Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 4 Հյուրեր: 4 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Հունվար » 23
Աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակների չափերի ավելացման շարունակական գործընթացի առաջին քայլը կլինի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ Ազգային ժողովում գտնվող նախագծում նոր գործիքի՝ «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացության ներդնումը։
«Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը, անդրադառնալով աշխատանքային կենսաթոշակների չափերի ավելացմանը, խոսեց «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացության, զինվորական աշխատանքային կենսաթոշակի մասին եւ ներկայացրեց վիճակագրական տվյալներ։
—Տիկին Գալստյան, օրենսդրությամբ կսահմանվի «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացությունը՝ 25 500 ՀՀ դրամի չափով։ Այսինքն՝ անկախ անձի աշխատանքային ստաժից, այդ գումարից ցածր կենսաթոշակ չի՞ կարող նշանակվել։
—Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ մենք նոր փաթեթ ենք մշակել, որտեղ կա կարգավորում, որ տրվում է նոր եզրույթ՝ «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»։ Ըստ այդ փաթեթի մեկ այլ դրույթի՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը տրվում է կառավարությանը։
—Այս դեպքում կա՞ աշխատանքային ստաժի նվազագույն չափ։
—«Նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացությունն այս պարագայում կապ չի ունենա աշխատանքային ստաժի հետ։ Սա պարզապես գումարի չափ է, որ կառավարությունը պետք է սահմանի որպես ուղենիշ, որից ցածր կենսաթոշակ չի կարող նշանակվել։ Ամենայն հավանականությամբ, կսահմանվի 25 500 դրամ։ Տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար պահանջվում է նվազագույնը 10 տարվա
...
Կարդալ շարունակությունը »
|
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները Հայաստանում լուրջ հեռանկարներ ունեն
Օրեր առաջ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից։
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու հետ։ Օրինագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքի 64—րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաեւ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։ Արտոնությունը կգործի մինչեւ 2022 թվականը։
Օրենքի նախագծով նախատեսվում է նպաստավոր պայմաններ ստեղծել երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաեւ Հայաստանի էներգետիկ կախվածության նվազեցման համար։ Էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդներ) կիրառման ավելացումը կնպաստի նաեւ խցանումների նվազեցմանն ու երթեւեկության անվտանգության մեծացմանը։
Նշենք, սակայն, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեմ է արտահայտվել նախագծին՝ հիմնավորելով, որ ինչ—որ ժամանակ անց այդ ավտոմեքենաների էլեկտրական մարտկոցները ուտիլիզացնելու խնդիր է առաջանալու, որի գնահատականները բացակայում են։ Ըստ նրա, տպավորություն է ստեղծվում, որ ավելի շատ առաջնորդվում են ժամանակակից թրենդով, քան
...
Կարդալ շարունակությունը »
|
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ
Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների շուրջ։
Հանդիպումներ Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի եւ Եգիպտոսի վարչապետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կարճատեւ հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի եւ Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն անդրադարձել են երկու երկրների համագործակցության օրակարգային տարբեր հարցերի։
Նրանք բարձր են գնահատել հայ—բրազիլական բարեկամական հարաբերությունների մակարդակը եւ նշել փոխգործակցության ոլորտների ընդլայնման կարեւորությունը։
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը եւ Քսավյե Բեթելը կարեւորել են տնտեսական փոխգործակցության զարգացումն ու առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների կառավարությունների միջեւ հարաբերությունների ակտիվացման եւ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը։
Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցությանը, այդ թվում՝ գործարար կապերի խորացմանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը եւ Մուստաֆա Մադբուլին
...
Կարդալ շարունակությունը »
|
«Շիրակ» օդանավակայանի 2018—2022 թվականների մաստեր պլանը հաստատված է։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հետո երկրի երկրորդ խոշոր օդանավակայանը համարվող «Շիրակը» կառամատույցի վերանորոգումից հետո «Էյրբաս Ա—320» եւ «Բոինգ Բ757—200» տեսակի օդանավերի շահագործման համար պայմաններ կունենա արդեն։
Հիշեցնենք, որ դեռ 2001թ. ՀՀ կառավարությունը կնքեց պայմանագիր «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»—ի հետ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնելու վերաբերյալ։ Օդանավակայանի կառավարչի հիմնական նպատակն էր կիրառվող միջազգային մակարդակին եւ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին համապատասխան զարգացնել ու արդիականացնել թռիչքադաշտային բոլոր հարմարությունները եւ ենթակառուցվածքը։ Մաստեր պլանի համաձայն, յուրաքանչյուր 5 տարին մեկ այն թարմացվելու էր։ Մենք անդրադարձել էինք մաստեր պլանին, երբ կառավարությունը հայտարարել էր արդեն բաց երկնքի քաղաքականության մասին, եւ հավատարմագրային կառավարիչը թե ուղեւորահոսքի, թե օդանավերի շարժի առումով փոփոխություններ էր ակնկալում։ Փոփոխություններ էր սպասում նաեւ ԵԱՏՄ—ին անդամակցելուց հետո։ Ազատ տնտեսական գոտուց արդեն խոսք կար։ Այնպես որ, խնդիրը պետք է համալիր դիտարկվեր։ «Զվարթնոց» միջազգային եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից ներկայացված 2018—2022թթ. համար մաստեր պլանը հաստատելու մասին առաջարկը քաղավիացիայի գլխավոր վարչությունը նպատակահարմար գտավ, գործադիրն էլ այն հաստատեց։
Ի՞նչ է արվելու առաջիկա 4 տարիներին «Շիրակ»—ում։ Ըստ մաստեր պլանի, այստեղ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|