ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 21:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 6 7 8 9 10 ... 38 39 »

«Եվրասիա խմբի» նախագահ եւ հիմնադիր Յան Բրեմեր
–Պարո՛ն նախագահ, թույլ տվեք Ձեզ հարցնել. մի կողմից Դուք, այսպես ասած, այսօրվա «ֆիլմի» գլխավոր դրական հերոսն եք այս կազմում, բոլորը Ձեզ են մատնացույց անում որպես օրինակելի, բայց, իհարկե, դեռ 2013 թվականին Հայաստանը հրաժարվել էր, մի կողմ էր գցել Եվրամիութայն հետ ասոցացման համաձայնագիրը եւ նոր գործընկերություն էր ստեղծել։ Զղջացե՞լ էիք, թե՞ Ռուսաստանի ճնշումն էր, թե՞ կյանքն էր փոխվել։ Սա՞ է արդյոք նոր մոդելը, նոր օրինակը։
–Գիտեք՝ շատ տարօրինակ է այդպիսի հարցադրումը, որովհետեւ մենք բազմիցս ասել ենք, որ մենք մշտապես բաց եւ անկեղծ ենք եղել մեր գործընկերների հետ՝ հատկապես ինտեգրացիոն գործընթացների հետ կապված հարցերում։ Երբ մենք ԵՄ—ի հետ սկսեցինք մեր բանակցությունները՝ մեր ռուս գործընկերները, մեր դաշնակիցները դրա մասին տեղյակ էին, եւ մեր եվրոպացի գործընկերներն էին տեղյակ, որ մենք բանակցում ենք նաեւ Եվրասիական տնտեսական միությանը՝ այն ժամանակվա Մաքսային միությանն անդամակցելու համար։ Մենք դա հնարավոր էինք տեսնում։ Եվ երբ «ե՛ւ, ե՛ւ»—ի սկզբունքը փոխարինվեց «կա՛մ, կա՛մ»—ի սկզբունքով, մենք չէինք կարող ստորագրել այդպիսի համաձայնագիր։ Այսինքն՝ ոչ թե մենք հրաժարվել ենք ստորագրելու ասոցացման համաձայնագիրը, այլ Եվրամիությունը չի ցանկացել ստորագրել մեզ հետ համաձայնագիր։ Մենք նույնիսկ առաջարկել ենք համաձայնագրի մի մասը՝ քաղաքական մասը, ստորագրել, եթե դա հնարավոր է, բայց մեր եվրոպացի գործընկերներն ասել են՝ ոչ։ Սակայն ընդամենը շաբաթներ հետո Ուկրաինայի հետ ստորագրվել է այնպիսի համաձայնագիր, որ մենք էինք առաջարկել։ Մենք շատ լավ հասկանում ենք Հայաստանի հնարավորությունները եւ Ուկրաինայի հնարավորությունները, Հայաստանի դերակատարությունը եւ Ուկր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 313 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ, ով Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ հանրապետության նախագահի հետ նախորդ հանդիպմանը ժամանակ էր խնդրել, որպեսզի հանդիպումներ ունենա քաղաքական տարբեր ուժերի, հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, գործարար եւ աշխատավորական շրջանակների ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության ղեկավարության եւ սփյուռքահայությունը ներկայացնող կառույցների, կազմակերպությունների ու անհատների հետ։
Արմեն Սարգսյանը նշել է, որ նախատեսած հանդիպումներն ավարտել է եւ դրանց արդյունքում կայացրել իր որոշումը։ ՀՀԿ—ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն հանրապետության նախագահի հետ հանդիպմանը հանգամանորեն ներկայացրել է իր որոշման հիմնավորումները։
«Հարգելի՛ պարոն Սարգսյան,
Մեկ ամիս առաջ ես Հայաստանի հանրապետական կուսակցության անունից Ձեզ առաջարկեցի դառնալ Հայաստանի Հանրապետության նոր նախագահի թեկնածուն։ Դուք խոստացաք լրջորեն մտածել այդ ուղղությամբ։ Այս մեկ ամսվա ընթացքում Դուք բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մտավորականության շրջանակների հետ, այցելել եք Արցախ։ Ես, իհարկե, ԶԼՄ—ների շնորհիվ ուշադիր հետեւել եմ այդ հանդիպումներին։ Նրանք եւս շատ ուշադիր են եղել Ձեր հանդեպ՝ խոշորացույցով նայել Ձեր յուրաքանչյուր քայլը, վերլուծել են Ձեր ասածները, Ձեր կենսագրությունը։ Իհարկե, բազմաթիվ անհատներ եւս վերլուծել են այդ հանդիպումները, փորձել են մեկնաբանություններ տալ։ Ես ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 311 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Մեկ անգամ եւս ողջունում եմ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Երեւանում։ Սա Ձեր անդրանիկ այցն է Հայաստանի Հանրապետություն եւ այն, անշուշտ, առանցքային նշանակություն կունենա երկկողմ միջպետական հարաբերություններում՝ նոր լիցք հաղորդելով ամուր պատմամշակութային կապերի վրա խարսխված մեր համագործակցությանը։
Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ նախագահ Ռադեւի հետ մեր զրույցն ընթացավ ջերմ մթնոլորտում։ Բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ, անդրադարձանք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային մի շարք հարցերի։ Վերահաստատեցինք հարաբերություններն ամրապնդելու երկուստեք հանձնառությունը եւ պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ—բուլղարական երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը նոր դինամիկա հաղորդելու ուղղությամբ։
Այդ հանձնառության վկայություններն են նաեւ քիչ առաջ Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ ստորագրված փաստաթղթերը, որ համալրելու են մեր երկրների միջեւ ավելի քան 50 համաձայնագիր ներառող հարուստ իրավապայմանագրային դաշտը։ 
Անշուշտ, շնորհավորեցի իմ հարգարժան գործընկերոջը Եվրոպական միության խորհրդում Բուլղարիայի նախագահության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։ Եվրոպական միությունը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է, ուստի սա եւս մի ուղղություն է, որտեղ հայ—բուլղարական փոխգործակցությունը խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Հույս հայտնեցի, որ ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահությունը, ի թիվս այլ հարցերի, առաջընթաց կարձանագրի նաեւ Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում։ 
Բարձր գնահատեցինք մեր երկրների միջեւ ձեւավորվ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 268 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանում է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւը։
Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Ռումեն Ռադեւին եւ տիկին Դեսիսլավա Ռադեւային դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ռումեն Ռադեւի առանձնազրույցը։
Ողջունելով նախագահ Ռադեւին Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բուլղարիայի նախագահի այցը Հայաստան կընթանա հաջողությամբ, եւ նախագահ Ռադեւը կվերադառնա բարեկամ Բուլղարիա ջերմ տպավորություններով եւ ձեռք բերված պայմանավորվածություններով։
«Թեեւ շուրջ տասը տարի է անցել իմ պաշտոնական այցից Բուլղարիա, ես այդ այցը հաճույքով եմ հիշում, որովհետեւ այն լի էր ջերմությամբ, լի էր բազմաթիվ բարեկամական դրսեւորումներով։ Գոհունակությամբ ուզում եմ փաստել, պարո՛ն նախագահ, որ այս 25 տարիներին մենք ունենք լուրջ ձեռքբերումներ։ Եվ թեեւ մեր երկու երկրների միջեւ առկա ներուժը ամբողջությամբ չենք օգտագործել, բայց այդ ձեռքբերումներն օրինաչափ են։ Օրինաչափ են, որովհետեւ մեր հարաբերությունները հիմնված են պատմական լավ բարեկամության վրա։
Պարո՛ն նախագահ, օգտվելով այս լավ առիթից, ցանկանում եմ շնորհավորել Բուլղարիային Եվրոպական միության խորհրդում նախագահության կապակցությամբ եւ մաղթել ձեզ հաջողություններ ձեր նախագահության առաջնահերթություններն իրականացնելու գործում։ Դա նաեւ կարեւոր է մեզ համար, որովհետեւ մենք էլ ձգտում ենք մերձենալ Եվրոպական միության հետ։
Մեկ անգամ եւս բարի գալուստ Հայաստան»,—ասել է նախագահ Սարգսյանը։
Բուլղարիայի նախ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 344 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։
Համանախագահները նախագահ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները։
Նախագահ Սարգսյանը, համանախագահների ուշադրությունը հրավիրելով Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա, նշել է, որ դրանք եւս մեկ վկայություն են, թե որքան հեռու է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից, ինչպես նաեւ ցույց են տալիս, թե ինչպես է Բաքուն արձագանքում հասարակությունները խաղաղության պատրաստելու եռանախագահների շարունակական կոչերին։
Հանդիպման մասնակիցները կարեւորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաեւ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանրապետության նախագահին տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ։
Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 286 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ։
Խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը եւ համոզմունք հայտնել, որ նման բարձր մակարդակի փոխայցելությունները դրական ազդեցություն են ունենում երկկողմ միջպետական հարաբերությունների, ինչպես նաեւ հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման վրա։
Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանի խորհրդարանը մեծապես կարեւորում է եւ պատրաստ է Հայաստանի հետ շարունակել հետեւողականորեն զարգացնել սերտ համագործակցությունը՝ իր ներդրումն ունենալով երկու երկրների միջեւ կապերի խորացման գործում։
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել ընթացիկ տարում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արձանագրված առաջընթացը, այդ թվում՝ առեւտրաշրջանառության ծավալների աճը եւ կարեւորել այն պահպանելու ու ամրապնդելու ուղղությամբ ջանքերը։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Վրաստանում իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար, նշելով, որ Հայաստանի ու Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի տարում երկկողմ կապերի նման մակարդակը պարտավորեցնող է։ Հանրապետության նախագահը խորհրդարանական կառավարում ունեցող Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը կարեւորել է նաեւ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի անցնելու տեսանկյունից։
Իրակլի Կոբախիձեն դրվատանքով է խոսել Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորների գործունեության մասին՝ ընդգծելով, որ նրանք իրենց ներդրումն են ունենում ոչ միայն խորհրդարանի աշխատանքում, այլ նաեւ հայ—վրացական հարաբերությունների խորացման գործում։
Հայաստանի նախագահը եւ Վր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 284 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Պետությունների ղեկավարները հանդիպման ընթացքում ամփոփել են ԱՊՀ—ում 2017 թվականին ռուսաստանյան նախագահության արդյունքները եւ մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հարցերի շուրջ։
Հանդիպման սկզբում նախագահ Սարգսյանը ԱՊՀ մասնակից պետությունների գործընկերների հետ միասին շնորհակալություն է հայտնել հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՊՀ—ում Ռուսաստանի ակտիվ նախագահության, ինչպես նաեւ մոսկովյան ոչ պաշտոնական հանդիպումը կազմակերպելու համար։ Այն, ըստ Սերժ Սարգսյանի, լավ առիթ է ընդգծելու Ռուսաստանի կայունացնող եւ միավորող դերը։ 
Հանրապետության նախագահը նշել է, որ այս տարի Ռուսաստանում արձանագրված տնտեսական դրական միտումները դրականորեն են ազդել նաեւ Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակի վրա։ Նախագահ Սարգսյանը հաջորդ տարում եւս հաջողություններ է մաղթել Ռուսաստանին եւ նրա նախագահին՝ ի բարօրություն Ռուսաստանի ժողովրդի եւ ի նպաստ հայ—ռուսական բարեկամության։
Սերժ Սարգսյանը հաջողություններ եւ ակտիվ աշխատանք է մաղթել նաեւ ԱՊՀ—ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 304 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2017—ը հագեցած տարի էր։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ամփոփելով տարին, անդրադարձել է ապրիլի 2—ին կայացած խորհրդարանական ընտրություններին, որոնք հաջողված էին. «Այս ընտրությունները հաջողված էին, իրենց թերություններով հանդերձ՝ սրանք լավագույնն էին անկախ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ։ Միջազգային դիտորդների կողմից որեւէ կասկած քաղաքացիների քվեարկության գաղտնիությունն ապահովելու առումով չի եղել։ Այս ընտրությունները շատ կարեւոր քայլ էին ժողովրդավարության զարգացման առումով»։
Հաջորդ կարեւոր իրադարձությունը, ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի, մայիսի 18—ին Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթն էր. «Անկախ նրանից՝ ով է լինելու վաղը կամ մյուս օրը երկրի ղեկավարը, չի կարող անտեսել այդ մարտահրավերները։ Առաջինը, կոռուպցիայի դեմ պայքարն է, որի դեպքում հետեւյալ բանաձեւը պետք է գործի՝ ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա, եթե չգնանք այս ճանապարհով, արդյունավետ կառավարում չենք ունենալու։ Երկրորդը, ժողովրդագրական խնդիրներն են. մենք դրեցինք հստակ չափանիշ, թե ինչքան բնակչություն ենք ունենալու 2040—ին»։
Նա կարեւորել է նաեւ Հայաստանի առջեւ ծառացած արտաքին եւ անվտանգության մարտահրավերների արդյունավետ դիմակայումը։ Այդ առումով 2016թ. մեր երկրի համար շատ ծանր տարի էր, իսկ 2017 թ. թերությունները շտկելու, ավելի արդյունավետ կառավարելու, անվտանգության մարտահրավերներին ավելի օպերատիվ դիմակայելու տարի էր։ «Ես կարող եմ ասել, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից հրապարակ բերված «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը մտնում են «Ազգ—բանակ» կոնցեպցիայի մեջ, բխում են այն մարտահրավերների լուծումից, որոնք կան մեր պետության եւ հասարակության առջեւ» ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 299 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները։
Առաջին հարցը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, իսկ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ձեռնարկած միջոցառումների, հիմնախնդիրների եւ հետագա անելիքների մասին զեկուցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը եւ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։
ԱԱԽ անդամները հավանություն են տվել ներկայացված «ՌԱՀ—ի զարգացման պետական ծրագրին»։ Քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա կառավարությանը տրվել են մի շարք հանձնարարականներ։
Ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրների վերաբերյալ ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանության պետի զեկույցներից հետո Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր—ժամանակացույցի» նախագծին եւ հանձնարարել կառավարությանը սահմանված կարգով ընթացք տալու դրան։
Վերոնշյալ հարցի զեկուցման ժամանակ նշվել է, որ դեռեւս 2012 թվականին կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր—ժամանակացույցը» կատարելագոր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 258 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համայնքների հարգարժա՛ն ղեկավարներ,
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Ուրախ եմ այստեղ գտնվելու եւ ձեզ հետ հանդիպելու այս հնարավորության համար։ Ինչպես պարոն Տերտերյանը նշեց, իհարկե, տեղյակ եմ, որ արդեն երկու օր քննարկում եք մեր երկրի տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման խնդիրները։ Ակնկալում եմ, որ ավելի ուշ միասին կամփոփենք այս օրերի ձեր աշխատանքի արդյունքները։ Ուզում եմ ձեզնից լսել, թե ինչպիսի զարգացում եք ակնկալում, ինչ թերություններ եւ, ինչու ոչ՝ ինչ ձեռքբերումներ ունենք։
Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլորիս նոյեմբերի 5—ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Հատկապես շնորհավորում եմ հաղթողներին, այսինքն՝ մարդկանց, ովքեր արժանացան ժողովրդի՝ կոնկրետ պարագայում տվյալ համայնքի բնակչության վստահությանը։ Այսպիսով մենք ամփոփեցինք համայնքների խոշորացման գործընթացի հերթական կարեւոր փուլը։
Ցավոք, տեղական մակարդակի ընտրությունները չեն արժանանում այն ուշադրությանը, որին հիրավի արժանի են։ Գուցե այն պատճառով, որ այստեղ խնդիրները կոնկրետ են, իսկ այդ կոնկրետության, հստակ գործի տակ քչերն են ցանկանում մտնել։ Միգուցե, նաեւ այն պատճառով, որ հայաստանյան քաղաքական ուժերը թույլ են ներկայացված համայնքային մակարդակում եւ համարում են, որ այդ ընտրությունները երկրորդական են, սակայն քաղաքականությունն առաջին հերթին հենց տեղական մակարդակում է։
Այսօր, նախկին 465 համայնքների փոխարեն, արդեն ունենք 52 խոշորացված համայնք։ Բազմաթիվ համայնքներում խոշորացման արդյունքում ձեւավորվել է առավել մրցակցային ավագանի, նիստերը դարձել են ավելի շահագրգիռ եւ թիրախային։ Միաժամանակ, կատարվում է հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում կրկնվող հաստիքները փոխարինվում են նոր ծառայություններ մատուցող միավորներով։ Բայց տե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 388 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողով Դիլիջանում

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8—9—ը անցկացվող տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը։
Խորհրդաժողովին մասնակցել են մարզպետներ, համայնքապետներ, կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետների դաշնագիր—արեւելք» ծրագրի, «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման», համայնքներում էներգարդյունավետության եւ այլ ծրագրերի ներկայացուցիչներ։ Օրակարգի շրջանակներում քննարկվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման խնդիրները, անդրադարձ է կատարվել մարզերում ու համայնքներում տնտեսական զարգացմանը միտված ծրագրերին, հանրապետությունում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքին, համայնքների խոշորացման գործընթացին։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ներկայացրել են համայնքների զարգացման, ֆինանսական ներգրավվածության, ֆինանսավորման այլընտրանքային հնարավորությունները։
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ամփոփել է համայնքների խորհրդաժողովի արդյունքները, խոսել ոլորտի հիմնախնդիրների մասին, որից հետո խոշորացված մի շարք համայնքների ղեկավարներ ներկայացրել են գործունեության մեկ տարվա ձեռքբերումները, արձանագրված հաջողությունները, առկա խնդիրները եւ առաջարկվող լուծումները (տե՛ս առանձին)։
Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդաժողովի ամփոփիչ նիստում հանդես է եկել ելույթով, պատասխանել միջոցառման մասնակիցներին հետաքրքր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 345 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Հանրապետության նախագահը շնորհավորել է ԵՄ հատուկ ներկայացուցչին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, թե ուրախ է, որ այս կարեւոր առաքելությունը վերստին վստահվել է փորձառու դիվանագետի։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Տոյվո Կլաարի գործունեությունն իր դրական նպաստը կբերի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այլ նաեւ նոր շունչ կհաղորդի Հայաստան—Եվրամիություն հարաբերություններին։
Նշելով, որ ԵՄ նախորդ հատուկ ներկայացուցչի՝ Հերբերտ Զալբերի հետ հաջողվել էր հաստատել աշխատանքային լավ մթնոլորտ եւ անցկացնել անկեղծ ու բաց քննարկումներ՝ հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ նոր հատուկ ներկայացուցչի հետ եւս աշխատանքը կընթանա նույն ոգով։
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, եւ ինքն անձամբ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար։
Նշելով, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ԵՄ—ն եւ Հայաստանը նոր գլուխ են բացում իրենց հարաբերությունների պատմության մեջ՝ Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ ինքը եւս կկարողանա ներդրում ունենալ այդ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 311 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024