ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 08:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 28 » Կադաստրում եղել է կազմակերպված կոռուպցիա /Այն կազմաքանդելու ուղղությամբ իրականացվել են արդյունավետ աշխատանքներ/
09:55
Կադաստրում եղել է կազմակերպված կոռուպցիա /Այն կազմաքանդելու ուղղությամբ իրականացվել են արդյունավետ աշխատանքներ/

Կադաստրի ոլորտում վերջին շրջանում եղել է անօրինական գործողությունների 23 բացահայտում։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նշեց, որ այդ ամբողջ գործերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Կոմիտեի ղեկավարը նշեց, որ այդ գործերում առկա են նախկին խոշոր պաշտոնյաների անուններ, շատ խոշոր գումարների մասին է խոսքը։ Անօրինական գործընթացների հետեւանքով պետական եւ համայնքային բյուջեները զգալի եւ շոշափելի կորուստներ են ունեցել, շատ նախնական հաշվարկներով՝ դա կարող է հասնել մինչեւ 3 մլն դոլարի։ Ըստ Սարհատ Պետրոսյանի՝ վերջնական գնահատականը կտան իրավապահ մարմինները։
«Ստացել եմ մի ոլորտ, որը դժվար է միանշանակ բնորոշել վատ կամ չկայացած։ Կադաստրի կոմիտեն տարբեր ղեկավարների ժամանակ գոնե երկու անգամ ապացուցել է, որ ինքը մեր երկրի ամենակայացած կառույցներից մեկն է։ Դա վաղ 90—ականներին հիմնադրման ժամանակ էր, երբ կադաստրում ինտենսիվ աշխատանք էր տարվում միջազգային դոնորների շնորհիվ, ինչպես նաեւ 2010—ականի բարեփոխումները, երբ կադաստրի գրասենյակներում սկսեցին հանրային կառավարման նոր մշակույթի ներմուծումը։ Դա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ լավ է եղել։ Այո, կադաստրում եղել է կոռուպցիա, նույնիսկ կազմակերպված կոռուպցիա, եւ մենք ամեն ինչ արել ենք, որ դա կազմաքանդենք։ Այսօր հանգիստ խղճով կարող ենք ասել, որ կադաստրում կազմակերպված կոռուպցիա չկա»,–ասաց Սարհատ Պետրոսյանը։ Նա նշեց, որ, իհարկե, ամբողջովին չեն կարող բացառել, որովհետեւ այն մեծ համակարգ է, սակայն իրականացվող բարեփոխումներն ուղղված են նման դեպքերը նվազեցնելուն։
Խոսելով իրականացվող աշխատանքներից՝ Սարհատ Պետրոսյանը նշեց, որ ժամանակին տեսականորեն ճիշտ որոշում է կայացվել, որ չափագրումների ոլորտը կադաստրային համակարգից ազատականացվի, սակայն այդ ընկերությունները կապի մեջ էին լինում կադաստրի աշխատողների հետ։ Առաջին օրվանից հետեւողական աշխատանք է տարվել այդ կապը բացառելու համար։
«Դրանք այսօր գրեթե վերացված են։ Մատների վրա կարելի է հաշվել չափագրման կազմակերպություններ, որոնց մեջ ինչ—որ ձեւով մասնաբաժին ունեն կադաստրային աշխատողները։ Եթե դա չկա, նշանակում է՝ կոռուպցիան չի աշխատում որպես սխեմա»,–ասաց Սարհատ Պետրոսյանը։ Նա տեղեկացրեց, որ մոտ 300 չափագրողներից 50—60—ի աշխատանքը դադարեցվել է։ Չափագրողների աշխատանքի դադարեցումն էլ իր ռիսկերն ունի։ Չափագրողների թվաքանակի նվազմամբ պայմանավորված կարող է սակագները բարձրանան։ Բոլոր ռիսկերը հաշվի առնելով՝ կոմիտեն փորձում է ապահովել ծառայությունների պատշաճ որակ եւ որ թույլ չտա անօրինականություններ։
«Մենք ունենք ստորաբաժանումներ, որոնց կադաստրի ղեկավարները ժամանակին, այսպես ասած, փոքր ֆեոդալիկներ էին իրենց տարածաշրջանում։ Մենք բարեփոխման արդյունքում վերացնելու ենք «տարածքային ստորաբաժանում» հասկացությունը։ Տարածքային ֆեոդալիկներ չեն լինելու։ Պրոցեսը բաշխվելու է այնպես, որ գործարքի գործընթացը մեկ մարդ վերահսկի, այդ դեպքում ինչ—որ մեկը չի կարող քաղաքացուն խոստանալ, թե այս կամ այն պրոցեսը ինչ արդյունք կունենա»,–ասաց Սարհատ Պետրոսյանը։
Առաջիկայում Հայաստանում լինելու է ամբողջովին առցանց, ինքնաշխատ եւ «անթուղթ» կադաստր։ Դա ենթադրում է, որ կադաստրի հետ կապված բոլոր գործընթացները հնարավոր կլինի անել առցանց, առանց գրասենյակ այցելելու։
Այս գործընթացն արդյոք կարո՞ղ է հանգեցնել համակարգի օպտիմալացման, աշխատատեղերի կրճատման։ Հարցին ի պատասխան, Սարհատ Պետրոսյանը նշեց, որ այս պահին հակառակ գործընթացն է տեղի ունենում։
«Երբ ես ստանձնեցի պաշտոնը՝ մեր համակարգում ավելի քիչ մարդ էր աշխատում, քան այսօր։ Իհարկե, իրականացվող բարեփոխումների արդյունքում, ավելի փոքր թվով աշխատողներով մենք կարող ենք իրականացնել նույն գործառույթը, պարզապես կադաստրը հավակնոտ այլ ծրագրեր է իրականացնելու նոր ուղղություններով, օրինակ՝ հասցեների ռեգիստրը, որտեղ կուղղորդվի աշխատանքային ռեսուրսը»,–ասաց Սարհատ Պետրոսյանը։
Ուսումնասիրվել է կադաստրային ծառայությունների գնային քաղաքականությունը։ Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ առաջին հայացքից ծառայությունները կարող են երեւալ թանկ, սակայն պետք է հասկանալ, որ Կադաստրի կոմիտեն ինքնաֆինանսավորվում է։
«Մենք պետական բյուջեից գումարներ չենք ստանում ամենօրյա գործառույթներ իրականացնելու համար։ Այո, պոպուլիստական քայլ կարող էր լինել ծառայությունների սակագների նվազեցումը, սակայն տարվա վերջում պետք է գնայինք պետությանը խնդրեինք գումար հատկացնել ծախսեր իրականացնելու համար»,–ասաց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարը։ Նա նշեց, որ բարեփոխումների ընթացքում հնարավորություն կունենան էականորեն նվազեցնել գները, բայց դրա համար ճանապարհ ունեն անցնելու։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 306 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024