Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2020 » Փետրվար » 26
Բաքվի նպատակը պարզ է՝ կեղծել իրադարձությունները եւ միջազգային հարթակներում վարկաբեկել հայ ժողովրդին
«...Այդ ամենը, ինչպես վկայում են սպանդից հրաշքով փրկված մի խումբ ադրբեջանցիներ, կազմակերպել է ընդդիմությունը, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժեր գործել են նախագահին վարկաբեկելու համար։ Ես չեմ կարծում, թե հայերը, որ շատ կազմակերպված ու գործիմացաբար են վերաբերվում նման իրադարձություններին, թույլ տային, որ ֆաշիստական գործողությունների մեջ իրենց մերկացնող փաստաթղթեր ձեռք բերեն ադրբեջանցիները։ Միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը թողել էին։ Հետեւաբար, ինչո՞ւ պիտի նրանք կրակեին։ Դա բացառվում էր...»,–Ադրբեջանի նախկին նախագահ Ա. Մութալիբովի՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի 1992 թ. ապրիլի 2—ի համարում հրապարակված հարցազրույցից մի հատված։
Ամեն տարի փետրվարյան այս օրերին Ադրրբեջանի իշխանությունները Խոջալուի 1992 թ. ռազմագործողությունների կապակցությամբ հակահայկական հիստերիա են բորբոքում՝ նպատակ ունենալով կեղծել իրադարձությունները եւ միջազգային հարթակներում վարկաբեկել հայ ժողովրդին։ Ադրբեջանի ժողովրդական ճակատի հատուկ նշանակության ջոկատի կողմից՝ Աղդամի եւ Նախիջեւանիկ բնակավայրի մերձակայքում Խոջալուի շուրջ 100 քաղաքացիական անձանց դաժան սպանությունը որակելով «ցեղասպանություն»՝ Բաքուն անամոթաբար հանդես է գալիս զոհի կարգավիճակում եւ Սումգայիթ քաղաքում՝ հայերի կոտորածների հերթական տարելիցի նախաշեմին փորձում քողարկել շարունակվող հակահայկական դրսեւորումները։
Անդրադառնալով Խոջալուի իրադարձություններին՝ Ադրբեջանի քարոզչական մեքենան մոլեռանդորեն փորձում է իրողությունը միջազգային հանրությանը ներկայացնել խեղաթյուրված, ամեն կերպ ճգնում սեփական ձեռագիրը բ
...
Կարդալ շարունակությունը »
|
Բռնագաղթածների գերակշռող մասը բարձրագույն կրթությամբ անձինք են եղել
Բաքվում 1990 թ. հունվարին տեղի ունեցած հայերի ցեղասպանությամբ սկիզբ դրվեց Ադրբեջանից հայերի բռնագաղթի չորրորդ փուլին։
«1990 թ. հունվարյան կոտորածներից մազապուրծ տասնյակ հազարավոր հայեր տեղափոխվեցին Հայաստանի Հանրապետություն, հազարավոր ընտանիքներ էլ Բաքվի նավահանգստից լաստանավերով դարձյալ հասցվեցին Կասպից ծովի հանդիպակաց ափը՝ Կրասնովոդսկ։ Բռնագաղթածներից շատերն ադրբեջանցի հրոսակների պատճառած խոշտանգումների հետեւանքով մահացան ճանապարհին»,–այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում նշում է պատմաբան Գեւորգ Ստեփանյանը՝ մեջբերելով ականատեսի վկայություն. «Երբ «Խորհրդային «Կալմիկիա» նավը Թուրքմենիայի Կրասնովոդսկ քաղաք հասավ, պարզվեց, որ մի տղամարդ ու կին՝ երկար տարիների ամուսիններ, չդիմանալով խոշտանգումներին, հոգեկան տառապանքներին, ճանապարհին հանկարծամահ են եղել»։
Այդտեղից գաղթականներից շատերը մեկնում են Երեւան, Ստավրոպոլ, Կրասնոդար եւ այլ քաղաքներ։ 1990 թ. հունվարին, ընդամենը 10—15 օրում, Ստեփանյանի խոսքով, Հայաստանի Հանրապետություն բռնագաղթեց ավելի քան 10.000 փախստական, որոնց վկայությամբ՝ Բաքվում կատարված վայրագությունները գերազանցել են նույնիսկ սումգայիթյան ողբերգության հրեշավոր պատկերները։ Բռնագաղթածների գերակշռող մասը բարձրագույն կրթությամբ անձինք են եղել, մտավորականներ, մշակույթի գործիչներ. «Այլ խոսքով՝ այդ տարիների Բաքվի հասարակության սերուցքը»։ Պատմաբանը նկատում է՝ Բաքվում եւ հարակից շրջաններում վանդալիզմի եւ եղեռնագործության երեւույթները խստագույնս դատապարտեց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը։ 1990 թ. փետրվարի 19—ի որոշման մեջ ասված է. «Պահանջել ԽՍՀՄ Գե
...
Կարդալ շարունակությունը »
|
Սահմանադրական նախատեսվող հանրաքվեն փաստացի բնական լյուստրացիայի ճանապարհ է, որով ակամա գնաց իշխանությունը։ Քաղաքական մեր ուժերն ու գործիչները բացահայտվում են ու հանրությանը ներկայանում իրենց քաղաքական ամբողջական դիմանկարով։ Այդ դիմանկարի լուսավոր ու ստվերոտ կողմերով։ Հասարակությունը հնարավորություն է ունենում մեկ առ մեկ ճանաչելու նրանց, հասկանալու, թե ո՞վ ով է։ Ինչպիսի՞ն է յուրաքանչյուրի քաղաքական նախապատվությունը, եւ թե ո՞րն է նպատակը, որի համար դուրս են գալիս հրապարակ ու լրատվական այս կամ այն հարթակից փորձում հասարակությանը մատուցել իրենց դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ։
Իսկ հարցը գիտենք, թե որն է՝ խնդիր կա՞ այսօր Սահմանադրական մեր դատարանում, թե՞ ոչ։ Եվ եթե այդ խնդիրը կա, անհրաժե՞շտ է գնալ այն լուծելու ճանապարհով, թե՞ ոչ։ Ճանապարհն էլ հստակ է՝ հարցը թողնվում է ժողովրդի վճռին, այսինքն՝ սահմանադիրն ինքն է որոշում իր Սահմանադրական դատարանի ճակատագիրը։
Բայց, իհարկե, քաղաքական ուժերի մի մասը համաձայն չէ դրան։ Ավելի ճիշտ՝ համարձակությունը չի զորում ասելու, որ Սահմանադրական դատարանում խնդիր չկա, բայց այ, այդ նույն համարձակությունը զորում է, որպեսզի քննադատի ու դուրս գա պրոբլեմը լուծելու փաստի դեմ։ Ու որպեսզի ամեն ինչ սիրուն մատուցվի, հորինում է հազար ու մի հեքիաթներ. ճանապարհը իրավական չէ, օրենքի այս կետը պահպանվեց, բայց այս մեկը չպահպանվեց, այս հարցը այսպես քննվեց, բայց այն մեկը՝ այնպես։ Ու այսպես՝ շարունակ։
Մի խոսքով՝ թեմային մոտենալու փոխարեն պտտվում են թեմայի շուրջը։ Պտտվում են, պտտվում, ու այնպես չի լինում, որ հանդիպեն բուն հարցին ու բաց աչքերով նայեն, թե այն ի՞նչ է իր մեջ պարունակում իրականում։
Եվ այս պարագայում, երբ հանրաքվեի մասին հրապարակավ խոսվում, քննարկումներ են արվում, եթե կողքից ուշադիր նայես, յուրաքանչյուր քաղաքական ուժ
...
Կարդալ շարունակությունը »
|
Փետրվարի 26-ին արցախցիները պետք է հիշատակեն այդ ոճիրի զոհերին
«ՀՀ»-ի հարցազրույցը քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հետ։
–Հայկական կողմն ի՞նչ ունի հակադարձելու այն պնդմանը, թե Արցախն անկախացել է Ադրբեջանի տարածքներում։
–Մենք մի կողմից գործ ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած այդ սկզբունքների հետ, մյուս կողմից՝ դրանցից բխող, իբրեւ թե Ադրբեջանին իրավաբանորեն պատկանող տարածքների հետ։ Ցավոք, երբեւիցե հնչեղություն չենք տվել այն բանին, որ որեւէ պետության միջազգային ճանաչումը չի նշանակում, որ նրա բոլոր տարածքներում նրա իշխանությունն օրինական է, եւ երկրորդ՝ դա բոլորովին չի նշանակում, թե ճանաչումը կարող է չեղարկել այդ տարածքների վերաբերյալ կնքված ու գործող միջազգային պայմանագրերը։ Եթե, ասենք, Ինդոնեզիան ճանաչել է մերօրյա Ադրբեջանը՝ Խորհրդային Միության սահմաններով, դա բնավ չի նշանակում, թե Ինդոնեզիան չեղարկել է Կարսի գործող պայմանագիրը։ Կարսի պայմանագիրը գործում է մինչ օրս, եւ Ադրբեջանի իշխանությունն այդ տարածքների վրա բխում է Կարսի պայմանագրից կամ դրա հետեւանքներից։ Օրինակ, Աբխազիայի դեպքում ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան ասացին, որ այդտեղ գործող միակ փաստաթուղթը Կարսի պայմանագիրն է։ Կարսի պայմանագիրը գործում է, եւ երկիրը ճանաչելու որեւէ քաղաքական ակտ, իրավական փաստաթղթերի մեջ ներառելի չէ։ Մեր կողմը կամ չգիտի, կամ ավելորդ վախ ունի միջնորդներից՝ այս բանն ասելու համար։ Ասելու, որ այո, դուք ճանաչել եք, բայց դա բնավ չի նշանակում, թե այդ տարածքներն օրինաբար են պատկանում նրանց, դա չի նշանակում, որ գործող պայմանագրերը ճանաչման ակտով չեղարկվում են։ Առավել եւս, որ Նախիջեւանի դեպքում Թուրքիան ու Ռուսաստանն արդեն բարձրաձայնել են Կարսի պայմանագրի գերակայությունն այն ժամանակ, երբ ղարաբաղյան կարգավոր
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|