ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 10:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 3 4 5 ... 38 39 »

Հանդիպում Ցոյտենում գտնվող գերմանական հայտնի «ԴԵԶԻ» գիտահետազոտական կենտրոնում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է Ցոյտենում գտնվող գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոն, որը հիմնարար հետազոտություններ է իրականացնում բարձր էներգիաների եւ արագացուցչային ֆիզիկայի բնագավառում։
«ԴԵԶԻ»—ն համագործակցում է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի եւ Երեւանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ
«ԴԵԶԻ»—ի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հելմուտ Դոշը շրջայցի ժամանակ նախագահ Սարգսյանին է ներկայացրել կենտրոնի գործունեության ուղղությունները։ Նախագահը ծանոթացել է նաեւ կենտրոնում գտնվող «PITZ» արագացուցիչի հնարավորություններին, որից հետո հանդիպում է ունեցել կենտրոնի գիտական խորհրդի հետ։
Նշելով, որ Հայաստանը նույնպես ֆունդամենտալ գիտությունների եւ, հատկապես, ֆիզիկայի բնագավառում լուրջ ավանդույթներ ունի՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի գիտահետազոտական հաստատությունների հետ ձեւավորված գործակցությունը ընդլայնելու մեծ ներուժ կա։
«Ուրախ եմ, որ «ԴԵԶԻ»—ում տեսա նաեւ հայ գիտնականների, նրանց ներկայությունն այստեղ հայ—գերմանական իսկական համագործակցության մասին է վկայում։ 
Կարծում եմ՝ ձեր նոր նախագծերի շրջանակում համագործակցությունը խորացնելու լուրջ հնարավորություններ կան
Հայաստանն ունի լավ մասնագետներ եւ կապեր, Հայաստանը ցույց է տվել, որ կարող է բարձրորակ ապրանքներ արտադրել։ Ուստի կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք եւ զարգացնենք փոխգործակցությունը»,–ընդ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 379 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում էր

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ երեկ մեկնել է Սաքսոնիա—Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգ, որտեղ հանդիպում է ունեցել երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հետ։
Նստավայրի մուտքի մոտ Ռայներ Հազելոֆը տիկնոջ՝ Գաբրիելե Հազելոֆի հետ դիմավորել է հյուրերին։ Նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում։
Այնուհետեւ տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի եւ Սաքսոնիա—Անհալթ երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ռայներ Հազելոֆը ողջունել է Հայաստանի նախագահի այցը Սաքսոնիա—Անհալթ երկրամաս՝ նշելով, թե տեղյակ է, որ նախկինում եւս Արմեն Սարգսյանը եղել է Մագդեբուրգում, եւ ուրախ է արդեն նախագահի պաշտոնում կրկին հյուրընկալել նրան։
«Մեր երկրամասը Հայաստանի հետ սերտ կապեր ունի Հայաստանի եւ Սաքսոնիա—Անհալթի միջեւ արդեն իսկ համագործակցության վերաբերյալ ստորագրված փաստաթղթեր կան։ Երկրամասի Հալե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում գործում է «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը, որը կարեւոր դեր ունի մեր կապերի համար։ Այսօր ստորագրվող համաձայնագիրը նույնպես կնպաստի կրթության եւ գիտության ոլորտում մեր համագործակցության ամրապնդմանը»,–ասել է Ռայներ Հազելոֆը։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ հաճելի է հյուրընկալվել Գերմանիայում, մասնավորապես՝ գեղեցիկ եւ պատմական երկրամասում. «Գերմանիան ծանրակշիռ ներդրում ունի համաշխարհային մշակույթի մեջ, եւ ամեն անգամ այցելելով՝ այս հսկա ժառանգությունից փոքրիկ կտոր ես ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 285 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը նախօրեի երեկոյան հանրահայտ «Կոնցերտհաուս Բեռլին» համերգասրահում ներկա են գտնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115—ամյակին նվիրված՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ 
Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 307 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի նստավայրում երեկ կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ողջունելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից։
Նա նշել է, որ հատկապես տպավորված է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնով, եւ այս պահին գերմանական կողմը քննարկում է համագործակցության հնարավորությունները։
«Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական եւ տնտեսական կարեւոր գործընկեր ու բարեկամ երկիր»,–ասել է նախագահ Սարգսյանը եւ նշել, որ ուրախ է կրկին հանդիպելու եւ շարունակելու հայ—գերմանական հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ քննարկումները։ 
Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ Հայաստանն ունի մեծ ներուժ։ «Մեր երկիրը կարող է հարթակ լինել տարբեր ստարտափների համար»,–ընդգծել է Արմեն Սարգսյանը։
Հայաստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման տեսանկյունից կարեւորել են նաեւ մշակութային ու գիտակրթական ոլորտներում ձեւավորված բավականին արդյունավետ համագործակցության ընդլայնումը։ Նրանք խոսել են նաեւ զբոսաշրջության ոլորտում գործակցության մասին, ինչպես նաեւ մտքեր փոխանակել վիզաների ազատականացման հարցի շուրջ։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 312 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայրում՝ Բելվյու ամրոցում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ 
Նախագահ Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերը եւ տիկին Էլկե Բյուդենբենդերը նախագահ Արմեն Սարգսյանին ու տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են ամրոցի մուտքի մոտ եւ ուղեկցել նախասրահ՝ գրառում կատարելու պատվո հյուրերի գրքում։
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի եւ Գերմանիայի պետական օրհներգերը, նախագահներն ընդունել են պատվո պահակային վաշտի ողջույնը։
Այնուհետեւ տեղի է ունեցել Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերի եւ Արմեն Սարգսյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Գերմանիայի նախագահը բարի գալուստ է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին եւ ողջունել նրա առաջին պաշտոնական այցը Գերմանիա։ Նա նաեւ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին եւ ողջունել դրանց խաղաղ բնույթը։
Նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ուրախ է պաշտոնական այցով գտնվել Գերմանիայում։ «Ուրախ եմ հյուրընկալվել բարեկամ Գերմանիայում՝ իմ առաջին պաշտոնական այցի շրջանակներում Գերմանիան Հայաստանի բարեկամն է, առաջնային տնտեսական գործընկերը, Հայաստան—Եվրամիություն օրակարգի գործուն աջակիցը։ Գերմանիան մեզ համար հետաքրքիր է նաեւ որպես խորհրդարանական կառավարման մոդել ունեցող պետություն, եւ մեզ համար խորհրդարանական ժողովրդավարության գերմանական փորձը չափազանց կարեւոր եւ ուսանելի կարող է լինել»,–նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Բարձր գնահատելով Գերմանիայի կողմից մեր երկրին ցուցաբերվող ֆինանսատեխնիկական, տնտեսական օժանդակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 332 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հռոմում նախագահ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոյի հետ։
Ջերմ եւ բարեկամական զրույցի ընթացքում Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը նշել է, որ մեծապես հետաքրքրված է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջ քաշված համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ, մասնավորապես այդ ռիսկերը կառավարելու նոր, ստեղծարար լուծումների վերաբերյալ Հայաստանի նախագահի պատկերացումներով։
Նախագահ Սարգսյանը եւ Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը խոսել են նաեւ հայ—իտալական գիտական համագործակցության խորացման, գիտակրթական կապերի ընդլայնման մասին։ Նրանք ընդգծել են փոխգործակցության մեծ ներուժը հատկապես բնական գիտությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաեւ կարեւորել են հետազոտական փոքր խմբերի փոխանակման ծրագրերը։
Նախագահ Սարգսյանը հրավիրել է Մասիմո Ինգուշոյին 2019 թվականի սկզբին այցելել Հայաստան՝ տեղում գործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու համար։
Արմեն Սարգսյանը Հռոմում մասնակցել է «Թվային աշխարհաքաղաքականություն. նոր սահմաններ, աճ եւ ազգային անվտանգություն» խորագիրը կրող գիտաժողովին։
Գիտաժողովին մասնակցել են նաեւ Իտալիայի պաշտպանության նախարար Էլիզաբետա Տրենտան, գիտաժողովի կազմակերպիչներից «Elettronica Group» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն եւ նախագահ Էնզո Բենինին, ԱՄՆ 44—րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամ, քաղաքական փորձագետ Ալեք Ռոսը, գիտական եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։
Գիտաժողովի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ շարունակել են քննարկել Սամվել Ֆարմանյանի եւ Միհրան Հակոբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ շուրջ մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության բացասական դիրքորոշումը նախագծերի փաթեթի վերաբերյալ՝ նշելով, որ թեեւ կա խնդիր, սակայն փաթեթը չի կարող լուծել այն եւ քաոս ու բարձիթողի վիճակ է առաջացնելու ոլորտում։ Պատգամավորը նշել է, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։ Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է փաթեթը հանել շրջանառությունից եւ հաջորդ խորհրդարանում քննարկել «Ծառուկյան» խմբակցության հեղինակած նախագծի հետ համատեղ։
Եզրափակիչ ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ ոլորտը խնդրահարույց է, ուստի պետք է գտնել լուծումներ՝ դիտարկելով հարցն ամբողջությամբ։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի գնահատմամբ՝ ներկայացված նախաձեռնությունը թերի է, ուստի պատգամավորներին հորդորել է դեմ քվեարկել։
Նախագծի համահեղինակ Սամվել Ֆարմանյանը նշել է, որ հիասթափված է, քանի որ տեսնում է, որ նախագիծը չի ստանալու անհրաժեշտ կողմ ձայներ։ Նա կարծիք է հայտնել, որ հետագայում Հայաստանի որեւէ կառավարություն ստիպված է լինելու գնալ խնդրի արմատական լուծման։
Խորհրդարանը հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ին ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 323 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում հաստատել է 2018թ. դեկտեմբերի 9—ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Օրակարգում էր նաեւ արտահերթ ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը հաստատելու հարցը։ Մասնավորապես, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ըստ օրենսդրության, կուսակցություններն ու դաշինքները յուրաքանչյուր 15 հազար ընտրողի հաշվարկով մեկ թեկնածու կարող են առաջադրել։
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26—ից։ «ԿԸՀ—ն կազմել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակացույցը, որում ներառված է 113 գործառույթ։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչեւ նոյեմբերի 14—ը, ժամը 18։00—ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ—ն կիրականացնի մինչեւ նոյեմբերի 19—ը, ժամը 18։00—ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26—ից դեկտեմբերի 7—ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12–օրյա ժամկետ»,–ասել է Տիգրան Մուկուչյանը։ Նա նշել է, որ տեսախցիկների տեղադրումը ԿԸՀ—ի գործառույթը չէ, սակայն, աշխատանքներ տարվում են, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում գործեն տեսախցիկներ։
Տիգրան Մուկուչյանը նշել է, որ իրենք շատ կարճ ժամանակ ունեն ընտրությունները պատշաճ կերպով կազմակերպելու եւ անցկացնելու համար. «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ նախկինում ընտրությունները կազմակերպելու համար ունեինք 70 օր, ապա այժմ ունենք ընդամենը 40 օր»։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 356 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում երեկ մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպման քննարկումներին, որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանն ու վստահության ստեղծմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային հակամարտություններին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով հանդես է եկել տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը՝ նշելով, որ ցանկանում է իր դիտարկումներով կիսվել պարզապես որպես քննարկման մասնակից եւ չի պատրաստվում պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ Հայաստանում իրավիճակի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, չնայած քննարկումներն անցկացվում են Մինսկում, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ բանակցային գործընթացով զբաղվող ԵԱՀԿ խումբը կոչվում է Մինսկի խումբ։ «Ես հուսով եմ, որ մի գեղեցիկ օր այս խմբի օգնությամբ կհասնենք խաղաղ կարգավորման»,–ասել է Հայաստանի նախագահը։
Անդրադառնալով հնչած կարծիքներին եւ մասնավորապես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մատնանշած՝ կայունության հարցին, նախագահ Սարգսյանն ասել է, որ եթե չկա կայունություն, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ է լինելու վաղը։ Քննարկված թեմաներից մեկը վերաբերել է երկբեւեռ, միաբեւեռ ու բազմաբեւեռ աշխարհին։ «Սա վկայում է այն մասին, որ մենք թեւակոխում ենք մի ժամանակահատված, որտեղ ոչ թե մեկ կամ երկու ձայն, այլ բազմաթիվ ձայներ են վճռորոշ լինելու»,–ասել է Արմեն Սարգսյանը եւ անդրադարձել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերի նկատառմանը, թե ինչպիսի դեր ունեն փոքր պետությունները համագործակցության, փոխգործակցության եւ մրցակցության գործընթացնե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 311 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում մասնակցել է «Crans Montana» ֆորումի «Հայրենիք եւ համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նստաշրջանին։
«Crans Montana» ֆորումը համագործակցում է ՄԱԿ—ի, ՅՈՒՆԵՍԿՕ—ի, Եվրամիության, ՆԱՏՕ—ի, Եվրոպայի խորհրդի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ ու նպատակ ունի խրախուսել միջազգային համագործակցությունը։
Ֆորումի շրջանակում տարեկան կազմակերպվում է չորս միջոցառում, որոնց ընթացքում ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ հավաքվում են՝ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկելու կարեւոր սոցիալական, տնտեսական եւ անվտանգությանն առնչվող հարցեր։ «Հայրենիք եւ համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նիստաշրջանի քննարկման թեմաներն են միջազգային հարաբերություններում առկա խնդիրներն ու ռիսկերը, առողջապահությանը, կիբերանվտանգությանը եւ տեղեկատվության կառավարմանը վերաբերող հարցերը։
Նախագահ Արմեն Սարգսյանը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է է համաշխարհային անվտանգության ռիսկերը կառավարելու նոր մեթոդների որոնման կարեւորությանը։ «Մենք այսօր կանգնած ենք քաղաքակրթությունների պատմության խաչմերուկում,–ասել է Հայաստանի նախագահը։–Սա խաչմերուկ է, որտեղ մարդկային հասարակության ընկալման հին, դասական տարբերակները կամ ռիսկերի կառավարման, աշխարհը ղեկավարելու դասական տարբերակները բավականաչափ արդյունավետ չեն։ Ես այս ամենն անվանում եմ նոր ժամանակաշրջան՝ քվանտային ռիկսերի, քվանտային անվտանգության եւ քվանտային քաղաքականության ժամանակաշրջան։
Սա չի նշանակում, որ ես ցանկանում եմ քվանտային մեխանիկայի օրենքներն օգտագործել մարդկային հասարակություններում։ Ո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 318 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահը հանդիպել է հանրահայտ «Դասո» ընկերության ղեկավար Օլիվիեր Դասոյի հետ։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ, որի մանրամասները կքննարկվեն եւ կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում։

***
Նախագահը Սարգսյանը հանդիպում է ունեցել ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»—ի ղեկավարության հետ։
Զրուցակիցների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընկերության բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10—ին նախատեսվող գործարար համաժողովին։
Նախագահ Սարգսյանը կարեւորել է ֆրանսիական հայտնի ընկերության գործուն եւ ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին։

***
Միջուկային եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած հանրահայտ «Orano» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել է Հայաստանում ընկերության գործունեության հետ կապված հարցեր։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել ընկերության ներկայությունը մեր երկրում, մասնավորապես մասնակցությունը Հայկական ատոմային էլետրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման գործում։

***
ADS ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է մեր երկրի ներդրումային գրավչությանն ու գործարար միջավայրին, ներկա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 305 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի 73—րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ տեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա տիկնոջ հետ։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 301 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024