ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հունվար » 22

Նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին

Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը ընթանում է նորմալ կերպով։ Այս մասին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նրա խոսքով, մինչ այժմ ԵՄ անդամ—պետությունների գրեթե մեկ երրորդն արդեն վավերացրել է համաձայնագիրը, իսկ մյուս երկրներում վավերացման գործընթացը բավականին առաջ է գնացել։
«Կարող ենք խոսել այլ պետությունների հետ վավերացման գործընթացների մասին, որոնք Եվրոպական միության հետ կնքել են ավելի հավակնոտ համաձայնագրեր (Վրաստան, Մոլդովա)։ Սովորաբար բոլոր անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման համար պահանջվում է 2—2.5 տարի։ Այն, ինչ մենք ունենք հիմա, բավականին նորմալ պատկեր է։
Առավել կարեւոր է այն, որ չկան քաղաքական ազդակներ որեւէ անդամ պետության կողմից, որոնք կարող են մատնանշել հնարավոր քաղաքական կամ այլ բարդությունների մասին։ Այս տարի կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրությունները շատ կարեւոր իրադարձություն են, սակայն թույլ տվեք հիշեցնել, որ Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ, այն է 500 կողմ եւ միայն 50 դեմ ձայների հարաբերակցությամբ արդեն տվել է իր համաձայնությունը համաձայնագրին։
Եվրոպական խորհրդարանի կողմից ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված որեւէ պահանջներ չկան։ Ուստի, մենք պետք է ձեռնամուխ լինենք համաձայնագրի կիրարկմանը, քանի որ դրա դրույթների 80 տոկոսն արդեն իսկ ուժի մեջ է մտել»,—ասել է Սվիտալսկին։
Դիտարկմանը, որ Արմեն Աշոտյանը, վկայակոչելով Բրյուսելում իր աղբյուրները, նշել էր, որ ԵՄ—ն գոհ չի եղել հայկական կողմի ներկայացրած ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 369 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մասնավորապես, վարչապետը Շվեյցարիա—Հայաստան առեւտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկել է դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Մայք Բարոնյանը նշել է, որ այժմ երեւանյան ընկերությունն զբաղվում է հումքի վերամշակմամբ, եւ իրենց նպատակն է Հայաստանում կազմակերպել նաեւ դեղերի արտադրություն ու իրականացնել արտահանում։ Նախատեսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդնել մեկ տասնյակից ավելի միլիոն դոլար՝ ստեղծելով բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր։ Մայք Բարոնյանը վարչապետին է ներկայացրել նաեւ նորագույն տեխնոլոգիաների միջոցով էներգիայի արտադրությանը եւ պղնձի վերամշակմանն առնչվող ներդրումային այլ ծրագրեր։
Շվեյցարացի գործարար Հանս Շվեյկարդը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել արեւային էներգիայի արտադրության խոշոր ներդրումային ծրագիր։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շվեյկարդի նախաձեռնությունը եւ ներկայացրել էներգետիկայի ոլորտում կառավարության առաջիկա տարիների ռազմավարությունն ու այդ բնագավառի զարգացման հեռանկարները։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է գործարարին ծրագիրը կյանքի կոչելու հետ կապված հարցերը քննարկել Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության հետ՝ այն արդյունավետ իրականացնելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար եւ բարերար Վարդան Սրմաքեշի գ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 344 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպել է շվեյցարացի գործարարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա—Հայաստան առեւտրային պալատի ներկայացուցիչների եւ շվեյցարացի գործարարների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը։
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակիցների տարբեր հարցերի։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի հյուրեր,
Սիրելի հայրենակիցներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Հաճելի է հանդիպել ձեզ եւ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Այս ֆորումը եւ այս վայրը հնարավորություն են տալիս մեզ միմյանց հարցեր տալ, բացահայտել խնդիրներն ու գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան ավելի լավ տնտեսական հարաբերություններ հաստատել Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ։ Եվ մենք կարող ենք ու պետք է դա անենք միասին։
Առաջին հարցը, որին մենք պետք է պատասխանենք, հետեւյալն է. որտե՞ղ ենք մենք։ Նախքան ապագայի մեր տեսլականը ներկայացնելը՝ եկեք նախ ետ նայենք եւ քայլ առ քայլ ուսումնասիրենք այն ճանապարհը, որ մեր երկիրն անցել է, եւ ինքներս մեզ հարցնենք՝ արդյոք մենք ուզո՞ւմ ենք գնալ այդ ուղիով։
Այժմ Հայաստանը կանգնած է տնտեսական բարգավաճումն ու լճացումը բաժանող խաչմերուկում։ Հայաստանում վերջերս տեղի ունեցան պատմական վերափոխումներ։ Անցյալ գարնանը տեղի ունեցած թավշյա ժողովրդական հեղափոխությունը հանգեցրեց մեր երկրում ժողովրդավարության հաղթանակին։
Անցյալ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ ավելի ամրապնդեցին ժողովրդավարական նվաճումները։ Այս հիմնարար փոփոխություններն անդառնալի են, նրանք հիմնված են ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց. 
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշանակվել է կրթության եւ գիտության նախարար,
Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԸ նշանակվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար,
Դավիթ ՏՈՆՈՅԱՆԸ նշանակվել է պաշտպանության նախարար,
Զարուհի ԲԱԹՈՅԱՆԸ նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար,
Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ նշանակվել է արդարադատության նախարար,
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԸ նշանակվել է առողջապահության նախարար,
Ատոմ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԸ նշանակվել է ֆինանսների նախարար,
Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նշանակվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար,
Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԸ նշանակվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար,
Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԸ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար,
Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշանակվել է բնապահպանության նախարար,
Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ նշանակվել է արտաքին գործերի նախարար։

 

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 339 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024