմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում։
Նախագահը նշել է, որ Հայաստանը եւս շահագրգռված է այդ երկխոսության ակտիվացմամբ եւ մեծապես կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը։
Սերժ Սարգսյանի համոզմամբ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի այցը լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու Հայաստանի եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջեւ համագործակցության առկա վիճակի եւ զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Հանրապետության նախագահը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կարեւոր հարթակ է համարել ԵԱՀԿ տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների քննարկման եւ երկխոսության համար՝ ժողովուրդների ընտրյալ ներկայացուցիչների առջեւ դրված առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով ԵԱՀԿ տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ու հասարակությունների միջեւ շփումներին նպաստելը՝ այդպիսով նաեւ բարենպաստ պայմաններ ստեղծելով բարդ խնդիրների, այդ թվում՝ հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման համար։
Ըստ նախագահ Սարգսյանի՝ խորհրդարանականները պետք է հնարավորինս զգույշ լինեն այդ առաքելության իրականացման գործում եւ ջանքերը կենտրոնացնեն երկխոսության հարթակներն օգտագործելու ոչ թե փոխադարձ կշ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 301 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024