ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 11:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Փետրվար » 14 » Գերմանիան աջակցում է Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին
13:38
Գերմանիան աջակցում է Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ԳԴՀ—ում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Բեռլինի «Թեգել» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը, որից հետո վարչապետն ուղեւորվել է Գերմանիայի Բունդեսթագ, որտեղ հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։
Այնուհետեւ վարչապետը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։
Գերմանիայի կանցլերը ողջունել եւ կարեւորել է ՀՀ վարչապետի այցը՝ վստահություն հայտնելով, որ այն հնարավորություն է տալիս քննարկել երկու երկրների հարաբերությունների օրակարգային հարցերը։ Տիկին Մերկելը նշել է, որ իր երկրի կառավարությունը շարունակելու է տարբեր ուղղություններով աջակցությունը հայկական կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով։ 
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացումներին՝ նշելով, որ տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրվում են բարձր աճի տեմպեր։ Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հայկական շուկայում գերմանական բիզնեսի եւ կապիտալի ներկայացվածության ընդլայմամբ եւ գերմանական ընկերություններին հրավիրել մասնակցելու մեր երկրում տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր, այդ թվում՝ արդյունաբերության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաեւ Հայաստանում ապրիլի 5—ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, դրա հանգամանքներին եւ նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է միջազգային դիտորդներին հրավիրել հանրաքվեն դիտարկելու նպատակով։
Անգելա Մերկելը Գերմանիայի կառավարության աջակցությունն է հայտնել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին եւ կարեւորել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։ 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 284 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024