ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հունվար » 15 » Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ԱՄԷ-ում է
09:24
Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ԱՄԷ-ում է

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահի այցը մեկնարկել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմամբ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները սկիզբ են առել Ձեր հոր, ԱՄԷ լուսահոգի նախագահ շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի օրոք։ Մեզ համար շատ թանկ են մեր երկրների ու ժողովուրդների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները, եւ մենք պատրաստ ենք դրանք առավելագույնս զարգացնել ու ընդլայնել»։
Ջերմ ու անմիջական հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը եւ թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են հայ—էմիրաթական հարաբերությունների ողջ սպեկտրը, առեւտրատնտեսական փոխգործակցության ներկայիս տեմպերը խթանելու գործում կարեւորել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը, նրանց համոզմամբ, նպաստավոր հարթակ է միմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում շահավետ ներդրումների իրականացման, ինչպես նաեւ երկու երկրների տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումների ու նորարարությունների ընթացքին հետեւելու համար։
Ընդգծելով առեւտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը՝ նախագահ Սարգսյանը հեռանկարային է համարել համագործակցության հնարավորությունները հատկապես գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում։
Նշելով, որ Հայաստանն Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է կարեւոր հանգույց դեպի Ծոցի տարածաշրջան եւ այլ երկրներ, Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանն իր հերթին Միացյալ Էմիրությունների համար կամուրջ կարող է լինել դեպի ԱՊՀ եւ ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ։
Նախագահ Սարգսյանը եւ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը խոսել են նաեւ մշակույթի, գիտության ու կրթության, զբոսաշրջային ոլորտներում առկա համագործակցության մեծ ներուժի մասին։
Երկու բարեկամ երկրների ժողովուրդների միջեւ շփումներն առավել հաճախակի դարձնելու եւ փոխճանաչելիության մակարդակը բարձրացնելու համար կարեւորվել են մշակութային փոխգործակցության ակտիվացումը, համատեղ ծրագրերի իրականացումը։
Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ—Ջաբերի հետ։
Հայաստանի նախագահը եւ պետնախարարը խոսել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության, մասնավորապես համատեղ նախագծեր իրագործելու հնարավորությունների մասին։ Նախագահ Սարգսյանի խոսքով՝ տարիների ընթացքում իհարկե, մեծ եւ փոքր հաջողություններ գրացնվել են, սակայն ներուժը շատ ավելի մեծ է։
Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն Արմեն Սարգսյանն առանձնացրել է տուրիզմի, ենթակառուցվածքների ու սպասարկումների ոլորտը՝ նշելով, որ Հայաստանը կարող է այս ոլորտում տարբերվող առաջարկներ անել՝ մասնավորապես էկո տուրիզմ, պատմական զբոսաշրջություն։
Նախագահը կարեւորել է նաեւ փոխգործակցությունը գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության ոլորտներում։ Նրա խոսքով՝ մեր երկիրը հայտնի է միրգ—բանջարեղենի վերամշակման, պահածոյացման, չրագործության ոլորտներում, եւ այստեղ երկու երկները կարող են փոխշահավետ աշխատել։
Ըստ Արմեն Սարգսյանի՝ գործակցության արդյունավետ հարթակ կարող են լինել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտները, ֆինանսական սեկտորը, ինչպես նաեւ էներգետիկայի, մասնավորապես, վերականգնվող էներգիայի բնագավառը։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 367 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024