ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 19:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 27

Իրան—Ադրբեջան փոխհարաբերությունները նախագահ Ռոհանիի օրոք, կարելի է ասել, առավել բարենպաստ են եղել, քան նախկինում, տնտեսական ոլորտում լուրջ հաջողություններ են արձանագրել, այդ թվում Հյուսիս—հարավ միջանցքի կառուցումը, Բաքվում իրանական ավտոմեքենաների արտադրության կազմակերպումը եւ այլն։ Երկու երկրների դիվանագիտական փոխառնչությունները եւս ակնհայտորեն ավելի ակտիվ են եղել՝ երկու երկրների նախագահների փոխայցելություններն ու տարբեր ձեւաչափերով հանդիպումների մակարդակով։ 2013թ. առաջին անգամ ընտրվելուց հետո նրա արտերկրյա առաջին այցը եղավ Բաքու, որտեղ հայտարարեց, որ ադրբեջանցիներն ու իրանցիները մեկ հոգի են երկու մարմնում։ Ընդհանուր առմամբ՝ Ռուհանիի կառավարությունը առավել ներողամտաբար է վերաբերում Բաքվին։ Եթե նախորդ իշխանությունները հաճախ էին քննադատում Բաքու—Թել Ավիվ փոխհարաբերություններում սերտացման միտումը, ապա այժմ, երբ դրանք օր օրի սերտացել եւ ռազմավարական են համարվում, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հազվադեպ են քննադատության թիրախ դառնում։ Բացի այդ, համեմատաբար մեղմ հակազդեցություն է ցուցաբերվել Բաքվի հակաիրանական դրսեւորումներին։
Այժմ, երբ Իրանի դեմ ԱՄՆ—ի տնտեսական սահմանափակումների օղակն ավելի ու ավելի է սեղմվում, թեեւ Ադրբեջանը հայտարարել է, որ շարունակվելու են Իրանի հետ տնտեսական փոխհարաբերությունները, սակայն անցյալի փորձն այլ բան է վկայում։ Հիշենք՝ Իրանի դեմ մինչեւ 2015թ. Իրան—5+1—ի համաձայնությունը, կիրառված առավել բազմակողմանի սահմանափակումների ժամանակ Բաքվի երկդիմի քաղաքականությունը։ 2010թ. փետրվարի 25—ին Բաքվում Ալեւի եւ ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ուիլիամ Բըրնսի հանդիպումը, որի մանրամասները 2011թ. բացահայտեց «WikiLeaks»—ը։ Ալիեւ—Բըրնս գաղտնի բանակցությունների ժամանակ Ալիեւը շեշտել է, որ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետությունում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնաց երկու շաբաթ։ Երեկվանից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտեւի 12 օր եւ կավարտվի դեկտեմբերի 7—ին։ Ընտրություններին մասնակցում են երկու դաշինք եւ 9 կուսակցություն։ 
Դրանք են «Իմ քայլը» եւ «Մենք» դաշինքները, ինչպես նաեւ՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ—դեմոկրատական, Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները։
Բոլոր քաղաքական ուժերն էլ երեկ վստահեցրել են ընտրողներին, որ նրանց քվեն ստանալու դեպքում ազնվորեն եւ հավատարմորեն կծառայեն հասարակությանն ու երկրին։
Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առթիվ ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանը, որում մասնավորապես դիմել է ընտրական գործընթացում ներգրավված բոլոր կողմերին.
«Յուրաքանչյուրիցս պահանջվում են բարձր պատասխանատվություն եւ գիտակցություն՝ ինչ պաշտոնում էլ լինենք, ինչ հնարավորություններ էլ ունենանք։
Ուստի դիմում եմ պետական մարմիններին. արժանապատվորեն շարունակե՛ք ձեր օրինական պարտականությունների եւ սահմանադրական պահանջների կատարումը։ Վստահ եմ, որ ազատ, հավասար ու օրինական ընտրություններն այլեւս մեր նոր պատմության անբաժանելի մասն են։
Դիմում եմ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին եւ դաշինքներին. հույս ունեմ, որ մեծագույն պատասխանատվու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 343 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնաց երկու շաբաթ։ Երեկվանից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտեւի 12 օր եւ կավարտվի դեկտեմբերի 7—ին։ Ընտրություններին մասնակցում են երկու դաշինք եւ 9 կուսակցություն։ Դրանք են «Իմ քայլը» եւ «Մենք» դաշինքները, ինչպես նաեւ՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ—դեմոկրատական, «Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները։


«Եթե մտահոգ ես, ընտրիր ՀՀԿ—ին»
 

Հայաստանի հանրապետական կուսակցությունը քարոզարշավի մեկնարկն ազդարարել է համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Արփինե Հովհաննիսյանի ու հինգերորդ հորիզոնականում գտնվող Արմեն Աշոտյանի համատեղ ասուլիսում՝ ներկայացնելով նախընտրական ծրագիրը։
Հանրապետական կուսակցությունը մինչ քարոզարշավի մեկնարկը երեկ մատաղ է արել Մուղնու եկեղեցում։
«Ուզում եմ շնորհավորել բոլոր քաղաքական ուժերին, բոլոր թեկնածուներին քարոզարշավի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։ Ուզում ենք մաղթել հաջողություն բոլոր ուժերին ու թեկնածուներին։ Քարոզարշավի մեկնարկին կոչ ենք անում հետեւել գրված ու չգրված օրենքներին, հատկապես չգրված օրենքներին»,—հայտարարել է կուսակցության փոխնախագահ Աշոտյանը։
Նա նշել է, սովորաբար հասարակությունը մասերի էր բաժանվում քվեարկության արդյունքներից հետո, այսօր իրավիճակն այլ է, տրոհված հասարակությամբ ենք գնում ընտրությ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024