Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 28
Երեկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան եւ ծանոթացել դրա շահագործման ժամկետի երկարացման ու արդիականացման նախագծի իրականացման ընթացքին։
Նախագիծն իրականացվում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միջկառավարական համաձայնագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է՝ մինչեւ 2026 թվականը կայանի գործողության ժամկետի երկարացումն ու ռեսուրսի վերականգնումը։ Համաձայնագրով նախատեսվում է 270 մլն դոլարի չափով հայկական կողմին վարկի տրամադրում եւ 30 մլն դոլարի չափով դրամաշնորհի հատկացում, որոնք ուղղվելու են կայանի շահագործմանն ուղղված անվտանգության եւ արդյունավետության բարձրացման աշխատանքներին։
«Երկրի բնակչությանը եւ տնտեսությանը մատչելի էլեկտրականությամբ ապահովումը՝ Հայաստանի էներգետիկ եւ տնտեսական անվտանգության հարց է։ Ատոմային էներգետիկան միշտ առաջնահերթ է եղել մեզ համար, եւ հենց այս պատճառով կայանի աշխատանքի երկարացման ռազմավարական որոշում է ընդունվել։ Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը տվյալ բնագավառում շարունակվելու է, քանի որ ատոմային էներգետիկան տալիս է նոր երաշխիքներ, խթաններ եւ զարգացման ուղղություններ»,–ՀԱէԿ—ի ռազմավարական նշանակությունն ընդգծել է նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
«Մենք հնարավորություն ենք ստեղծում երկարաձգելու ատոմակայանի նախագծային ժամկետը, միեւնույն ժամանակ, նաեւ տեղի են ունենում էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման սարքավորումների վերազինման աշխատանքներ։ Ընդհանուր ծրագրի արդյունքում մենք ունենալու ենք 10 տոկոս հզորության ավելացում, ընդ որ
...
Կարդալ շարունակությունը »
|
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայրում՝ Բելվյու ամրոցում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահ Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերը եւ տիկին Էլկե Բյուդենբենդերը նախագահ Արմեն Սարգսյանին ու տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են ամրոցի մուտքի մոտ եւ ուղեկցել նախասրահ՝ գրառում կատարելու պատվո հյուրերի գրքում։
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի եւ Գերմանիայի պետական օրհներգերը, նախագահներն ընդունել են պատվո պահակային վաշտի ողջույնը։
Այնուհետեւ տեղի է ունեցել Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերի եւ Արմեն Սարգսյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Գերմանիայի նախագահը բարի գալուստ է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին եւ ողջունել նրա առաջին պաշտոնական այցը Գերմանիա։ Նա նաեւ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին եւ ողջունել դրանց խաղաղ բնույթը։
Նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ուրախ է պաշտոնական այցով գտնվել Գերմանիայում։ «Ուրախ եմ հյուրընկալվել բարեկամ Գերմանիայում՝ իմ առաջին պաշտոնական այցի շրջանակներում Գերմանիան Հայաստանի բարեկամն է, առաջնային տնտեսական գործընկերը, Հայաստան—Եվրամիություն օրակարգի գործուն աջակիցը։ Գերմանիան մեզ համար հետաքրքիր է նաեւ որպես խորհրդարանական կառավարման մոդել ունեցող պետություն, եւ մեզ համար խորհրդարանական ժողովրդավարության գերմանական փորձը չափազանց կարեւոր եւ ուսանելի կարող է լինել»,–նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Բարձր գնահատելով Գերմանիայի կողմից մեր երկրին ցուցաբերվող ֆինանսատեխնիկական, տնտեսական օժանդակ
...
Կարդալ շարունակությունը »
|
Կադաստրի ոլորտում վերջին շրջանում եղել է անօրինական գործողությունների 23 բացահայտում։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նշեց, որ այդ ամբողջ գործերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Կոմիտեի ղեկավարը նշեց, որ այդ գործերում առկա են նախկին խոշոր պաշտոնյաների անուններ, շատ խոշոր գումարների մասին է խոսքը։ Անօրինական գործընթացների հետեւանքով պետական եւ համայնքային բյուջեները զգալի եւ շոշափելի կորուստներ են ունեցել, շատ նախնական հաշվարկներով՝ դա կարող է հասնել մինչեւ 3 մլն դոլարի։ Ըստ Սարհատ Պետրոսյանի՝ վերջնական գնահատականը կտան իրավապահ մարմինները։
«Ստացել եմ մի ոլորտ, որը դժվար է միանշանակ բնորոշել վատ կամ չկայացած։ Կադաստրի կոմիտեն տարբեր ղեկավարների ժամանակ գոնե երկու անգամ ապացուցել է, որ ինքը մեր երկրի ամենակայացած կառույցներից մեկն է։ Դա վաղ 90—ականներին հիմնադրման ժամանակ էր, երբ կադաստրում ինտենսիվ աշխատանք էր տարվում միջազգային դոնորների շնորհիվ, ինչպես նաեւ 2010—ականի բարեփոխումները, երբ կադաստրի գրասենյակներում սկսեցին հանրային կառավարման նոր մշակույթի ներմուծումը։ Դա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ լավ է եղել։ Այո, կադաստրում եղել է կոռուպցիա, նույնիսկ կազմակերպված կոռուպցիա, եւ մենք ամեն ինչ արել ենք, որ դա կազմաքանդենք։ Այսօր հանգիստ խղճով կարող ենք ասել, որ կադաստրում կազմակերպված կոռուպցիա չկա»,–ասաց Սարհատ Պետրոսյանը։ Նա նշեց, որ, իհարկե, ամբողջովին չեն կարող բացառել, որովհետեւ այն մեծ համակարգ է, սակայն իրականացվող բարեփոխումներն ուղղված են նման դեպքերը նվազեցնելուն։
Խոսելով իրականացվող աշխատանքներից՝ Սարհատ Պետրոսյանը նշեց, որ ժամանակին տեսականորեն ճիշտ որոշում է կայացվել, որ չափագրումների ոլորտը կադաստր
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|