Սիրիայում պատերազմի փուլն ավարտվելու մասին դեռ վաղ է խոսելը։ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ Թուրքիայի զինուժը սահմանին պատրաստ սպասում է հրամանի, որ հերթական անգամ մտնի Սիրիա։
«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ԱՄՆ—ն հայտարարեց Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին։ Դա բերեց նոր զարգացումների, որոնց կենտրոնում հայտնվեց Թուրքիան։ Վերջինս ԱՄՆ—ից պահանջեց իրենց կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններում ստեղծված 22 ռազմակայանները կամ ոչնչացնել, կամ փոխանցել թուրքական կողմին։ ԱՄՆ–ն համաձայն չէ այդ պահանջի հետ, այնինչ Թուրքիան ենթադրում է, որ այդ ռազմակայանները կմնան քրդերին։ Տեսնում ենք, որ այստեղ խնդիր է առաջացել ԱՄՆ—ի ու Թուրքիայի միջեւ»,–ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Երկու երկրների միջեւ առաջացած հաջորդ խնդիրն այն է, որ քրդերից կազմված զինված կազմակերպություններին Թուրքիան բնութագրում է ահաբեկչական, իսկ այդ ձեւակերպումն ընդունելի չէ ԱՄՆ—ի համար, որովհետեւ այդ ջոկատների մի մասը կռվում էին ամերիկացիների հետ կողք կողքի։ Էրդողանը հստակ հայտարարեց, որ մինչեւ վերջ պայքարելու են ահաբեկիչների դեմ՝ նկատի ունենալով քրդական ջոկատները։
«Ներկայումս թուրքական բանակը կանգնած է սահմանին, պատրաստ է հրամանին, իսկ Թուրքիայի ղեկավարությունը հայտարարում է, որ այդ հրամանը վաղ թե ուշ կտրվի»,– ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում քրդերը դիմեցին ինքնապաշտպանության։ Նրանք լուրջ մտավախություն ունեն, որ թուրքերը կմտնեն Սիրիայի տարածք։ Նրանք դիմեցին Սիրիայի կառավարությանն աջակցելու համար։ Դա հանգեցրեց նրան, որ ռուսական շրջիկ ջոկատները տեղավորվեցին Սիրիայի հյուսիսում։ Ռուբեն Սաֆրաստյանի
...
Կարդալ շարունակությունը »