Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Հունվար » 15
Երեկ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ մինչեւ խորհրդարանի նախագահի ընտրությունն ԱԺ նիստերը վարել է տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։
Նա Հայաստանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների անունից շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ի դեմս նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները խորհրդարանում ներկայացված լինելու համար։
Խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին ողջույնի եւ օրհնանքի խոսք է հղել Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ—ն։
Առաջին նստաշրջանի բացման առթիվ նորընտիր խորհրդարանին ողջունել եւ ուղերձ է հղել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, նորընտիր պատգամավորները երդվել են բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել պետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար։
Նիստը վարողն այնուհետու տեղեկացրել է, որ ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Պատգամավորների ընդհանուր թիվը 132 է։ Ըստ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ այս խորհրդարանում գոր
...
Կարդալ շարունակությունը »
|
Անցյալ տարեվեջին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ—ն մտադիր է զորքերը Սիրիայից դուրս բերել, փաստորեն միակ երկիրը, որը ողջունեց Վաշինգտոնի այդ քայլը, Թուրքիան էր, որը հույս ուներ, թե քրդերը կզրկվեն ԱՄՆ հովանավորությունից, ինչը դյուրին կդարձներ նրանց դեմ պայքարը։ Մինչ այդ Թուրքիան արդեն հայտարարել էր, որ շուտով Սիրիայում՝ Եփրատի արեւելյան հատվածում, քրդերի դեմ սկսելու է ռազմական երրորդ գործողությունը։ Դրան հետեւած Էրդողանի հետ Թրամփի հեռախոսազրույցը գնահատվեց «երկար ու կառուցողական» եւ Թուրքիայի համար թերեւս լուրջ հաղթանակ։ Ըստ միջազգային ԶԼՄ—ների՝ հեռախոսազրույցում կողմերը համաձայնության էին եկել ԱՄՆ ուժերի դանդաղ եւ համաձայնեցված դուրս բերելու եւ թուրքական ուժերի տեղակայման վերաբերյալ։ Սակայն, ինչպես ասում են, «շաբաթը ուրբաթից շուտ եկավ»։
Թրամփը այս տարվա հունվարին 2—ին հայտարարեց, թե քրդերը Ռուսաստանից հովանավորություն խնդրելու եւ Ասադին ապաստանելու հարցում թող չշտապեն, քանի որ ԱՄՆ թույլ չի տա, որ Թուրքիան հարձակվի իր դաշնակից քրդերի վրա, ապա օրակարգային դարձավ Թուրքիայից քրդերի վրա չհարձակվելու երաշխիքներ ստանալու հարցը։ Դրան էր միտված Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Անկարա, որտեղ, սակայն, ստացել է բարձրաստիճան պաշտոնյաների հակազդեցությունը, թե Թուրքիայի ազգային անվտանգության հարցը ոչ ոքի հետ չեն քննարկելու, ոչ ոքից իրավունք չեն հարցնելու, անգամ չեղյալ հայտարարվեց Էրդողան—Բոլթոն հանդիպումը։ Այլ կերպ ասած՝ Վաշինգտոն—Անկարա փոխհարաբերություններում, որոնցում բարելավման միտում էր նկատվում Թրամփ—Էրդողան հեռախոսազրույցից հետո, կրկին լարվածության միտումն ակնհայտ դարձավ։
Այսուհանդերձ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը արաբական երկրներ 8&mda
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահի այցը մեկնարկել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմամբ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները սկիզբ են առել Ձեր հոր, ԱՄԷ լուսահոգի նախագահ շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի օրոք։ Մեզ համար շատ թանկ են մեր երկրների ու ժողովուրդների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները, եւ մենք պատրաստ ենք դրանք առավելագույնս զարգացնել ու ընդլայնել»։
Ջերմ ու անմիջական հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը եւ թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են հայ—էմիրաթական հարաբերությունների ողջ սպեկտրը, առեւտրատնտեսական փոխգործակցության ներկայիս տեմպերը խթանելու գործում կարեւորել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը, նրանց համոզմամբ, նպաստավոր հարթակ է միմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում շահավետ ներդրումների իրականացման, ինչպես նաեւ երկու երկրների տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումների ու նորարարությունների ընթացքին հետեւելու համար։
Ընդգծելով առեւտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը՝ նախագահ Սարգսյանը հեռանկարային է համարել համագործակցության հնարավորությունները հատկապես գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում։
Նշելով, որ Հայաստանն Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է կարեւոր հանգույց դեպի Ծոցի տարածաշրջան եւ այլ երկրներ,
...
Կարդալ շարունակությունը »
|
Արարատ Միրզոյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ
Հարգելի նախագահող, ԱԺ հարգելի պատգամավորներ,
Շնորհակալ եմ «Իմ քայլը» դաշինքի իմ գործընկերներին բարձր վստահության եւ ԱԺ նախագահի պատասխանատու պաշտոնում իմ թեկնածության առաջադրման համար։
Հանուն մեր երկրի հզորության եւ ի սարսափ թշնամաց։ Սրանից 2800 տարի առաջ մոտավորապես այս խոսքերն է դրոշմել սեպագիր արձանագրության մեջ Հայկական լեռնաշխարհի հնագույն պետություններից մեկի գահակալը Էրեբունի ամրոցի հիմնադրման ժամանակ։
Վստահ եմ՝ այս խոսքերի տակ դրված լայն բովանդակությունն ու իմաստն են առաջնորդել հայկական պետականության բոլոր ջահակիրներին ու պահապաններին՝ հնագույն ժամանակներից մինչեւ Երրորդ հանրապետություն, մինչեւ մեր օրեր։ Եվ ես կարեւոր եմ համարում իմ ելույթի սկզբում երախտագիտություն հայտնել բոլոր անհատներին, ովքեր հենց այսպիսի գիտակցում ու դերակատարում են ունեցել մեր պատասխանատվության շրջանին նախորդած բոլոր պատմական փուլերում։
Գուցե չափազանց զգայական ու ծիսական հնչի, բայց այս առիթով պատեհ եմ համարում եւ խորհրդանշական եմ համարում մեջբերել մեր ազգային էպոսում վաղուց ի վեր գրվածը.
Դառնամ զողորմի տամ Սանասարին, Բաղդասարին,
Դառնամ զողորմի տամ Ջոջ Մհերին,
Դառնամ զողորմի տամ թառլան Դավիթին,
Դառնամ զողորմի տամ Փոքր Մհերին,
Դառնամ զողորմի տամ Սասնա տան մեծին ու պստիկին։
Այո՛, հանուն մեր պետականության, Հայաստանի ու Արցախի հանրապետությունների հզորության, մեր ժողովրդի բարօրության, քաղաքացիների արժանապատվության, ազատության եւ իրավունքների։ Հենց այս գաղափարներն ու արժեքներն էին ընկած նաեւ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության եւ հարյուրհազարավոր քաղաքացիների նվ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վեհափառ տե՛ր,
Հարգելի՛ նախագահող,
Հարգելի՛ պատգամավորներ,
Շնորհավորում եմ յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով։ Շնորհավորում եմ խորհրդարան անցած քաղաքական ուժերին եւ բոլոր պատգամավորներին, մաղթում հաջողություն եւ արդյունավետ աշխատանք։
Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովին, նախորդ գումարումների խորհրդարանների պատգամավորներին՝ Անկախությունից ի վեր օրենսդիր աշխատանքի համար։
Պատմություն դարձած 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների եւ հույսերի տարի էր, մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական եւ քաղաքացիական ոգու բազմաթիվ դրսեւորումների տարի։
Դեկտեմբերի 9—ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են դրանց մասնակցած բոլոր քաղաքական ուժերի եւ միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին։
Նոր Ազգային ժողովի եւ նոր կառավարության ձեւավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը։ Սկսում է հաջորդ, հույսերի եւ խոստումների իրականացման, հետեւողական, համառ եւ ամենօրյա աշխատանքի փուլը։
Հարգելի՛ պատգամավորներ,
Դուք ստացել եք լայն հնարավորություններ՝ կյանքի կոչելու «թավշյա հեղափոխության» գաղափարները եւ արդարացնելու հասարակության սպասելիքները, կերտելու նոր Հայաստան։
Եվ իհարկե, ձեր գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությամբ եւ նրա մասնակցությամբ հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական կյանքին։
Հարգելի՛ պատգամավորներ,
Սահմանադրության 1—ին հոդվածը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական
...
Կարդալ շարունակությունը »
|
Ժողովրդին վերադարձված իշխանությունը պետք է ամրապնդվի ինստիտուցիոնալ երաշխիքներով
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9—ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հիմք ընդունելով Սահմանադրության 149—րդ հոդվածի 1—ին մասը, հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին։
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Պարո՛ն վարչապետ, կրկին առիթ ունեմ Ձեզ շնորհավորելու որպես շարժման եւ կուսակցության ղեկավարի՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար։
Ուզում եմ շնորհավորել նաեւ 7—րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով։
Մեր խորհրդարանը շատ մեծ անելիքներ ունի եւ, այս փուլում այդ անելիքները շատ հստակ են։ Խորհրդարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի «թավշյա հեղափոխության» գաղափարները, հույսերը, սպասելիքներն այսօր, վաղը, մյուս օրը իրականություն դառնան։
Ստացել եմ առաջարկությունը Ազգային ժողովից եւ դրա հիման վրա ուրախությամբ կստորագրեմ Ձեզ հանրապետության վարչապետ նշանակելու հրամանագիրը։
Շնորհավորում եմ, պարո՛ն վարչապետ։ Լավագույն մաղթանքները, հաջողություն՝ ի փառս մեր հայրենիքի եւ ողջ հայ ժողովրդի»։
Շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հարգելի՛ պարոն նախագահ, Դուք հստակ ձեւակերպեցիք այն շրջանակը, որում մենք գործում ենք եւ պիտի գործենք։ Ես ուզում եմ ընդգծել, որ հիմնական քաղաքական փոփոխությու
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|