ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 02

Երեկ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140—րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ քննարկելու վարչապետի ընտրության հարցը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Խորհրդարանի նախագահը տեղեկացրել է, որ Սահմանադրության 149—րդ հոդվածի երկրորդ մասով եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140—րդ հոդվածի վեցերորդ եւ յոթերորդ մասերով սահմանված կարգով ԱԺ պատգամավորների առնվազն մեկ երրորդը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ներկայացնելով թեկնածուին, ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրումը կրում է ձեւական բնույթ, եւ բոլորովին նպատակ չկա նրան ընտրելու։ Առաջադրումը կատարվել է՝ ապահովելու համար ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը։ Պատգամավորը նշել է, որ նիստում վարչապետի չընտրվելու դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի։
Ելույթ է ունեցել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը (ելույթը տե՛ս առանձին)։
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներդրումների ներգրավման միջոցով տնտեսության զարգացմանը, գյուղական համայնքներում առկա խնդիրներին, տարածաշրջանային հիմնահարցերին, բանկային համակարգին, էներգետիկայի ոլորտին, շինարարության ծավալների աճին, Հայաստան—Վրաստան առեւտրաշրջանառությանը, Գյումրի—Բավրա ավտոմայրուղու շինարարությանը, ստվերի դեմ պայքարին եւ այլն։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթում անդրադարձել է վարչապետի ու կառավարության վեց ամսվա գործունեությանը, մասնավորապես աշխատատեղերի ստեղ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 383 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում երեկ մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպման քննարկումներին, որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանն ու վստահության ստեղծմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային հակամարտություններին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով հանդես է եկել տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը՝ նշելով, որ ցանկանում է իր դիտարկումներով կիսվել պարզապես որպես քննարկման մասնակից եւ չի պատրաստվում պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ Հայաստանում իրավիճակի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, չնայած քննարկումներն անցկացվում են Մինսկում, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ բանակցային գործընթացով զբաղվող ԵԱՀԿ խումբը կոչվում է Մինսկի խումբ։ «Ես հուսով եմ, որ մի գեղեցիկ օր այս խմբի օգնությամբ կհասնենք խաղաղ կարգավորման»,–ասել է Հայաստանի նախագահը։
Անդրադառնալով հնչած կարծիքներին եւ մասնավորապես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մատնանշած՝ կայունության հարցին, նախագահ Սարգսյանն ասել է, որ եթե չկա կայունություն, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ է լինելու վաղը։ Քննարկված թեմաներից մեկը վերաբերել է երկբեւեռ, միաբեւեռ ու բազմաբեւեռ աշխարհին։ «Սա վկայում է այն մասին, որ մենք թեւակոխում ենք մի ժամանակահատված, որտեղ ոչ թե մեկ կամ երկու ձայն, այլ բազմաթիվ ձայներ են վճռորոշ լինելու»,–ասել է Արմեն Սարգսյանը եւ անդրադարձել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերի նկատառմանը, թե ինչպիսի դեր ունեն փոքր պետությունները համագործակցության, փոխգործակցության եւ մրցակցության գործընթացնե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 355 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ համայնքներին 2018թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 167 մլն 954 հազար դրամ կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Շիրակի մարզպետարաններին։ Հիմնավորման համաձայն՝ 2018թ. առաջին 9 ամսվա ընթացքում ՀՀ համայնքների ներկայացրած 230 ծրագրային հայտերից սուբվենցիաներ ստանալու համար հավանության են արժանացել 173—ը։ Նշված ծրագրերից մի մասի համար կայացել են ծրագրերի իրականացման մրցութային գործընթացները։ Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին՝ մասնավորապես, փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը եւ գիշերային լուսավորության անցկացմանը։ Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 631 մլն դրամ, եւ մրցույթների արդյունքներում այն կազմել է 419,5 մլն դրամ, որից ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 167 մլն 954 հազար դրամ։
Մեկ այլ որոշմամբ էլ աջակցություն կցուցաբերվի Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ բնակավայրի՝ կարկտահարությունից եւ տեղատարափ անձրեւից տուժած բնակիչներին, կվերանորոգվի դպրոցի տանիքը։ Ըստ հիմնավորման՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 10—ին տեղատարափ անձրեւից եւ կարկտահարությունից վնասվել են Քարինջ բնակավայրի 117 բնակիչների տների տանիքները, զգալի վնաս է հասցվել Քարինջի միջնակարգ դ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Միքայել Մելքումյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ։
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կարեւորելով եկող տարվա պետական բյուջեի նախագծի ընդունումը, նշել է, որ այն տարբերվում է նախորդ տարիների պետական բյուջեներից, քանի որ առաջին անգամ է ներկայացվում ծրագրային բյուջետավորմամբ ֆինանսատնտեսական փաստաթուղթ։ Նա փաստել է, որ ծրագրային բյուջետավորման գործընթացը Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը սկսել են տարիներ առաջ, որի նպատակն է ապահովել արդյունավետ կառավարում, հանրային ֆինանսների կառավարման առավել բարձր մակարդակ, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի կառուցվածքային գործառույթ։
«ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
Եկող տարվա պետական բյուջեն եկամուտների գծով՝ 1,490,589,766.5 մլրդ դրամ է, ծախսերը՝ 1,642,189,766.5 մլրդ դրամ, պակասուրդը՝ 151,600 մլրդ դրամ։ Համայնքների բյուջեները եկամուտների գծով կազմում են 138.9 մլրդ դրամ՝ ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները։
Մեր երկրի պետական պարտքը 2018 թ. տվյալներով շուրջ 6 մլրդ 953 մլն դրամ է՝ ՀՆԱ—ի 49 տոկոսը։ Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ մեր երկիրը շարունակում է համարվել նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ—ն 4 հազար 600 դոլար է։
Պատգամավորների հարցերն ուղղված բանախոսին առնչվել են ներդրումներին, պետական կառավարման համակարգի գործունեության ար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024