ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 08

Երեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցները պահպանել են մեծամասնությունը Սենատում, սակայն կորցրել են այն Ներկայացուցիչների տանը։
«Նյու Յորք թայմսի» տվյալներով՝ դեմոկրատները Ներկայացուցիչների տանը առնվազն 219 անդամ կունենան, հանրապետականները՝ 193։
«Միացյալ Նահանգների համար նոր օր է բացվում»,– դիմելով Վաշինգտոնում հավաքված իր կողմնակիցներին՝ հայտարարել է Ներկայացուցիչների տան դեմոկրատական խմբակցության ղեկավար Նենսի Փելոսին։
«Խնդիրն այսօր ոչ թե դեմոկրատներն ու հանրապետականներն են, այլ Սահմանադրությամբ ամրագրված հակակշիռների եւ զսպումների համակարգի վերականգնումը»,–ասել է Փելոսին։
Նախագահ Թրամփը ընտրությունների արդյունքներից գոհ է։ «Երախտապարտ եմ բոլորին, սա հիանալի, հաջողված գիշեր էր»,–«Twitter»—ի իր էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Անցնող ողջ գիշերվա ընթացքում Թրամփը նաեւ պահպանողական հայացքներ ունեցող վերլուծաբանների հոդվածներից էր մեջբերումներ տեղադրում «Twitter»—ի իր էջում, որոնցում հիմնականում գովեստի խոսքեր էին ուղղվում հենց իրեն՝ ԱՄՆ նախագահին հաջող քարոզարշավ անցկացնելու համար։ Իր հասցեին ուղղված գովասանքները Թրամփը ուղեկցում էր հավելմամբ՝ «Համամիտ եմ»։
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցած 180 թեկնածուներից 166 ընտրվել են։
«ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է հայամետ 166 գործիչների հաղթանակը։ Հանձնախմբի աջակցությունը ստացած 180 թեկնածուներից 166—ը կամ 92 տոկոսը հաղթանակ են տարել»,—նշվում է հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։
Ըստ էջում ավելի վաղ հրապարակած տվյալների, նախնական տվյալ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունում քննարկվել են երթեւեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթեւեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային եւ բովանդակային փոփոխությունները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հասկանալիորեն նոր իրավիճակում են դրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։ Իհարկե, այդ անցումային շրջանը երեւի շատ բարդ պետք է լիներ ոստիկանության համար, բայց մեր վեցամյսա աշխատանքի արդյունքներով կարող ենք ասել, որ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, իր առջեւ դրված խնդիրները լուծել է բավականին լավ։ Սա ամենեւին չի նշանակում, թե թերություններ չկան։ Կարեւորագույն խնդիրը, որ մենք հենց ամենասկզբից առաջադրել ենք՝ ոստիկանության նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությունն է, եւ ոստիկանության վերաբերմունքի փոփոխությունը՝ հանրության նկատմամբ։ Այս առումով մենք ակնհայտորեն ունենք շատ լուրջ առաջընթաց, ինչը թող չմեկնաբանվի այնպես, թե ես նկատի ունեմ, որ մենք այստեղ հասել ենք կատարելության, բայց շատ կարեւոր է, որ մենք հստակ քայլերով գնում ենք առաջ։ Իհարկե, կան նաեւ քննադատություններ ոստիկանության, ճանապարհային ոստիկանության աշխատանքի հետ կապված, բայց մեր վերլուծությունը կարծես ցույց է տալիս, որ այդ քննադատությունները, այդ թվում՝ տեղին, կապված են այս անցումային շրջանի առանձնահատկությունների հետ։ Համոզված եմ, որ առաջիկա մեր համատեղ աշխատանքի արդյունքում իսկապես կունենանք ոստիկանություն&mdash ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 328 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024