Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը նախօրեի երեկոյան հանրահայտ «Կոնցերտհաուս Բեռլին» համերգասրահում ներկա են գտնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115—ամյակին նվիրված՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։